loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ՀՈՒՆԱՍՏԱՆ: Զակինտոս կղզում 6,4 միավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին տասնյակ աֆտերշոկեր են հաջորդել: Երկրաշարժից հետո խափանվել է էլեկտրամատակարարումը, Ագիոս Սոստիս նավահանգստում վնասվել է նավամատույցը, կոտրվել են տասնյակ խանութների և շենքերի պատուհանների ապակիները, կան շենքային վնասվածքներ: Տուժածների մասին տեղեկատվություն չկա:

ԻՍՊԱՆԻԱ: Բարսելոնայի քաղաքային խորհուրդը դեկլարացիա է ընդունել, որում պարունակվում է միապետականության վերացման կոչն ու քննադատվում է կատալոնական ճգնաժամի հանդեպ պետության ղեկավար Ֆելիպե VI-ի դիրքորոշումը: «Ժողովրդական միասնության թեկնածություն» ձախռադկալ կուսակցության մտահղացմամբ կազմված դեկլարացիան պաշտպանել են Barcelona En Comu-ի (Podemus ձախ կուսակցության բարսելոնյան բաժանմունքը) ներկայացուցիչները, Կատալոնական եվրոպական դեմոկրատական կուսակցությունն ու «Կատալոնիայի Ձախ հանրապետականները». ընդհանուր առմամբ, 41 խորհրդականներից 29-ը: Քաղաքային խորհրդականների կարծիքով, Ֆելիպե VI-ի դիրքորոշումը արդարացրել է հոկտեմբերի 1-ին իրավակարգի աշխատակիցների գործողությունները: Նրանք դատապարտում են անկախության ապօրինի ռեֆերենդումից հետո ժողովրդին ուղղված միապետականի դիմումը, որում նա ասել է, որ Կատալոնիայի կառավարությունը, քվեարկություն անցկացնելու մասին որոշում կայացնելով, «անընդունելի անհնազանդություն» է ցուցադրում, որպեսզի «կազմաքանդի Իսպանիայի միասնությունը»: Բացի այդ, խորհուրդը կարծում է, որ թագավորի արտոնությունները «տրամադրել է ֆրանկիստական դիկտատուրան, արտոնություններ, որոնք երաշխավորված էին 1978 թվականի ռեժիմի սահմանադրությամբ»: 

ՄԵՔՍԻԿԱ: Մեխիկո նահանգում բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան մխրճվել է ուխտավորների խմբի մեջ, որի արդյունքում 32 մարդ է տուժել: Ուխտավորների խումբն ուղևորվում էր տեղական եկեղեցի: Միջադեպից հետո, այլ ուխտավորները մեքենայից հանել են վարորդին և դաժան ծեծի ենթարկել, ինչի արդյունքում վերջինը տեղում մահացել է: Տուժածների թվում կան 14 երեխաներ: 

ՉԻՆԱՍՏԱՆ: Շանդուն շրջանի ածխահանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի, 10 հանքագործները դեռևս արգելափակված են գետնի տակ: Հայտնի է, որ փլուզման ժամանակ հանքում 334 մարդ է գտնվել, որոնցից 312-ին օպերատիվ կերպով հաջողվել է դուրս գալ: Որոնողափրկարարական օպերացիայի շրջանակներում դեռևս հաջողվել է միայն 1 մարդու կյանք փրկել:

ԳԱԶԱ: Գազայի հատվածի սահմաններում իսրայելական զորքի հետ բախումների հետևանքով 5 պաղեստինցի զոհվել է, 85-ը՝ վիրավորվել: Հակամարտությունները շարունակում են «Վերադարձի հռչակավոր երթի» 7-ամսյա բողոքի ակցիայի հաջորդականությունը, որն անցկացվում է անկլավի հազարավոր բնակիչների մասնակցությամբ՝ ուրբաթ օրերին մեծ ներուժ հավաքելով: Իսրայելցի զինվորականների հաշվարկներով, ակցիայում 16,000 մարդ է մասնակցել, որոնք անիվներ են այրել, պայթուցիկ խառնուրդով շշեր ու պայթուցիկներ են նետել, կրկնակի ճեղքել են սահմանային պատնեշները:

ՀՆԴԿԱՍՏԱՆ: Ութար-Պրադեշ նահանգի հրավառությունների ֆաբրիկայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 7 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել: Հայտնի է, որ պայթյունն առաջացել է ֆեյերվերկների պահպանման տարածքում, հրդեհի պատճառը չի հայտնվում:

ՄԱՐԻԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ: Պագան կղզու տարածքում 6,2 միավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 23,1 կմ խորության տակ: Մարդկային զոհերի կամ փլուզումների մասին տեղեկատվություն չի հայտնվում, ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի կատարվել:

ԱՄՆ: Ալասկա նահանգի Ալեության արքիպելագի Սեմիսոպոչնի կղզում հրաբխի ժայթքման հետևանքով ավիացիայի համար վտանգի «նարնջագույն» կոդ է հայտարարվել: Ուժեղ սեյսմիկ ցնցումներն, աստիճանաբար, թուլանում են, սակայն մոխրի ամպերը դեռևս առկա են: 

Պիտսբուրգ քաղաքի սինագոգում գնդացիրով զինված տղամարդու կրակոցներից 8 մարդ է զոհվել, որոնց թվում 3 ոստիկան կա: Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ սինագոգում մեծ քանակությամբ մարդիկ են եղել: Ոստիկանությունը հայտնում է, որ հանցագործը ձերբակալված է, հարձակման դրդապատճառներն անհայտ են:  

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Վարդակ շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 մարդ զոհվել է, 37-ը՝ վիրավորվել: Հայտնի է, որ ականապատված ավտոմեքենայի պայթյունի ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» ռադիկալ շարժումը:

ԲԵԼԳԻԱ: Բրյուսելի միջազգային օդանավակայանում բեռնակիրների գործադուլի ետևանքով 125 չվերթ է չեղարկվել: Ուղեբեռի բեռնակրման համար պատասխանատու ընկերության աշխատակիցները մտադիր են գործադուլը շարունակել մի քանի օր: 

ՀԱՅԱՍՏԱՆ. Էշին մեջբերելիս թամբիր քո միջի էշին, շուտով ճամփա կընկնես: (Վազող տողով ստատուս):

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս