loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ՖՐԱՆՍԻԱ: ՆԳ պետքարտուղար Լորան Նունիեսը հայտարարել է, որ երկրում մասսայական բողոքներում մասնակցում է 31,000 ցուցարարներ, որոնցից ավելի քան 700-ը ձերբակալված է: Ի սկզբանե, «դեղին ժիլետների» շարժման մասնակիցները հանդես էին գալիս բենզինի գների թանկացման դեմ, այնուհետև նրանք սկսել են արտահայտել Ֆրանսիայում սոցիալական վիճակի մասին դժգոհությունը: Մասսայական բողոքներն ուղեկցվում են ոստիկանության հետ ցուցարարների բախումներով, ավտոմեքենաների այրմամբ և հարձակումներով, խանութների և բանկերի փլուզմամբ: Բողոքների ընթացքում 4 մարդ է զոհվել, հարյուրավոր ցուցարարներ տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել:

ՍԻՐԻԱ: Ալ-Ջարբա գյուղում զորայինների կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով 1 երեխա զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: Հայտնի է, որ տեռորիստները, սիրիական զորքի ճնշմամբ բնակավայրերը լքելիս պայթուցիկ սարքեր էին տեղադրում անգամ բնակելի շենքերում:

ԻՍՐԱՅԵԼ: Իսրայելական զորքերը օդային կրակ են բացել Լիբանանի հետ սահմանին: Միջադեպը տեղի է ունեցել Կուրում Ալ-Շարքի շրջանում. հայտնի է, որ մառախուղի պատճառով իսրայելական զորքերը ուշ են նկատել լիբանանյան զորքի մեքենան, որը սահմանագծում պլանային պարեկային հսկողություն էր իրականացնում: 

ԻՏԱԼԻԱ: Անկոնա քաղաքի ակումբներից մեկում ռեփ-համերգի ժամանակ առաջացած հրհրոցի հետևանքով 6 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորվել: Վկաների վկայությունների համաձայն, խուճապն առաջացրել է այցելուներից մեկի կողմից պղպեղային գազի կիրառումը: Ոստիկանության խոսքերով, միջադեպի պատճառը չափից դուրս շատ տոմսերի վաճառքն է, քան կարող էր տեղավորել ակումբը:

Երկրի Հակամոնոպոլային օրգանը (AGCM) Facebook սոցցանցին 10 մլն եվրոյի տուգանք է ներկայացրել, ընկերությանը, առանց համապատասխան ծանուցման, օգտատերերի անձնական տվյալները կոմերցիոն նպատակներով ապօրինի օգտագործման մեջ մեղադրելով: Հայտնի է դարձել, որ Facebookը սպառողների իրավունքի կոդեքսի 21-րդ և 22-րդ հոդվածները խախտելով խաբեությամբ սպոռողներին առաջարկում էր գրանցվել Facebook պլատֆորմում, աքաունթի ակտիվացման ընթացքում անմիջապես և համապատասխան կերպով կոմերցիոն նպատակներով տվյալների հավաքման իր գործունեության մասին չտեղեկացնելով: Ծառայությունը նաև պարզել է, որ սոցանցը գրանցված օգտատերերի հանդեպ ագրեսիվ պրակտիկա է իրականացնում, ովքեր տուժում են Facebook-ի կողմից երրորդ անձանց առանց ուղիղ և նախնական համաձայնության, ծանուցման և ավտոմատ կերպով նրանց անձնական տվյալների փոխանցումից:  

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ: Բրիտանացի միլիոնատիրոջ դուստր Գրեյս Միլանն անհետացել է աշխարհաշուրջ ճանապարհորդության ժամանակ: Հայտնի է, որ Միլանի այցելության առաջին երկիրը Պերուն էր, իսկ 2 շաբաթ անց նա Նոր Զելանդիա է տեղափոխվել, որից հետո դադարել է կապ հաստատել հարազատների հետ: Տվյալ պահին գործի մեջ 25 ոստիկան է ներգրավված, որոնք հետազոտում են Օքլենդի տեսախցիկների ձայնագրությունները. վերջին անգամ նրան ուղեկցողի հետ նկատել են CityLife հոթելում, այնուհետև աղջիկն անհետացել է: Իրավապահները հայտնել են, որ այմ սպանության վարկածն են դիտարկում:

ՀՆԴԿԱՍՏԱՆ: Ջամու և Քաշմիր նահանգում ավտոբուսը ճանապարհից կիրճ է ընկել, ինչի հետևանքով 11 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել: Հայտնի է, որ ավտոբուսը Լորա բնակվայրից Պունչ էր ուղևորվում: 

ՄԱՐՇԱԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ: Քվաջալեյնի կղզիներից մեկում ձկնորսը 4 մլն դոլարին համարժեք 48 կգ կոկաին տեսակի թմրամիջոց է հայտնաբերել: Հայտնի է, որ ձկան փոխարեն, ցանցում հայտնվել են պրոֆեսիոնալ կերպով փաթաթված սպիտակ փոշիով փաթեթները: Նման միջադեպերը հաճախակի են տեղի ունենում Մարշալյան կղզիներում:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ: Կանին քաղաքից դեպի Սեուլ ուղևորված 189 ուղևորներով արագընթաց գնացքը դուրս է եկել երկաթգծերից, որի հետևանքով 114 մարդ տարբեր տեսակի վնասվածքներ է ստացել: Վկաների խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել ուղևորությունից 5 րոպե անց և ընթացել է 103 կմ/ժ արագությամբ: 

ԿՈԼՈՒՄԲԻԱ: Վախճանվել է երկրի նախկին նախագահ (1982-1986թթ.) Բելիսարիո Բետանկուրը: Նա հիշվել է նրանով, որ 1986 թվականին հրաժարվել է Կոլումբիան դարձնել ֆուտբոլի առաջնության անցկացման վայր՝ ֆինանսավորման բացակայությունը պատճառաբանելով: Նրա կառավարման տարիներին հաջողվել է գտնել Կոլումբիայի Հեղափոխական զինվախ ուժերի (PBCK) և ապստամբական այլ շարժումների միջև ռազմական կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը: 1984 թվականին ստորագրվել են հրադադարի առաջին պայմանավորվածությունները, սակայն 1985 թվականին «M-19» շարժման ապստամբները Բոգոթայի արդարադատության պալատի վրա խոշորագույն հարձակում են իրագործել:

ԳԱԶԱ: Գազայի հատվածում իսրայելական զորքի հետ ուրբաթօրյա հերթական բախման հետևանքով 7 պաղեստինցի է տուժել: «Վերադարձի հռչակավոր երթի» 37-րդ ուրբաթը կրկին անցավ զինվորականների հետ պաղեստինցիների արյունալի բախումներով:

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Երկրի հյուսիս-արևմտյան մասում «Թալիբան» շարժման զորայինների կողմից հարձակման հետևանքով 14 աֆղանցի զինծառայող զոհվել է, 20-ը՝ առևանգվել: Հայտնվում է, որ հարձակումը տեղի է ունեցել երեկոյան, միջադեպի մանրամասները չեն պարզաբանվում:

ԴՈՄԻՆԻԿԱՆԱ: Պլաստիկ արտադրանք թողարկող Polyplas ֆաբրիկայում գազի պայթյունի հետևանքով 6 մարդ զոհվել է, 103-ը՝ վիրավորվել:  Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով, տուժել են անգամ ֆաբրիկայի հարևանությամբ գտնվող մի քանի շենքերը: Իրականացվում են փլատակների վերծանման և որոնողական օպերացիաները, իշխանությունները հրաժարվում են հայտնել անհատ կորած մարդկանց թիվը:

ՀԱՅԱՍՏԱՆ: Հագեցած ուրախ ուիքէնդ. 

  1. «Կուշտունիցա-2». Ձերբակալված ալբանացին»: 
  2. Երկար սպասված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները:
  3. Ոչ պակաս երկար սպասված ՀՀԿ-бешенство: 
  4. Հո'ւ:

 Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս