loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ՀՈՒՆԱՍՏԱՆ: Սալոնիկի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել: Միջադեպի ժամանակ իրար են բախվել փախստականներին տեղափոխող մինիվենը և բեռնատարը: Հայտնվում է, որ վթարը տեղի է ունեցել ոստիկանության կողմից մինիվենի հետապնդման ընթացքում: 

ՄԱԿԵԴՈՆԻԱ: Երկրի նախկին վարչապետ և մինչև վերջերս քաղաքական ամենաազդեցիկ պոլիտիկ Նիկոլա Գրուեվսկին, ով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, Սկոպյեի դատարանի որոշմամբ, պարտավոր է շտապ կալանավորվել: Հիշեցնենք, որ Գրուևսկին դատապարտվել է ավելի քան 500,000 եվրո արժողությամբ ավտոմեքենա գնելու ընթացքում ծառայողական դիրքը չարաշահելու համար: Նա դատարանին խնդրում էր հետաձգել պատժի իրականացումը, պառլամենտում պարտականություններ կատարելու և գրքի աշխատանքը ավարտին հասցնելու պատճառով: ԶԼՄ-ների տեղեկություններով, նախկին վարչապետի գտնվելու վայրն անհայտ է:

ՀՈՐԴԱՆԱՆ: Առատ անձրևների հետևանքով առաջացած ցեխային հոսքերի պատճառով, երկրի տարածքում, ամենաքիչը, 7 մարդ է զոհվել: Կառավարությունը կոչ է արել երկրի ստորին բնակավայրերի բնակիչներին, անվտանգության նկատառումներից ելնելով, լքել իրենց տները: Եղանակային անոմալիան դիպչել է Մադաբա և Մաան շրջանները: 

ԹՈՒՐՔԻԱ: Հաքարի շրջանում գտնվող զինբազաներից մեկում զինամթերքի պայթյունի հետևանքով ավելի քան 30 զինծառայող է տուժել: Նախնական տվյալներով, հայտնվում է 7 անհայտ կորած զինծառայողների մասին: Ըստ Հաքարի շրջանի ադմինիստրացիայի գրավոր հայտարարության, պայթյունի պատճառը ծանր սպառազինության անսարքությունն է:

ՍՈՄԱԼԻ: Մոգադիշոյում 4 ավտոմեքենաների պայթյունի հետևանքով, ամենաքիչը, 20 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել: Հայտնի է, որ պայթյունը Sahafi Hotel հյուրանոցի տարածքում իրականացրել են մահապարտ-տեռորիստները. առաջին երեք պայթյուններից հետո, բժիշկների դեպքի վայր ժամանելու պահին իրականացվել է վերջին պայթյունը: Անվտանգության ուժերը ոչնչացրել է 4 զորայիններին, ովքեր փորձել են հյուրանոց մուտք գործել, պայթյունի արդյունքում առաջացած անցքի միջով: Պայթյունների ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Աշ-Շաբաբ» էքստրեմիստական խմբավորումը:

ԵՄԵՆ: Եմենական բանակը հայտնում է, որ, Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի աջակցությամբ, ապստամբ-հուսիթների կողմից բռնազավթած Հոդեյդա քաղաքում նոր օպերացիա է սկսել: Ուժայինները լայնամասշտաբային զինօպերացիա են իրականացնում, որպեսզի հուսիթներից հետ վերցնի բռնազավթած շրջանները: Հայտնվում է, որ նոր օպերացիան անակնկալ էր հուսիթների համար, և տվյալ պահին արյունալի մարտեր են տեղի ունենում: 

ԱՄՆ: Կալիֆոռնիա նահանգում 3 խոշոր անտառային հրդեհները տարածվել են մի քանի հազարավոր հեկտարով, հայտնվում է բնակիչների և հրշեջների մեջ բազմաթիվ տուժածների մասին: Նահանգի հյուսիսում ծագած հրդեհը մոտ 8,000 հեկտար տարածք է գրավել՝ հազարավոր շինություններ ոչնչացնելով: Լոս Անջելեսի մոտակայքում ծագած 2 հրդեհները մոտավորախես 7,000 հեկտար տարածք են գրավել. նահանգի որոշ մասերում մասշտաբային էվակուացիա է իրականացվել: Բարձր արագությամբ քամու հետևանքով, հրդեհները հնարավոր չէ մարել:

ՀԱՅԱՍՏԱՆ. Թամադեն Facebook-ն անատոմիկումի հետ է խառնե՞լ։

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս