loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր և կարևոր իրադարձությունների մասին՝ համառոտ:

ԲՐԱԶԻԼԻԱ: Սան-Պուլու քաղաքում փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել: Հայտնի է, որ ինքնաթիռը թռիչքն իրականացրել է մասնավոր թռիչքների համար նախատեսված Կամպու-դի-Մարտի օդանավակայանից: 

ԱՄՆ: Ալասկայում տեղի է ունեցել 6,6 միավոր ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Անկորիջ քաղաքից 12 կմ հեռավորության վրա, 35,5 կմ խորության տակ: Իշխանությունները պարզում են վնասի չափն ու տուժածների առկայությունը:  Հայտարարվել է, որ Անկորիջի բոլոր դպրոցները փակ կլինեն մինչև դեկտեմբերի 4-ը: 

ԳԱԶԱ: Բողոքի ակցիաների ընթացքում, իսրայելական զորքի հետ բախման հետևանքով, 28 պաղեստինցի է տուժել: Սա «Վերադարձի հռչակավոր երթը» բողոքի ակցիաների 36-րդ ուրբաթն է. ամեն շաբաթ մասնակիցները Գազայի սահմանին իսրայելական զորքի հետ արյունալի բախումներ են կազմակերպում: 

ԱՐԳԵՆՏԻՆԱ: Բուենոս-Այրեսում 3,8 միավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 25 կմ խորության տակ: Սեյսմիկ կանխատեսումների ինստիտուտի տեղեկատվությամբ, երկրաշարժը պատկանում է թույլ և միջին ինտենսիվության, որը փլուզումների չի հանգեցնում:

ԼԻԲԻԱ: ԱՄՆ-ը ավիահարված են հասցրել «Իսլամական Մաղրիբում Ալ-Քաիդա» տեռորիստական խմբակցության դրքերին, որի արդյունքում 11 տեռորիստ և 3 ավտոմեքենա է ոչնչացվել: Նախնական տվյալներով, խաղաղ բնակիչների թվում զոհեր չկան: Սա, տվյալ խմբավորման դիրքերին, ԱՄՆ-ի թվով արդեն երրորդ ավիահարվածն է:

ՉԻՆԱՍՏԱՆ: Անմեղ տղամարդն ազատ է արձակվել, 23 տարի բանտում պատիժը կրելուց հետո: 1996 թվականին Ցզին Չժեհուանը, 20-ամյա աղջկա սպանության և բռնաբարման մեղադրանքով, դատապարտվել է մահապատժի. դատապարտյալը փորձել է բողոքարկել դատավճիռը՝ հայտարարելով, որ խոստովանության ցուցմունքները տվել է խոշտանգումների ազդեցության տակ, սակայն դատարանը վճիռն անփոփոխ է թողել: 2014 թվականին The Paper թերթը սեփական հետաքննություն է անցկացրել, այնուհետև չինական իշխանությունները հայտարարել են, որ կվերանայեն գործը: Կրկնակի հետաքննությունը հաստատել է տղամարդու անմեղությունը և դատարանը նրան ազատ է արձակել:

ԼԵՀԱՍՏԱՆ: Երկրի տարածքում կտրուկ սառնամանիքի հետևանքով 10 մարդ է զոհվել: Ըստ Անվտանգության կառավարական կենտրոնի (RCB), վերջերս Լեհաստանում սառնամանիքային եղանակ է հաստատվել, քաղաքացիները չեն նախապատրաստվել եղանակային կտրուկ փոփոխություններին, ուստի քաղաքացիներին կոչ է արվում ստեղծել հնարավորին պայմաններ, լետալ ելքերից խուսափելու համար:

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Աֆղանստանում ՄԱԿ-ի խթանման առաքելության (UNAMA) հաշվետվության համաձայն, Հիլմենդ նահանգի Հարմսեր շրջանում, թալիբների դեմ իշխանամետ զինված ուժերի օպերաիայի արդյունքում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով, 23 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել: Հայտնվում է, որ զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են: UNAMA-ն կոչ է արել կոնֆլիկտի բոլոր կողմերին պահպանել խաղաղ բնակիչների պաշտպանության գծով նրանց բոլոր պարտավորությունները:  

ՀԱՅԱՍՏԱՆ: Նախընտրական Հայաստան՝ ծռված ծռերն ու գժանոցի ճանապարհին սերժա-մերժվածները:

Հ.Գ. «Week End / Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս