loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԻՐԱՔ: Բասրայում ապստամբները հրդեհել են իրանամետ քաղաքական կուսակցությունների ու շարժումների գրասենյակները, այնուհետև իրանական հյուպաթոսությունը և քաղաքի կենտրոնում գտնվող նախագահական պալատներից մեկը: Ապստամբները ներխուժել են «Արևմտյան Կուռնա-2» նավթահանքային տարածք, ծեծել են ոստիկաններին: Այս կապակցությամբ, Բասրայի անվտանգության ուժերը քաղաքում պարեկային ժամ են հայտարարել: 

ՆԵՊԱԼ: Altitude Air ընկերությանը պատկանող ուղղաթիռն ընկել է Նեպալի կենտրոնական շրջանում, կա 6 զոհ և 1 տուժած: Հայտնի է, որ ուղղաթիռը Սամոհոն գյուղից դեպի Կատմանդու հիվանդ էր տեղփոխում:

ՍԻՐԻԱ: Իդլիբում տեղի է ունեցել «Սպիտակ սաղավարտների» մասնակցությամբ տեռորիստական խմբակցությունների առաջնորդների ժողովը: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը. «Մեր ունեցած անհերքելի տեղեկատվության համաձայն, Իդլիբի «Ալ-Վահդա» դպրոցում տեղակայված տեռորիստների հրամանատարական կետում տեղի է ունեցել «Հայաթ Թահրիր աշ-Շամ» և «Հիզբ Աթ-Թուրքեստան Ալ-Իսլամի» տեռորիստական խմբակցությունների առաջնորդների հանդիպումը, «Սիրիական քաղաքացիական պաշտպանության» («Սպիտակ սաղավարտներ») տեղական կոորդինատների մասնակցությամբ: Հավաքին վերջնականապես համաձայնեցվել ու հաստատվել են, սիրիական կառավարական զորքերի մասնակցությամբ, Ջիսր Էշ-Շուհուր, Սերաքաբ, Թաֆթանազ և Սարմին բնակավայրերի խաղաղ բնակչության դեմ իբր թունավոր նյութերի կիրառման հետ կապված բեմադրված «միջադեպերի» սցենարներն ու նկարահանումները»: Ըստ նախարարության, պրովոկացիայի սկզբի ազդանշանը լինելու է ինչ-որ «սիրիական հեղափոխության արտասահմանյան ընկերներից» հատուկ հրահանգը: 

ՉԻՆԱՍՏԱՆ: Յուննան շրջանի Պուեր քաղաքի մոտակայքում 5,9 միավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին 50 աֆտերշոկեր են հետևել: Հայտնվում է, ամենաքիչը, 14 տուժածների մասին: Շարժերի պատճառով տուժել են գոմերն ու ավտոտնակները, բնակելի փլուզվել են շենքերի տանիքները, իսկ պատերին ճեղքեր են առաջացել:

ԻՆԴՈՆԵԶԻԱ: Սուկաբումի քաղաքում տուրիստական ավտոբուսը 30մ խորությամբ կիրճ է ընկել, որի հետևանքով 17 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Հայտնվում է, որ ավտոբուսը տեղափոխում էր Catur Putra Group ֆիրմայի աշխատակիցներին. վարորդը չի կարողացել կառավարել ղեկը:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ: Բարնսլի քաղաքի կենտրոնում մեկ մարդ դանակի հարվածներ է ստացել, այնուհետև ոստիկանությունը քաղաքի կենտրոնում դանակով զինված մարդու մասին հաղորդագրություններ է ստացել: Միջադեպի առնչությամբ մեկ մարդ է ձերբակալվել, չի բացառվում, որ գործել է ավազակախումբը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հանցագործի գործողության դրդապատճառներն անհայտ են: 

ԵԳԻՊՏՈՍ: Կահիրեի Քրեական դատարանը, 2013 թվականի ամռանը իրավապահ ուժերի հանդեպ զինված հակամարտության կազմակերպման գործով, մահապատժի դատապարտելու որոշում է կայացրել «Մուսուլման-եղբայրներ» տեռորիստական կազմակերպության 75 անդամներին: Դատապարտվածների թվում են կազմակերպության առաջնորդներ Մուհամեդ ալ-Բելթագին, Իսամ ալ-Արյանը և Սաֆուաթ Հիգյազին: Ըստ կարգի, դատական որոշումը հաստատել է նաև Եգիպտոսի գերագույն մուֆթին: Բացի այդ, կազմակերպության ևս 46 անդամները ցմահ ազատազրկման են դատապարտվել, որոնց թվում է գերագույն մարզիչ Մուհամեդ Բադիան: 

ՖԻԼԻՊԻՆՆԵՐ: Մինդանաո կղզու ափամերձ տարածքում 6,1 միավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության տակ: Տուժածների կամ փլուզումների մասին տեղեկատվություն չի հայտնվում, սակայն Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի հետևանքների վտանգին դեղին մակարդակ է սահմանել: 

ԹՈՒՐՔԻԱ: Անկարա-Ասքարա մայրուղուն տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 6 մարդ զոհվել է, 44-ը՝ տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել: Հայտնի է, որ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և տրանսպորտային միջոցը կուվետ է նետվել: Միջադեպի ժամանակ ավտոբուսում 50 մարդ է գտնվել:

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Կանդագար շրջանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 15 մարդ զոհվել է, 25-ը՝ տուժել: Հայտնվում է, որ տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: Աֆղանստանում հաճախակի ավտովթարների հիմնական պատճառը ճանապարհների վատ վիճակն է:
Ջաուզջան շրջանում սահմանային անցակետերի վրա «Թալիբան» ռադիկալ շարժման զորայինների հարձակման հետևանքով ոստիկանության 7 աշխատակից է զոհվել: Հայտնվում է, որ փոխհրաձգությունը մի քանի ժամ է տևել, թալիբները ևս կորուստներ են կրել: 

ԻՐԱՆ: Երկրի հարավ-արևելյան մասում 5,5 միավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության տակ: Իրանշահր քաղաքում կա 1 զոհ, իսկ երկրաշարժին հետևած ևս 2 աֆտերշոկերից 2 մարդ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: 

ՀԱՅԱՍՏԱՆ. Շարմազանովը տղամարդկանց հանրորեն չի համբուրում, ուրիշներին էլ թույլ չի տա: Էգոիստ-«հանճարը»: 

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս