loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ՖՐԱՆՍԻԱ: Անժե քաղաքում ոստիկանները անձի վնասազերծման օպերացիա են իրականացրել, ով պնդել է, որ իր հետ պայթուցիկ ունի և պահանջել է, որպեսզի վառելիքի թանկացման դեմ ակցիայի մասնակիցներին ընդունեն Ելիսեյյան պալատում: Հիշեցնենք, որ վառելիքի գների բարձրացման դեմ շարժումը «դեղին ժիլետներ» անվանումն է կրում՝ ֆրանսիացի վարորդների լուսարձակ թիկնոցի տեսքով պարտադիր ատրիբուտի: Հայտնի է, որ դեղին ժիլետով տղամարդը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպում է պահանջել: Նախկինում նա թմրանյութերի վաճառքի կապակցությամբ պատասխանատվության է ենթարկվել: 

Փարիզի Ելիսեյյան դաշտերում ոստիկանությունը «դեղին ժիլետներ» ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել, որոնք մոտեցել են Համաձայնության հրապարակում ցուցարարների համար արգելված գոտուն: Հազարավոր մարդիկ Մարսելիեզա են երգում և պահանջում նախագահ Մակրոնի հրաժարականը. բողոքի մասնակիցները փորձել են կոտրել հրապարակի պատնեշները և ներխուժել արգելված գոտի, որտեղից սկսվում են Ելիսեյյան դաշտերը:

ԳԱԶԱ: Գազայի հատվածի սահմանին իսրայելական զորքի հետ բախման ընթացքում 101 պաղեստինցի է տուժել: Հայտնվում է, որ 14 մարդ վիրավորվել է ռազմական փամփուշտներից, 7-ը՝ ռետինե, ևս 11-ը՝ գազի ռումբերից: 

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ: Դուվր քաղաքի մերձափային տարածքում ապօրինի միգրանտներով նավակ է ձերբակալվել: Ութ ձերբակալվածները բժշկական զննման և հարցաքննման են ենթարկվել: Հայտնվում է, որ վերջին շաբաթների ընթացքում բրիտանական ափերում ավելի քան 80 մարդ է ձերբակալվել, որոնք փորձել են թագավորության տարածք ներխուժել. նրանցից շատերը որպես իրանցի են ներկայացել:

ՃԱՊՈՆԻԱ: Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի մերձակայքում (Խաղաղ օվկիանոսում) 5,0 միավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 50 կմ խորության տակ: Ցնցումները զգացվել են 12 պրեֆեկտուրաներում, այդ թվում նաև Տոկիոյում: Ցունամիի վտանգի, փլուզումների և տուժածների մասին տեղեկատվություն չի հայտնվում:

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Հոսթ շրջանի մզկիթում ջումա-նամազի (ուրբաթ օրվա պարտադիր մուսուլմանական աղոթք) ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 27 մարդ զոհվել է, 79-ը՝ տուժել: Հայտնվում է, որ տեռորիստ-մահապարտը ներխուժել է մզկիթ, այնուհետև գործի է դրել պայթուցիկ գոտին: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հարձակումը տեռորիստական ակտ է անվանել և կարգադրել է հետաքննել միջադեպը: 

ԲՈՍՆԻԱ և ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ: Երկրի հետաքննությունների և պաշտպանության հարցերով գործակալության (SIPA) աշխատակիցները Սարայեվոյի օդանավակայանում տեռորիստական խմբակցության կազմակերպման և տեռակտում մասնակցելու մեղադրանքով կասկածյալի են ձերբակալել: Իսլամցի ռադիկալ Մունիբ Ահմեթսփահիչը կասկածվում է 2013 թվականին Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան-Նուսրա» տեռորիստական խմբավորումների շարքերում ծառայելու մեջ: Հետաքննությունը նրան նաև 2011 թվականին Սարայեվոյում ԱՄՆ-ի դեսպանատան հարձակման մասնակից է համարում:

ԳԵՐՄԱՆԻԱ: Բեռլինի դատախազությունը 95-ամյա նախկին էսէսական, Մաութհաուզեն ճամբարի նախկին ծառայող Վերներին Հ.-ին 36,000 մարդու սպանության մեղադրանք է ներկայացրել: Նշվում է, որ Վերներն աշխատել է Ավստրիայի կոնցենտրացիոն ճամբարում և այժմ բնակվում է Բեռլինում: Դատարանը պետք է մեղադրական եզրակացության հաստատման որոշում կայացնի: 

ԻՍՊԱՆԻԱ: Ոստիկանությունը 6 մլն եվրոյի չափով խաբեության դեպքեր է բացահայտել, որոնց արդյունքում 46 մարդ է ձերբակալվել, ովքեր մահացած տարեցների համար կենսաթոշակներ են ստացել: Նշվում է, որ ոստիկանությունը 10 ինքնավար համայնքներում փաստաթղթերի կեղծման, խաբեության և ֆինանսական միջոցներին ապօրինի տիրանալու 53 հանցագործությունների գործով 46 մարդ է ձերբակալել, որոնց մեծ մասը մահացած կենսաթոշակառուների ընտանիքների անդամներն են. որպես կասկածյալներ հանդես են եկել նաև նրանց ընկերներն ու համաբնակիչները: Ոստիկանության խոսքերով, գումարը ստանալու համար, ձերբակալվածները թաքցրել են կենսաթոշակառուների մահվան փաստը և կեղծել են քաղաքացու կենդանության մասին տեղեկանքները: Մեղավորներից ամենաերիտասարդը մոտ 20 տարեկան է: 

ՉԻՆԱՍՏԱՆ: Յուննան շրջանի քոլեջում զինված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել: Նախնական վարկածով, Աննին քաղաքի Ճանապարհա-տեխնիկական քոլեջի կրթական կորպուսում 20-ամյա ուսանողը հարձակվել է այլ ուսանողների վրա. հանցագործը ձերբակալված է:

Ցզիլին շրջանում մեքենաշինական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 57-ի, կա 2 զոհված: Իշխանությունների տվյալներով, վնասներ են կրել 370 կառույցները, որոնցից 15-ն ամբողջությամբ փլուզվել են: Հայտնի է, որ պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, իշխանությունները բացառել են տեռորիստական ակտի վարկածը: 

ԻՆԴՈՆԵԶԻԱ: Երկրի իշխանություններըդադարեցրել են Արևմտյան Յավայի ափերի մոտակայքում ընկած Lion Air ավիաընկերության ինքնաթիռի ուղևորների մասունքների նույնականացումը: Հոկտեմբերի 29-ին 189 ուղևորներով Ջակարտայից դեպի Սումատրա չվերթի ինքնաթիռը, թռիչքից 11 րոպե անց, ընկել է ծովում: Մինչ օրս հնարավոր եղավ պարզել 125 ուղևորների ինքնությունը. ստացվել է դիակների համար 195 պարկ, նույնականացվել է մարմինների 666 մասունքները: 

ՀԱՅԱՍՏԱՆ. Սոցցանցային ընտրարշավի հույսին արժանացաց հհկ-ական հիստերիան կամ «бешенство матки» (տես Վիքիպեդիայում ):

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս