loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ:

ՖՐԱՆՍԻԱ - Մարսելի երկաթգծի կայարանի մերձակայքում երկաթգծիծ դուրս է եկել գերարագ գնացքը: Միջադեպի ժամանակ գնացքում 350 ուղեւոր է գտնվել, տուժածներ չկան:

ՖԻՆԼԱՆԴԻԱ - Կուոպիո քաղաքում կամրջից երկաթգծերին նետված ավտոբուսի զոհերի թիվը հասել է 4-ի: Վթարի ժամանակ ավտոբուսում 20 մարդ է գտնվել: Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով:

ԻՆԴՈՆԵԶԻԱ - Լոմբոկ կղզում տեղի ունեցած 2 երկրաշարժերի հետեւանքով զոհերի թիվը հասել է 555-ի, կան մոտ 1,500 տուժածներ, տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց բնակավայրերը: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

ՊԵՐՈՒ - Բրազիլական սահմանի մերձակայքում 7,1 միավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Իբերիա բնակավայրում, 609,5 կմ խորության տակ: Հնարավոր զոհերի կամ տուժածների մասին տեղեկատվություն չի հայտնվում:

ՃԱՊՈՆԻԱ - Երկրի տարածքում «Սիմարոն» թայֆունով ուղեկցվող փոթորիկի եւ առատ անձրեւների հետեւանքով 13 մարդ է տուժել: Այս սեզոնի 20-րդ ցիկլոնը երկրի հարավային մասից հյուսիս է տեղափոխվել: Երկրում դադարեցվել է ներքին օդային եւ երկաթգծի գործունեությունը, մասնագետները կանխատեսում են, որ ծովի ալիքների բարձրությունը կարող է հասնել 5-6 մետրի, սպասվում են սողանքներ:

ԱՄՆ - ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն ՄակՔեյնը, ում մոտ 2017 թվականին բժիշկներն ուղեղի ուռուցք են հայտնաբերել, որոշել է հրաժարվել հետագա բուժումից: Այդ մասին հայտարարել են պոլիտիկի ընտանիքի անդամները: «Ջոնն արդեն գերազանցել է նրան հատկացրած ժամանակահատվածի սպասումները»,- նշվում է հայտարարության մեջ: Ընտանիքը նշել է, որ ՄակՔեյնի տարիքն ու արագ զարգացող հիվանդությունը հանգեցրել են դադարեցնել ագրեսիվ գլիոբլաստոմայի դեմ բուժումը: «Ես ողջ սրտով սիրում եմ ամուսնուս: Աստված օրհնի բոլորին, ովքեր ողջ ընթացքում հոգ են տարել նրա համար»,- բուժումից հրաժարվելը մեկնաբանել է 81-ամյա սենատորի կինը՝ Սինդին: Այսօր արդեն Ջոն ՄակՔեյնը վախճանվել է։

ԵՄԵՆ - Երկրի իշխանությունները հայտարարել են, որ զոհվել է «Ալ-Քաիդա» տեռորիստական խմբակցության առաջնորդ Ղալիբ ալ-Զահիդին: Ցեղական առաջնորդների եւ պաշտոնական անձանց խոսքերով, ալ-Զահիդիին մեկ շաբաթ առաջ հուսիթների դեմ մարտի ժամանակ սպանել են Մարիբ քաղաքում: Հայտնվում է, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդն ու նրա հրամանատարությամբ տասնյակ զորայինները պայքարում էին կառավարական ուժերի կողմից:

ՆԵՊԱԼ - Բհիմդաթա քաղաքում 13-ամյա աղջկա դաժան սպանության կապակցությամբ բողոքի ակցիաների ընթացքում մեկ դեռահաս զոհվել է, ամենաքիչը, 24 մարդ տուժել է: Ոստիկանությունը կրակ է բացել ապստամբների ուղղությամբ, քաղաքի առանձին շրջաններում պարեկային ժամ է հայտարարված: Հիշեցնենք, որ 13-ամյա Նիրմալա Պանտան անհայտ կորած է համարվել, սակայն նրա դին հայտնաբերելուց հետո, բժշկական հետազոտումը ցույց է տվել, որ աղջկան բռնաբարել են եւ խեղդել:

ԱՖՂԱՆՍՏԱՆ - Ջելալաբադ քաղաքում ընտրական հանձնաժողովի բաժանմունքի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել: Միջադեպի պահին հանձնաժողովի բաժանմունքի մոտ բողոքի ակցիա էր անցնում: Դեռեւս ոչ մի խմբակցություն իր վրա պատասխանատվություն չի վերցրել:

ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ - Մանամ կղզում հրաբուխ է ժայթքել, որը տեղակայված է նորգվինեյյան ծովում եւ պետության ամենաակտիվ հրաբուխներից է համարվում: Վերջին անգամ Մանամ հրաբուխը ժայթքել է անցած տարվա ապրիլին: Տեղացիները հայտնում են մոխրի ամպի մասին, նախատեսվում է կղզու բնակչության էվակուացումը: Դարվինի հրաբխային մոխիրի հարցով ավստրալական կոնսուլտատիվ կենտրոնը (DVAAC) ավիացիայի համար տագնապի կարմիր մակարդակ է հայտարարել:

ԻՐԱՆ - Մեշհեդ քաղաքում 3 բնակելի շենքերի փլուզման հետեւանքով 10 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Շենքերի փլուզման պատճառը ջրաջեռուցման կաթսայի պայթյունն է: Հայտնի է, որ հարեւանությամբ գտնվող 15 շենքերը լուրջ վնասներ են ստացել:

ՀԱՅԱՍՏԱՆ - «Ֆեյքերի պարտությունն ու ծռերի ծռվելը»՝ սյուրռեալիզմ:

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս