loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ: Լիսաբոնում երկաթգծերից տրամվայ է դուրս եկել, որի հետևանքով, ամենաքիչը, 28 մարդ է տուժել: Հայտնի է, որ տրանսպորտային փոխադրամիջոցը երկաթգծերից դուրս է եկել շրջադարձի անհաջող արգելակման ժամանակ: Տուժածների թվում են երեխաներն ու Մեծ Բրիտանիայի քաղաքացիները: 

ԳԱԶԱ: Գազայի սահմանին իսրայելական զորքի հետ բախումների հետևանքով, ամենաքիչը, 75 պաղեստինցի է տուժել: Բախումները շարունակում են 8 շաբաթ առաջ սկսված «Վերադարձի հռչակավոր երթը», որը ծագել է Հորդանան գետի Արևմտյան մասում: Հայտնվում է, որ վերջին 3 շաբաթների ընթացքում տուժածների թիվը կտրուկ կրճատվել է. տեղաբնակները նշում են, բողոքների թուլացումը պայմանավորված է Իսրայելի համաձայնությամբ Քաթարի կողմից Գազայի հատվածին եգիպտական միջնորդների տեսքով ցուցաբերած մասշտաբային օգնությամբ, ովքեր աշխատում են երկարատև կարգավորման նախագծի վրա: 

ՊԱԿԻՍՏԱՆ: Բելուջիստան շրջանում անվտանգության ուժերի աշխատակիցների ավտոշարասյան վրա կատարած հարձակման հետևանքով ամենաքիչը 6 ուժային է զոհվել: Դեռևս ոչ մի զինված խմբակցությունն իր վրա պատասխանատվությունը չի վերցրել: 

ԻՐԱՆ: Դուբայ-Օսլո չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ֆարս շրջանի Շիրազ օդանավակայանում: Վայրէջքի պատճառը ինքնաթիռի շարժիչներից մեկի անսարքությունն է: Որոշ տվյալներով, միջադեպի ժամանակ 188 մարդ է գտնվել: 

ՖՐԱՆՍԻԱ: Ստրասբուրգում հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 4-ի: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին իրավապահ մարմիններին օրենքի բազմաթիվ խախտումներով հայտնի 29-ամյա Շերիֆ Շեկաթը Ստրասբուրգում սուրբծննդյան տոնովաճառում կրակահերթեր է արձակել, այնուհետև դիմել է փախուստի: Երկու օր անց, հատուկ օպերացիայի շրջանակներում, Շեկաթը դիմադրություն է ցուցաբերել և ոչնչացվել է: Իրավապահները «ստրասբուրգյան հրաձիգի» մոտ լարած ատրճանակ, լրացուցիչ փամփուշտներ և դանակ են հայտնաբերել: Տեռակտի հետևանքով 13 մարդ տարբեր տեսակի վնասվածքներ է ստացել: 

ՀՆԴԿԱՍՏԱՆ: Կառնատակա նահանգի Չամրաջնահար շրջանի տաճարում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մատուցած սննդի թունավորումից 11 մարդ զոհվել է, 80-ը՝ տուժել: Հայտնի է, որ գոպուրնայի (դարպասային աշտարակ) կառուցման առթիվ, տաճարի տարածքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ներկաները թունավորվել են բուսակերային փլավից: Հայտնվում է նաև, որ մոտ 60 թռչուն հայտնաբերվել է մահացած վիճակում, որոնք, ըստ նանական տվյալների, թունավորվել են այդ նույն ուտեստից: Մումբայ-Լակհանա չվերթն իրականացնող IndiGo ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը թռիչքից որոշ ժամանակ անց հետ է վերադարձել, բորտին ռումբի առկայության մասին հաղորդագրությունից հետո: Նշվում է, որ ռումբի մասին պատմել է այլ չվերթի կին-ուղևորը: Օդանավակայանի տաուկ մեկսուացրած անգարում ստուգումից հետո ինքնաթիռում ռում չի հայտնաբերվել: Ըստ ավիաընկերության հայտարարության, հայտարարություն տարածած կինը տառապում է հոգեբանական խնդիրներով:

ՆԵՊԱԼ: Նուվակոտ շրջանում հուղարկավորությունից հետ վերադարձող ուղևորներով ավտոբուսը կիրճ է ընկել, որի պատճառով 18 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել: Հայտնվում է, որ լեռնային մայրուղու բարդ հատվածում վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, տրանսպորտային միջոցը դուրս է եկել ճանապարհից, այնուհետև 400 մ խորությամբ կիրճ է ընկել:

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Բալհ շրջանում թաղման թափորի վրա կատարված զինված հարձակման հետևանքով ամենաքիչը 4 մարդ է զոհվել, ևս 9-ը վիրավորվել: Ըստ ոստիկանության, հարձակվողների թիրախը ապստամբների հրամանատարն էր:

ԱՄՆ: Սիեթլից դեպի Դալաս ուղևորվող Southwest Airliines ամերիկյան ավիաընկերության ինքնաթիռը, թռիչքից որոշ ժամանակ անց, հետ է վերադարձել այն բանից հետո, երբ բորտին մարդու սիրտ է հայտնաբերվել: Թռիչքի ժամանակ իքնաթիռի կապիտանն ուղևորներին հայտնել է, որ փոխադրամիջոցում մարդկային սրտով կոնտեյներ է գտնվում, որը պետք է Կալիֆորմիայից Սիեթլ հասցվեր. անհայտ պատճառներով, օդանավակայանում այն չեն հանել ինքնաթիռից: Ուղևորները և կապիտանն անհանգստացած էին նրանով, որ օրգանը նախատեսված էր տրանսպլանտացիայի համար և նրա ժամկետային առաքումից մարդու կյանք է կախված: Պարզվել է, որ սիրտը նախատեսված է Սիեթլի տարածքում գտնվող հյուսվածքների բանկի համար, որպեսզի նրանից ապագա վիրահատությունների համար վերցվեն փականները:

ԲԵԼԳԻԱ: Բրյուսելում ոստիկանը գնդակահարել է նրա վրա սուսերով հարձակված տղամարդուն: Հայտնի է, որ ոստիկաններին կանչել են տղամարդու ծնողները, ովքեր չեն կարողացել ինքնուրույն հանգստացել ինքնասպանությամբ սպառնացող որդուն: Սկզբում, իրավապահներն արցունքաբեր գազի օգնությամբ փորձել են վնասազերծել սուսերով զինվածին, սակայն վերջինը հարձակման փորձ է կատարել և ոչնչացվել է: 

ՀԱՅԱՍՏԱՆ: Երկրի նոր գլխավոր տոնածառի խաղալիքներից կախվողներն ու հհկ-ականների հաճելի պաշտոնաթողության մահախոսականները՝ «Не верю…»,- Կ. Ստանիսլավսկի: 

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս