loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԴԺՀ:  Դոնեցկի ժողովրդական ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության գործով ձերբակալված տղամարդը ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակից է: Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դենիս Պուշլինը նշել է, որ տեռակտի հետաքննության գործում օգնում է Ռուսաստանը: 

ԹՈՒՐՔԻԱ: Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է նոր կառուցվող օդանավակայանի 500 բանվորներին, ովքեր մասնակցել են աշխատանքային ծանր պայմանների դեմ բողոքի ակցիային: Հայտնի է, որ ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել, ձերբակալվածները զրկված են իրավաբանների հետ հանդիպումից:

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Տեռորիստների խումբը հարձակվել է Զաբուլ շրջանի սահմանային անցակետի վրա, որի որդյունքում 8 ոստիկան է զոհվել: Հարձակումների շարքի հետևանքով 3 ոստիկան մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել: Միջադեպի ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» ռադիկալ շարժումը: 

Ֆարահ շրջանում զինվորական ուղղաթիռի ընկնելու հետևանքով 5 մարդ է զոհվել: Հայտնվում է, որ արտակարգ վայրէջքի ժամանակ, ուղղաթիռը գնդակոծվել է «Թալիբան» շարժման տեռորիստների կողմից: 

ՖԻԼԻՊԻՆՆԵՐ: «Մանգհութ» հզոր թայֆունի հետևանքով ամենաքիչը 2 մարդ է զոհվել: Հայտնվում է, որ թայֆունը հասել է երկրի հյուսիս-արևելյան մասը, դադարեցվել են ներքին և միջազգային բոլոր ավիաչվերթները, մոտ 423,000 մարդ զրկվել է էլեկտրամատակարարումից:

ԻՆԴՈՆԵԶԻԱ: Ափամերձ տարածքում գտնվող նավում տեղի ունեցած հրդեհի պատճառով ամենաքիչը 10 մարդ է զոհվել: Փրկարարական աշխատանքների արդյունքում, ծառայություններին հաջողվել է նավից 126 մարդ փրկել: Միջադեպի պատճառն անհայտ է:

ՄԵՔՍԻԿԱ: Մեխիկոյի տուրիստական շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 5 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել: Հայտնի է, որ հանցագործները մարյաչի ազգային երաժիշտների հանդերձանքով ժամանել են մոտոցիկլետներով և Գարիբալդիի հրապարակում գտնված մարդկանց ուղղությամբ կրակ են բացել: Հարձակման պատճառներն անհայտ են:

Սոնորա նահանգի Բաքում քաղաքում շարժական սառնարանում 7 մարդու գլուխներ են հայտնաբերվել: Հայտնաբերված մասունքները պատկանում են 25-40 տարեկան տղամարդկանց: Հայտնվում է, որ սառնարանում նաև մեկ ձեռք և մեկ ոտք է հայտնաբերվել: 

ՂԱԶԱԽՍՏԱՆ: ՆԳ նախարար Կալմուհանբեթ Քասիմովը հայտարարել է, որ ոստիկանության մայրաքաղաքային դեպարտամենտը տեղափոխվելու է նախկին Ramada Plaza լյուքսային հոթելի շենք: Ըստ նրա, ոստիկանության աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը դրական կանդրադառնա ոստիկանների աշխատանքի կատարմանը: 

ՀՆԴԿԱՍՏԱՆ: Ջամու և Քաշմիր նահանգում միկրոավտոբուսը կիրճ է նետվել, որի հետևանքով 17 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել: Ոստիկանության վարկածով, միկրոավտոբուսի ընթացքի ժամանակ վարորդը կորցրել է կառավարումը:

ԱՄՆ: Պենտագոնը հերքել է Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեի մեղադրանքներն այն մասին, թե ԱՄՆ-ը երկրի տարածքում մարդկանց վրա գաղտնի փորձարկումներ է կատարել՝ դրանք աբսուրդային համարելով: Հիշեցնենք, որ Մոսկվայում տված մամսլո ասուլիսի ժամանակ Գիորգաձեն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով, որպեսզի վերջինը հետաքննի Վրաստանում գտնվող Ռիչարդ Լուգարի անվան լաբորատորիայի գործունեությունը, որտեղ, ինչպես նա է նշում, մարդկանց վրա կարող են ճակատագրական փորձարկումներ անցկացնել: «Մեղադրանքները, որոնք դուք առաջադրել եք, բացարձակ աբսուրդային են»,- վրացի նախկին նախարարի հայտարարությանը պատասխանել է Պենտագոնը: 

ՀԱՅԱՍՏԱՆ. Ալիևի պատահաբար հայտնաբերված ալբանացի եղբայրը: Ամեն: 

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս