loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԱՄՆ: Նախագահ Դոնալդ Թրամփը երգիչ Էլվիս Փրեսլիին հետմահու պարգևատրել է նախագահական Ազատության շքանշանով, ինչպես նաև մի շարք այլ հռչակավոր ամերիկացիներին, ձեռքբերումների համար: Սպիտակ տանն ընդգծել են, որ Էլվիս Փրեսլին ամերիկյան մակույթը ցուցադրել է միլիարդավոր երկրպագուներին, սակայն «մահվանից չորս տասնամյակներ անց, մնում է որպես ամերիկյան անպարտելի իկոնա»: Պարգևատրվել են նաև սենատոր Օրին Հեթչը, ֆիլանտրոպ Միրիամ Ադելսոնը, նախկին իրավաբան և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ալան Փեյջը, ֆուտբոլի Ազգային լիգայի նախկին պաշտպան Ռոջեր Սթաուբախը: Էլվիս Փրեսլիից բացի, հետմահու պարգևատրվել է Գերագույն դատարանի նախկին դատավոր Անտոնին Սկալիան և պրոֆեսիոնալ բեյսբոլիստ Ջորջ Հերման «Բեյբ» Ռութ կրտսերը:

Կալիֆոռնիա նահանգում տեղի ունեցած անտառային հրդեհի հետևանքով անհայտ կորածների թիվը հասել է 631-ի. հայտնվում է 63 զոհվածների մասին: Անհայտ կորածների ցուցակն ավելացվել է հրշեջների կողմից հրդեհից ոչնչացված Փարադայս, Մագալիա և Կոնկաու քաղաքները հետազոտելուց հետո: Փնտրվողների քանակը մշտապես փոխվում է՝ ինչ-որ մեկն իր մասին ազդանշաններ է արձակում, շատերին ճանաչում են այրված մասունքներով: Camp Fire հրդեհը նահանգի պատմության մեջ ամենամահաբեր և կործանիչն է (ոչնչացվել են 11,800 կառույցներ): Էվակուացվել է 52,000 բնակիչ, սակայն կրակը շարունակում է իր ընթացքը: Սպասվում է, որ ուժեղ քամին և չոր եղանակը կնպաստեն հրդեհի հետագա ընդլայնման: Camp Fire-ին զուգահեռ, Կալիֆոռնիայի տարածքում ևս մի քանի անտառներ են այրվում. աղետի առաջացման հստակ պատճառը դեռ պարզ չէ: Եղանակային պայմաններից ելնելով, որոշ վայրերում կրակն ընթանում է մինչև 80 կմ/ժ արագությամբ: NBC News-ի տվյալներով, զոհերի թիվը հասել է 74-ի, ավելի քան 1,000 մարդ անհայտ կորած է համարվում:

ԳԵՐՄԱՆԻԱ: Հեմնիցե քաղաքում բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակիցները քննադատել են կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը և պահանջել են նրա հրաժարականը: Այսպես, բնակիչները դիմավորել են Հեմնիցե ժամանած կանցլերին: Pro Chemnitz շարժման կողմից կազմակերպված ակցիային 1,500 մարդ է մասնակցել, որոնցից որոշների ձեռքին քաղաքական աջ ուժերի, Նորվեգիայի և Ռուսաստանի դրոշներ են եղել: 

British Airways բրիտանական ավիաընկերության A321 ինքնաթիռը Մոսկվայից դեպի Լոնդոն չվերթն իրականացնելիս, տեխնիկական պատճառով, արտակարգ վայրէջք է կատարել Բեռլինում: Հայտնվում է, որ տուժածներ չկան:

ԻՏԱԼԻԱ: Բոլոնյայի Վերաքննիչ դատարանը «Միսս Իտալիա-2007» մրցույթի գեղեցկուհի Ջեսիկա Նոտարոյի նախկին սիրեցյալին դատապարտել է 15 տարվա ազատազրկման. Էդսոն Թավարեսը աղջկա դեմքին ծծմբաթթու է լցրել: Հարձակումը տեղի է ունեցել 2017 թվականին: Հայտնի է, որ բաժանումից մի քանի ամիս անց, երիտասարդը հետապնդել է Նոտարոյին. դեպքից մի քանի ամիսներ նա անցկացրել է հիվանդանոցում և այժմ տանից դուրս է գալիս գլխաշորով, քանի որ մի քանի վիրահատություններից հետո, բժիշկներին չհաջողվեց փրկել նրա ձախ աչքը: 

ԹՈՒՐՔԻԱ: Ստամբուլի դատարանը ցմահ դատապարտել է «Իսլամական պետություն» տեռորիստական խմբավորման 6 զորայիններին, ովքեր մեղադրվում են 2016 թվականի հուլիսին Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեռակտ կազմակերպելու մեջ: Ռըզի Ջոշկունը, Լևենտ Ույսալը, Ահմեթ Դիզլեկն ու Ջմել Սլիմանին դատապարտվել են 45 մարդու միտումնավոր սպանության համար:

ՀՆԴԿԱՍՏԱՆ: Թամիլնադ նահանգում «Գաջա» ցիկլոնը 20 մարդու կյանք է խլել: Հայտնվում է 80,000 էվակուացվածների մասին, որոնց տեղավորել են օգնության 470 կենտրոններում: Առատ անձրևները զուգորդվել են ուժեղ քամով, ինչի հետևանքով տուժել են Նագապատինամ, Տիրուվարուր և Տանջոր քաղաքները:

Կարնատակա նահանգում ուղևորային ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով ամենաքիչը 5 զբոսաշրջիկ զոհվել է, ավելի քան 10-ը տարբեր տեսակի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Ըստ տվյալների, ավտոբուսը Մումբաիից դեպի Համփի պատմանակ գյուղ էր ուղևորվում: Վթարի հանգամանքները պարզվում են:

ՖՐԱՆՍԻԱ: Իզեր դեպարտամենտում, երկրում բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների շրջանակներում, ավտոմեքենայի անիվների տակ 1 մարդ է մահացել: Հայտնի է, որ մայրն իր դստերը բժշկի էր տանում, և, ակցիայի մասնակիցներին տեսնելով, խուճապահար, մեքենայով մխրճվել է բազմության մեջ՝ 50-ամյա տղամարդուն մահացու վիրավորելով: կնոջ խոսքերով, նա փորձել է անցնել մարդկանց բազմության միջով, սակայն նրան ոչ ոք ճանապարհ չտվեց, այլ հակառակը՝ սկսել են ձեռքերով հարվածել մեքենային: Կինը ձերբակալվել է:

ՂԱԶԱԽՍՏԱՆ: Քիզիլորդ շրջանում 2 ուղևորային ավտոբուսների բախման հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել: Հայտնվում է, որ 2 ավտոբուսներում 69 մարդ է գտնվել: Տուժածների թվում կան 2 երեխաներ:

ԶԻՄԲԱԲՎԵ: Ավտոբուսում պայթյունի և նրանից ծագած հրդեհի հետևանքով ամենաքիչը 40 մարդ է զոհվել: Ըստ նախնական վարկածի, ուղևորներից մեկը վառելիք էր տեղափոխում, որը պայթել է և հրդեհ առաջացրել: 

ԻՍՐԱՅԵԼ: Arkia իսրայելական ավիաընկերությանը պատկանող Embraer E-Jet ինքնաթիռը Տել Ավիվից դեպի Էյլատ չվերտն իրականացնելիս արտակարգ վայրէջք է կատարել տելավիվյան Դավիթ Բեն-Գուրիոնի անվան օդանավակայանում: Հայտնվում է, որ 29 ուղևորներով ինքնաթիռի օդաչուն թռիչքի ժամանակ հայտնել է արգելակային համակարգի անսարքության մասին. տուժածներ չկան:

ԻՍՊԱՆԻԱ: Կոլումբիայի գլխավոր դատախազության և ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ համատեղ իսպանական իրավապահների կողմից անցկացրած հատուկ օպերացիայի արդյունքում, թմրավաճառքի մեջ կասկածվող 11 մարդ է ձերբակալվել, առգրավվել է 650 կգ կոկաին, 50,000 եվրո, 4 ավտոմեքենա և տարբեր փաստաթղթեր: Դաշնակից կառույցները իսպանացիներին հայտնել են, որ նախատեսվում է Կոլումբիայից դեպի Իսպանիա մեծ քանակությամբ թմրամիջոցներ ուղարկվել. Մադրիդում, Օրենսում և մի քանի շրջանում խուզորկությունների արդյունքում, ոստիկանությանը հաջողվել է պարզել թմրավաճառների ինքնությունը: 

ՀԱՅԱՍՏԱՆ. Էշերը սրբեր են դարձել, սելֆիի փայթիկը՝ «չշփվող» հհկ-ի խեղկատակներից ավելի ռեյտինգային, ԱԺ-ը՝ «չշփվողի» ստրուկների վերջին վատության կրկես, կաթողիկոսը՝ ժողովրդից չպաշտպանված, ժողովուրդը՝ ազատ ունկնդիր: Կարճ ասած՝ «Կուշտունիցա» (II սեզոն, նախաբան):

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս