loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ: Երկրի վարչապետ Թերեզա Մեյի հանդեպ մահափորձ նախապատրաստած տեռորիստը ցմահ անազատության է դատապարտվել: Ծնունդով Բիրմինհեմից, 21-ամյա Նաաիմուր Զախարիա Ռահմանին մեղավոր են ճանաչել տեռակտի կազմակերպման մեջ. նա նաև խոստովանել է, որ Լիբիայում օգնել է ընկերոջը համալրվել «Իսլամական պետություն» խմբակցության շարքերը: Երիտասարդը պատրաստվում էր պայթուցիկ և պղպեղային սրվակ կիրառել, որպեսզի հասնի Մեյին և գլխատի նրան, այնուհետև ինքնասպան լինել:

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ: Ամստերդամի կենտրոնական կայարանում տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա, որից հետո վիրավորվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Նշվում է 2 տուժածների մասին: Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածը տեռակտ է. հարձակվողը 19-ամյա աֆղանցի է, ով Գերմանիայում մշտական բնակության վկայական ունի:

ԱՄՆ: Beechcraft BE-60 երկշարժիչ քաղաքացիական ինքնաթիռն ընկել է Ֆլորիդա նահանգի ԱՄՆ ՕՈւ-ի բազայի տարածքում: Միջադեպի հետևանքով ինքնաթիռում գտնվող 4 անձինք զոհվել են: Կատարվածի պատճառները չեն հայտնվում:

ՆՈՐՎԵԳԻԱ: Տրանսպորտի և կապի նախարար Կետիլ Սուլվիկ-Ուլսենը հրաժարական է տվել հանուն կնոջ կարիերայի, ով ԱՄՆ-ում որպես բժիշկ է աշխատում: Պոլիտիկի խոսքերով, նրա ընտանիքը մեկ տարով Միացյալ Նահանգներ է մեկնում. «Իմ կնոջը աշխատանք են առաջարկել Ալաբամա նահանգի Բիրմինհեմի խոշոր մանկական հիվանդանոցում: Երբ նման ֆանտաստիկ հնարավորություն է հայտնվում, անպայման, օգտվեք նրանից»: Նախարարը պատմել է, որ տևական ժամանակ ընտանիքից հեռու գտնվելը սխալ ընտրություն է, ուստի նրանք միասին ԱՄՆ կմեկնեն:

ԴԺՀ: Դոնեցկի կենտրոնում գտնվող «Սեպար» սրճարանի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն և նրա թիկնապահը: Պայթյունից ծանր վնասվածքներ է ստացել ինքնահռչակ հանրապետության Եկամուտների և հավաքների նախարար Ալեքսանդր Տիմոֆեյևը, ընդհանուր առմամբ, կա 11 վիրավոր: ԴԺՀ-ի իշխաությունները տեղի ունեցածը ճանաչել են որպես ահաբեկչություն: Մի քանի մարդ է ձերբակալվել, ովքեր հաստատել են, որ Կիեվի կողմից կազմակերպած դիվերսիա է տեղի ունեցել: Հայտնի է, որ Զախարչենկոն սպանվել է քաղաքում Դոնբասի հերոս, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված սգո միջոցառման ժամանակ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զախարչենկոյի սպանությունը ստոր քայլ է անվանել:

ՂԱԶԱԽՍՏԱՆ: Երկրում 5,2 միավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Ալմա Աթայից 52 կմ հարավ-արևելյան հատվածում, 15 կմ խորության տակ: Տուժածների և փլուզումների մասին տեղեկատվություն չի հայտնվում:

ԵՄԵՆ: Հոդեյդա նավահագնստում գնդակոծության է ենթարկվել Սննդի համաշխարհային ծրագրի բեռնատարը, որի արդյունքում վարորդը լուրջ վնասվածքներ է ստացել: Մեքենան ատ-Թուհայթա շրջան էր ուղևորվում, հումանիտար բեռ հասցնելու համար. 30 տոննա սննունդը նախատեսվում էր 2,000 մարդու համար: Լոգոտիպով բեռնատարի ուղղությամբ գնդակոծությունը զինված անհայտ խմբավորման կողմից իրականացվել է 2 կմ հեռավորությունից:

ՀՈՒՆԱՍՏԱՆ: Կարդիցա քաղաքի մերձակայքով 5,2 միավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է քաղաքից 32 կմ դեպի արումուտք ընկած հատվածում, 10 կմ խորության տակ: Տուժածների և փլուզումների մասին տեղեկատվություն չի հայտնվում:

ՌՈՒՍԱՍՏԱՆ: «ЮТэйр» ավիաընկերությանը պատկանող Մոսկվա-Սոչի չվերթ իրականացրած Boeing 737-800 ինքնաթիռը վթարային վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց՝ գետ նետվելով: Միջադեպի հետևանքով փլուզվել են շասին և թևը, հրդեհվել է ձախ շարժիչը: Ինքնաթիռում 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է գտնվել, որոնք չեն տուժել: Սակայն, օպերատիվ փրկարարական միջոցառումների ժամանակ սրտի կատվածից մահացել է օդանավակայանի աշխատակիցը. օդանավակայանի անձնակազմը խոստացել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մահացածի ընտանիքին: Տեղի ունեցածի առնչությամբ հետախուզական կոմիտեն քրեական գործ է հարուցել, դիտարկվում են կատարվածի մի քանի տարբերակներ:

ՄՅԱՆՄԱ: Անդամանյան ծովափին կայանել է առանց անձնակազմի «ուրվական-նավը»: Sam Ratulangi PB 1600 անվամբ բեռնատար նավը հայտնաբերվել է տեղացի ձկնորսների կողմից: Հայտնի է, որ նավը վերջին անգամ տեսել են 2009 թվականին Թայվանի ափերում և այն ընթանում էր ինդոնեզիական դրոշի տակ: Տեղական իշխանությունների կարծիքով, անձնակազմը լքել է այն բոլորովին վերջերս. ճշտվում են նավի սեփականատերերի անունները:

ՆԻԳԵՐԻԱ: «Բոքո Հարամ» ռադիկալ խմբակցության զորայինները հարձակում են գործել Նիգերի հետ սահմանին գտնվող Զարի քաղաքի զինբազայի վրա, որի արդյունքում 30 զինվոր է զոհվել:  Հիշեցնենք, որ Նիգերիայում գործող «Բոքո Հարամ» ռադիկալ իսլամական խմբակցությունը դեմ է հանդես գալիս արևմտյան կրթական մոդելին և ձգտում է ողջ երկրի տարածքում շարիաթի հաստատմանը:

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Զաբուլ շրջանում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով ոչնչացվել են «Թալիբան» ռադիկալ շարժման 2 բարձրաստիճան հրամանատարները: ԱՄՆ հրամանատարությամբ կոալիցիայի կործանիչը ավիահարձակում է իրականացրել թալիբանների թաքստոցի վրա. Մուլահ Ասադը և Մուլահ Սանգարին ոչնչացված են, վիրավորվել են ևս մի քանի տեռորիստներ:

ՀԱՅԱՍՏԱՆ. Ալբանական «Կուշտունիցայի» ցայտնոտային ավտոպիլոտը՝ «ա-լա արժեզրկված վերադարձ»:

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս