loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԶԻՄԲԱԲՎԵ: «Շարժում հանուն դեմոկրատական փոփոխությունների» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նելսոն Չամիզան, ով պարտվել է երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, չի ընդունում քվեարկության արդյունքները: Հուլիսի 30-ին զիմբաբվեցիներն ընտրել են իրենց նախագահին և պառլամենտի 2 պալատների անդամներին: Ընտրություններին հաղթանակ է տարել «Զիմբաբվեական աֆրիկական ազգային միություն՝ Հայրենասիրական ճակատ» իշխող կուսակցության նախագահ Էմերսոն Մնանգագվան: Ընտրությունների արդյունքում, Չամիզան հավաքել է ընտրողների ձայների 44,3%-ը, իսկ Մնանգագվան՝ 50,8%-ը: Պարտված թեկնածուի խոսքերով, ընտրությունների արդյունքները կեղծ են և ֆիկցիա, և նա կանի հնարավորինը, որպեսզի հայտարարվեն ճիշտ արդյունքներն ու ընտրողների ձայները պաշտպանված լինեն: 

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Գարդեզ քաղաքում մզկիթի վրա իրականացրած տեռորիստական հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորների թիվը՝ 81-ի, որոնցից 20-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Հիշեցնենք, որ երկու մահապարտ-տեռորիստներն ինքնապայթեցվել են Պակթիա շրջանում. պայթյունիի ժամանակ մզկիթում ամենաքիչը 600 մարդ է գտնվել: Ըստ իշխանությունների, ինքնապայթյունից առաջ, տեռորիստները մի քանի նռնակներ են պայթեցրել:

ՄԵՔՍԻԿԱ: Չիուաուա նահանգի Սյուդադ-Խուարես քաղաքի բնակելի շենքում անհայտ ավազակախմբի կողմից 11 մարդ է սպանվել: Ոստիկանության խոսքերով, մի քանի զոհերի մարմիններին խոշտանգման հետքեր կան: Հիշեցնենք, որ Չիուաուայի տարածքում մի քանի հացախմբեր են գործում, որոնք պայքարում են դեպի ԱՄՆ թմրանյութերի արտահանումը հսկելու համար: 

ՊԱՂԵՍՏԻՆ: Գազայի սեկտորի սահմանին իսրայելցի զինվորների հետ բախման արդյունքում պաղեստինցի տուժածների թիվը հասել է 220-ի: Գազայի հատվածի հազարավոր բնակիչների ելույթները շարունակում են «Վերադարձի հռչակավոր մարշը» ընդհանուր վերնագրով չորս ամիս տևող բողոքի ակցիաների շարքը: Հայտնվում է մեկ զոհի մասին, ով «վերադարձի մարշի» թվով 156-րդ զոհն է: Իսրայելցի զինվորականների խոսքերով, բողոքի ակցիաներում մոտ 8,000 պաղեստինցի է մասնակցում, ովքեր փորձում են վնասել սահմանային ճաղերը, ուստի զորքը, ի պատասխան, հատուկ միջոցներ և հրազեն է կիրառում: 

ՉԻՆԱՍՏԱՆ: Երկրի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Սինցզյան-Ուգուր ինքնավար մարզում առատ անձրևներից գոյացած ջրհեղեղի հետևանքով 20 մարդ զոհվել է, 8-ը անհայտ կորած է համարվում: Աղետի հետևանքով 5,500 մարդ է էվակուացվել, 8,700 տուն և այլ շինություններ են փլվել, տուժել է գյուղատնտեսությունը, վնասվել են ավտոճանապարհները, էլեկտրահաղորդակցությունն ու երկաթգիծը: 
Երկրի բուդդայական ամենախոշոր վանքերից մեկի հովիվը մեղադրվում է միանձնուհիների հանդեպ սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ: Լունցյուան պեկինյան վանքի երկու ծառայողուհիները տեղական իշխանություններին բողոք են ուղղել, որում պատմել են, որ հովիվ Շի Սյուեչենը մի քանի միանձնուհիների հանդեպ ոտնձգություններ է թույլ տվել և «վերահսկել է նրանց միտքը», որպեսզի սեռական հարաբերություններ ունենա նրանց հետ: Հայտնի է, որ Սյուեչենը կանանց անպարկեշտ բնույթի հաղորդագրություններ է ուղարկել, իսկ ոտնձգություններն անվանել է որպես բուդդիստական վարդապետության ուսմունքի մաս: Սյուեչենը հերքում է բոլոր մեղադրանքները, կատարվում է հետաքննություն: 

ՍԻՐԻԱ: Երկրի ՀՕՊ-ի համակարգերը Դամասկոսի արևելյան սահմանին 2 իսրայելական հետախուզող անօդաչու է ոչնչացրել: Զինվորականներն այս միջադեպը որակել են որպես թշնամական թիրախի ոչնչացում: 

ՌՈՒՍԱՍՏԱՆ: Մոսկվան անվանել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում լրագրողների վրա հարձակման պատճառի վարկածը: ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությամբ, ռուս լրագրողների վրա հարձակումը կատարվել է կողոպտման նպատակով. հանցագործները նաև ցանկացել են կողոպտել թղթակիցների ավտոմեքենան: Հյատնվում է, որ աֆրիկացի իրավապահներն ու ՄԱԿ-ի մասնագետները ուսումնասիրել են հանցագործության վայրը և քննել վկաներին:

ՇՎԵԴԻԱ: Ստոքհոլմի կենտրոնում ոստիկանությունը, շրջապատի համար ստեղծված «սպառնացող իրավիճակի» պատճառով, գնդակահարել է Դաունի սինդրոմով և աուտիզմով տառապող 20-ամյա երիտասարդին: Էրիկ Թորելը խաղալիք զենքով առավոտյան ինքնուրույն տանից դուրս է եկել փողոց, այնուհետև, ծնողների խնդրանքով, նրան հետախուզության մեջ են հայտարարել: Նույն օրն առավոտյան ժամը 04:00-ին ոստիկանությունում փողոցում զենքով կասկածելի մարդու մասին հաղորդում է ստացվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները երիտասարդին հրամայել են վայր դնել զենքը, այնուհետև կրակ են բացել նրա ուղղությամբ: Թորելը մահացել է, դատախազությունը հետաքննություն է սկսել: 

ԱՄՆ: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների իր մասնակիցներին կոչ է արել հրաժարվել ZTE և Huawei չինական սմարթֆոնների օգտագործումից: «Շատ կարևոր է, որպեսզի կուսակցության և ընտրարշավների աշխատակիցները չօգտագործեն ZTE և Huawei սարքերը, անգամ, եթե նրանք էժան լինեն կամ տրամադրվեն անվճար»,- ասել է կոմիտեի անվտանգության ծառայության ղեկավար Բոբ Լորդը: Նա պնդում է, որպեսզի ZTE և Huawei հեռախոսները չօգտագործվեն ոչ միայն ծառայողական գործունեության, այլ նաև անձնական նպատակներով: Կենտրոնական հետախուզական վարչության, ազգային անվտանգության գործակալության, հետախուզական դաշնային բյուրոյի և ԱՄՆ-ի զինհետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչները սենատի հանձնաժողովում ցուցմունքներ են տվել, ըստ որոնց, չինական արտադրողների սմարթֆոնները կարող են սպառնալ ամերիկացի գնորդների անվտանգությանը: ՀԴԲ-ի ղեկավար Քրիստոֆեր Ռեյի խոսքերով, արտասահմանյան կառավարությանը հաշվետու այս ընկերությունները, ԱՄՆ-ի հեռահաղորդակցման ցանցում իրենց դիրքն ուժեղացնելով, «տեղեկատվությունը փոխելու կամ գողանալու», ինչպես նաև «թաքնված լրտեսություն ստեղծելու» հնարավորություն են ձեռք բերում: Huawei-ն հայտարարել է, որ նրանք աշխատում են աշխարհի 170 երկրներում, առանց իշխանությունների ու օգտատերերի կողմից հանդիմանության: ZTE-ն նշել է, որ ընկերությունը պահպանում է ԱՄՆ-ի բոլոր օրենքները և հետևում է գործնական ամենաբարձր ձևաչափերին: 

ՀԱՅԱՍՏԱՆ: - «Բա, Ստալինն ինչու նստած չի, Վիտյա?»: «Կուշտունիցայի» առաջին մասի երկրորդ սերիան: 

Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս