loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ՊԱԿԻՍՏԱՆ: Կրոնական գործիչ և պակիստանյան սենատի նախկին անդամ, «Թալիբանի հայր» մականվամբ, Սամի ալ-Հաքը գնդակահարվել է Պակիստանի հյուսիսային հատվածում: Հայտնվում է, որ ալ-Հաքը հայտնաբերվել է Ռավալպինդի քաղաքում իր տանը՝ հրազենային վնասվածքով: Սամի ալ-Հաքն իր մականունը ստացել է «Թալիբան» ռադիկալ շարժման հիմնադիր Մուհամադ Ումարի հետ սերտ կապերի պատճառով, նա նաև ղեկավարել է սունիթ-դեոբանդիների քաղաքական կուսակցության JUI-S ֆրակցիան: 

ԵԳԻՊՏՈՍ: Անհայտ անձինք կրակել են էլ-Մինյա շրջանի Սուրբ Սամվել եկեղեցի ուղևորվող քրիստոնյաներով լի ավտոբուսի ուղղությամբ: Միջադեպի արդյունքում 21 մարդ վիրավորվել է, 10-ը՝ զոհվել: Հայտնի է, որ եկեղեցի էին ուղևորվում 3 ավտոբուսներ, սակայն հարձակման է ենթարկվել միայն մեկը: Միջադեպի դրդապատճառներն ու մեղավորներն անհայտ են:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ: Լոնդոնի Քենսինգթոն շրջանում, Sony Music-ի գրասենյակի հարևանությամբ, անհայտ տղամարդը դանակահարել է 2 մարդու: Ոստիկանության հայտարարության համաձայն, մեկ մարդ ձերբակալվել է: Իշխանությունների խոսքերով, միջադեպը տեռորիզմի հետ կապ չունի: 

ՃԱՊՈՆԻԱ: Կուրիլյան լանջերի տարածքում ջրի տակ է անցել Էսամբեհանա-Կիտակոձիմա անմարդաբնակ կղզին, որը ջրի մակարդակից 1,4 մ բարձրություն ուներ: Կղզու անհետացումը նկատել են տեղացի ձկնորսներն ու ափային ոստիկանությունը: Մասնագետների կարծիքով, կղզու վերին հատվածին ոչնչացրել են փոթորիկներն ու սառցահոսքերը, և այն, պարզապես, անհետացել է: 

Վակայամա պրֆեկտուրայում 5,4 միավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկետրոնը գտնվել է 50 կմ խորության տակ: Ցունամիի վտանգի մասին հայտարարություն չկա: Փլուզումների և զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

ԱՄՆ: Թենեսի նահանգի իշխանությունները էլեկտրական աթոռի եղանակով դատապարտվածին մահապատժի են ենթարկել. վերջին անգամ ԱՄՆ-ում էլեկտրական աթոռը կիրառվել է 2013 թվականին (Վիրջինիա նահանգ), իսկ Թենեսիում այն չեն կիրառել 1960 թվականից: Հայտնվում է, որ 63-ամյա Էդմունդ Զագորսկին մահացու ներարկմանը էլեկտրական աթոռ է նախընտրել, որպես ավելի քիչ ցավոտ միջոց: Նրան, իրենից թմրանյութ գնելու ցանկությամբ, 2 մարդու սպանության մեղադրանքով մահապատժի են դատապարտել 1984 թվականին: Մահապատժից առաջ, դատապարտվածի ընթրիքը բաղկացած էր խոզի ոտնուկներից և պոչից, որոնք նա անձամբ ներառել է մենյուի մեջ: Զագորսկու վերջին խոսքն էր. «Ճոճվենք»: 

ԳԱԶԱ: Գազայի հատվածի սահմանին իսրայելական զորքի հետ բախման հետևանքով 32 պաղեստինցի է տուժել, որոնցից 7-ը հրազենային վնասվածքից: Հայտնվում է, որ ակցիայի մասնակիցները սկսել են ավելի քիչ քանակությամբ անիվներ այրել և մոտենալ սահմաններին: Երեկոյան, պաղեստինցիները լքել են բախման վայրը:

ՍԻՐԻԱ: Թուրք դիպուկահարները Ռաքայում երեխա են սպանել. տուժած 10-ամյա աղջկա մասնակցությամբ վիդեոն Twitter-ում հրապարակել են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» ներկայացուցիչները: Ավելի մանրամասներ չկան:

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Ֆարահ շրջանում Անկախ ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ Անար-Դարա քաղաքում ընկած ուղղաթիռի բորտին գտնվել են ընտրաթերթիկներով 6 արկղեր, որոնք ոչնչացվել են վթարի ընթացքում: Նա ասել է նաև, որ ուղղաթիռում ռազմական չինովնիկներ և շրջանի խորհրդի անդամներ են եղել: 

ԵՄԵՆ: «Անսար Ալլա» հուսիթական շարժման ապստամբները հայտարարել են, որ անօդաչու սարքով գնդակոծել են Եմենի սահմանին գտնվող Ասիր շրջանում Հալիդ թագավորի անվամբ Սուդյան Արաբիայի ՕՈւ-ի բազան: Հուսիթների խոսքերով, գնդակոծությունը պատասխան է արաբական կոալիցիայի կողմից Սանայի օդանավակայանին հասցված հարվածներին, որոնք վերջիններն արդարացրել են օդանավակայանում անօդաչուների կառավարման համար բազայի առկայությամբ: Արաբական կոալիցիան հուսիթների հայտարարությունը չի մեկնաբանել:

ԻՏԱԼԻԱ: Երկրի ամենատարեց դատապարտյալը՝ նդրանգեթի հզոր հանցավոր կազմակերպության ամենաարյունալի բոս Ֆրանչեսկո Բարբարոն 92 տարեկանում մահացել է Պարմա քաղաքի հիվանդանոցում: Բարբարոն կառավարել է նդրանգեթի ամենավտանգավոր կլաններից մեկը, որը Կալաբրիայից իր ազդեցությունը տարածել է աշխարհով մեկ: 1980-ականներին նա ակտիվ զբաղվել է մարդկանց առևանգմամբ, այնուհետև անցել է թմրանյութերի միջազգային առևտրի՝ Կալաբրիայի քաղաքական և ղեկավար էլիտայի հետ սերտ կապեր պահպանելով: 2013 թվականին նա վերջնականապես դատապարտվել էր ցմահ ազատազրկման: 

ՀԱՅԱՍՏԱՆ. «ՀՀԿ, ԱԺ-ից давай, до свидания»:

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս