loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԱՆԱԴԱ: Ֆրեդերիկտոն քաղաքում փոխհրաձգության արդյունքում 4 մարդ է զոհվել, որոնց թվում են իրավապահ օրգանների աշխատակիցները: Միջադեպի առնչությամբ մեկ մարդ է ձերբակալվել, ում անունը չի հայտնվում. տվյալ պահին նա բժշկական օգնություն է ստանում:

ՀՆԴԿԱՍՏԱՆ: Կերալա նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի: Առատ անձրևները սողանքներ են առաջացրել, որոնք բնական աղետի են վերածվել: Ավելի քան 15,000 մարդ էվակուացվել է, նահանգում ավելի քան 500 ժամանակավոր ճամբարներ են ստեղծվել, որոնք տուժածներին կացարան ու առաջին օգնություն են տրամադրում:

ԻՆԴՈՆԵԶԻԱ: Երկրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը, պաշտոնապես, հասել է 387-ի: Tempo պարբերականի տվյալներով, 370,000 մարդ ստիպված եղան լքել իրենց տները: Հիշեցնենք, որ 7 միավոր ուժգնությամբ առաջին երկրաշարժն անցած կիրակի տեղի է ունեցել ինդոնեզիական Լոմբոկ կղզու հյուսիսային մասում, այնուհետև հետևել են 5,4 և 4,3 միավոր ուժգնությամբ աֆտերշոկերը:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ: The Canterbury Auction Galleries աճուրդի տանը 13,500 ֆունտ ստերլինգով վաճառվել է Իոսիֆ Ստալինի ձեռքերի հետմահու գիպսապատճեն և բրոնզե դիմակը: Լոտն, ի սկզբանե, առաջարկվել է 1,500 ֆունտով: Հայտնի է, որ լոտի նախորդ սեփականատերն այն հայտնաբերել է իր պապու անձնական իրերի մեջ, ով առևտրական նավատորմի նավաստի է եղել: Գնորդը ցանկացել է գաղտնի մնալ, լոտի գնումը կատարվել է հեռախոսով, հայտնի է միայն, որ նա արտասահմանյան կոլեկցիոներ է:

ԻՍՊԱՆԻԱ: Անդալուսիայում, թմրավաճառքի դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում, 15 մարդ է ձերբակալվել, որոնց մոտ 9 տոննա հաշիշ է հայտնաբերվել: Ձերբակալումներ են կատարվել Ալմերիա և Կադիս շրջաններում, ձերբակալվածների թվում են Ռումինիայի և Մագրիբի երկրների ներկայացուցիչները: Հաշիշով հայտնաբերված փաթեթներն ամրացված էին նավերի խարիսխներին, ինչպես նաև ցամաքային պահեստներում և գաղտնի նկուղներում: Հայտնի է, որ բեռը Մարոկոյից հասցվում էր փչովի նավակներով և գցվում էր ափամերձ տարածքում, իսկ որոշ ժամանակ անց այն հասցվում էր թաքստոցներ:

Երկրում անոմալ տապից մահացածների թիվը հասել է 17-ի: Այս մասին հայտնում է կատալոնական ժեներալիտետի առողջապահության գծով խորհուրդը: Ավելի վաղ հայտնվում էր 12 մահացածների մասին, սակայն, ժամեր անց, Կատալոնիայում ևս 5 զոհ եղավ (52-81 տարեկան): Զոհվածներից 3-ը մահացել են Օսպիտալետ մարզի հիվանդանոցում, մեկը՝ Ֆիգերաս քաղաքի, մյուսը՝ Բարդելոնայի: Հիշեցնենք, որ Իբերիական թերակղզու որոշ շրջաններում ջերմաչափի սանդղակն անցել է +40-ի սահմանը:

ՌՈՒՄԻՆԻԱ: Բուխարեստում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգություններին ի պատասխան, ժանդարմները գրգռող գազ և ջրցան են կիրառել, ինչի արդյունքում բախումներ են տեղի ունեցել, որոց արդյունքում 450 մարդ է տուժել: Քաղաքի կենտրոնում ավելի քան 25,000 սփյուռքի ներկայացուցիչներ և տեղացիներ էին հավաքվել, ովքեր պահանջում էին պառլամենտի լուծարում, արտահերթ ընտրություններ, արդարադատության անկախացում, տեխնոկրատների կառավարություն, ինչպես նաև միապալատ պառլամենտի ստեղծում, որում 300 սենատոր է ընդգրկվելու, որոնցից 100-ը կլինեն սփյուռքի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, ակցիայի մասնակիցները 20 պահանջներ ունեին. մարդիկ դժգոհ են հարկային համակարգից և թոշակային ռեֆորմից, սոցիալական օգնության համակարգից, տնտեսության, գյուղատնտեսության և ձեռներեցության աճ պահանջելով: Միաժամանակ, բողոքողները հանդես են եկել հանուն ժողովրդավարության և ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ գործընկերական հարաբերությունների, ինչպես նաև խնդրել են էլեկտրոնային քվեարկություն կիրառել: Նախագահ Կլաուս Յոհանիսը պահանջել է, որպեսզի ՆԳ նախարար Կարմեն Դանն իր վրա վերցնի ակցիայի ժամանակ անկարգությունների պատասխանատվությունը, սակայն Դանը նշել է, որ նախարարը չի կոորդիանցնում ժանդարմների գործողությունները, պարզապես յուրաքանչյուր օպերացիայից հետո հաշվետվություն է կազմվում, որը տրամադրվում է նախարարությանը: Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել, 30 մարդ ձերբակալվել է:

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Ազգային անվտանգության ուժերը, «Թալիբան» ռադիկալ շարժման զորայինների կողմից հարձակումներից հետո, Ղազնի քաղաքում հսկում են բոլոր կառավարական կենտրոնները: Թալիբները փորձել են գրավել Ղազնին. նրանց հայտարարության մեջ ասվում է, որ ջոկատները մի քանի ուղղություններով փորձում են ներխուժել քաղաք: Նախնական տվյալներով, կատաղի պայքարի հետևանքով 16 մարդ զոհվել է (14 ուժային/2 խաղաղ բնակիչ), 40-ը՝ տուժել (25 ուժային/15 խաղաղ բնակիչ):

Գերաթ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ամենաքիչը, 2 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել: Հայտնվում է, որ պայթուցիկը գործի է դրել տեռորիստ-մահապարտը, որը տեղաշարժվել է մոտոցիկլետով: Պայթյունի պատասխանատվությունը մարզում գործող ոչ մի խմբակցություն իր վրա չի վերցրել:

Հիլմենդ շրջանում ԱՄՆ ՕՈւ-ի ավիահարվածներից ոչնչացվել են «Թալիբան» ռադիկալ շարժման 19 անդամներ: Հարվածները հասցվել են շարժման անդամների թաքստոցներին, որոնց արդյունքում մեծ քանակությամբ զենք է ոչնչացվել:  

ՊԱԿԻՍՏԱՆ: Բելուջիստան շրջանում չինական ընկերության աշխատակիցների վրա մահապարտ-տեռորիստի հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել, որոնցից 3-ը Չինաստանի քաղաքացիներ են: Հարձակումն իրականացվել է պայթուցիկով լի մեքենայով, որը պայթել է չին ինժեներներին տեղափոխող ավտոբուսի կողքին:

ԻՐԱՆ: Օշնեվիեում իրանական զինուժի մաս կազմող Իսլամական հեղափոխության պահապանների իրանական կորպուսը վնասազերծել է տեռորիստական խմբավորմանը՝ 11 տեռորիստի ոչնչացնելով: Հայտնի է, որ խմբավորումը փորձում էր երկիր մուտք գործել Օշնեվիեի սահմանին, որպեսզի դեստաբիլիզացնի իրավիճակն ու դիվերսիաներ կատարի: Օպերացիայի արդյունքում մի քանի տեռորիստ գերի է վերցվել, առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք և կապի միջոցներ:

ԱՄՆ: Նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի համար հարկերի ավելացումը՝ 20% և 50%: «Այն, ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես սանկցիավորել եմ ալյումինի և պողպատի վրա հարկերի երկակի աճը, այն պահին, երբ նրանց տարադրամը կտրուկ անկում է ապրում, մեր շատ ամուր դոլարի հանդեպ: Այժմ մենք Թուրքիայի հետ վատ հարաբերությունների մեջ ենք»,- իր միկրոբլոգում հայտնել է Թրամփը: Հայտարարությունից հետո թուրքական լիրան, դոլարի հանդեպ, ընկել է՝ թարմացնելով պատմական մինիմումը. 1 դոլար = 6,46 լիրա:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ թուրքական նախագահ Էրդողանը քաղաքացիներին  կոչ էր անում աջակցել ազգային դրամին և ունեցած արտասահմանյան տարադրամը փոխանակել լիրայով:

ՀԱՅԱՍՏԱՆ: - «13, սատանայական թիվ, Վիտյա»: «Կուշտունիցայի» առաջին մասի երրորդ սերիան:

Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս