loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԻՐԱՆ: Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած տեռակտի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը՝ 60-ի: Հարձակման ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ահվազում արաբական հայրենասիրական դեմոկրատական շարժում» խմբակցությունը, որն անմիջական կապ ունի Սաուդյան Արաբիայի հետ: Հիշեցնենք, որ շքերթներն Իրանում նվիրված են 1980-1988 թվականներին իրանա-իրաքյան պատերազմի հիշատակման միջոցառումներին՝ Սուրբ հակամարտության շաբաթվան: 

ՏԱՆԶԱՆԻԱ: Վիկտորիա լճում ղեկային շոգենավի խորտակման հետևանքով 196 մարդ է զոհվել: Վթարի պատճառը շատ կտրուկ ղեկային շրջադարձն է, որի պատճառով նավը շրջվել է: Կենդանի մնացած ուղևորները հայտնել են, որ ղեկի պատասխանատուն վթարի պահին խոսում էր բջջային հեռախոսով և նավամատույցին սխալ կողմից էր մոտենում: Տարբեր տվյալներով, շոգենավում 200 կամ 400 մարդ է գտնվել, ինչը գերազանցում է տրանսպորտային միջոցի հնարավորությունները. հայտնի է, որ բեռը նույնպես գերազանցել է ստանդարտ նորմայի չափերը (եգիպտացորենով, բանանով և ցեմենտով պարկեր): 

ՀՆԴԿԱՍՏԱՆ: Հիմաչալ-Պրադեշ նահանգի մոտակայքում  ավտոբուսը կիրճ է նետվել, որի հետևանքով 13 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել: Նշվում է, որ վարորդն ընթացքի ժամանակ կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը:

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Ֆարյաբ շրջանում ականի պայթյունի հետևանքով 8 երեխա զոհվել է, 6-ը՝ վիրավորվել: Հայտնվում է, որ միջադեպում տուժել են 6-12 տարեկան երեխաները: Ոստիկանությունը ողջ պատասխանատվությունը դնում է «Թալիբան» շարժման զորայինների վրա:

ՖԻԼԻՊԻՆՆԵՐ: Սեբու շրջանում տեղացող սողանքների հետևանքով 29 մարդ է զոհվել, 64-ն անհայտ կորած է համարվում: Հայտնի է, որ մոտ 25 բնակելի տուն է փլուզվել, փլատակների տակ տասնյակ մարդիկ են մնացել: Իշխանությունը հայտնում է, որ սողանքների պատճառը առատ անձրևներն են:

ԹՈՒՐՔԻԱ: Դպրոցականներին Աքսարայ քաղաքաից դեպի Ստամբուլ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել մայրուղու երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել: Նախնական վարկածով, վթարը տեղի է ունեցել ավտոբուսի անիվի պայթելու պատճառով: 

ՈՒԿՐԱԻՆԱ: 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է երկրի նախկին վարչապետ, պոլիտիկ և հասարակական գործիչ Վիտալի Մասոլը: 1987-1990 թվականներին նա գլխավորել է ՈՒՍՍՀ նախարարների խորհուրդը՝ Լեոնիդ Կուչմայի կառավարության օրոք: 1990-1998 թվականներին եղել է Գերագույն ռադայի պատգամավոր, 1989-1991 թվականներին՝ Կոմունիստական կուսակցության անդամ և ՍՍՀՄ ազգային պատգամավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ: Դուսելդորֆում ձերբակալվել է «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության ենթադրյալ մասնակից Սառա Օ.-ն, ով ունի գերմանական և ալժիրական քաղաքացիություն: 20-ամյա մեղադրյալը կասկածվում է տեռորիստական խմբակցությանն անդամակցելու մեջ: Ըստ հետաքննության, 2013 թվականին կինը Գերմանիայից Սիրիա է տեղափոխվել, ԻՊ-ի կողմից կառավարական զորքի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար. նա նախապատրաստություն է անցել տեռորիստների մարզաճամբարում, 2014-ին ամուսնացել է ԻՊ-ի գերմանացի անդամի հետ և ամուսնու հետ միասին խմբակցությունում ոստիկանական և անվտանգության կառույցների ղեկավար-պաշտոններ է զբաղեցրել: Այս ամենի դիմաց, նրան աշխատավարձ և բնակարան է տրամադրվել, Օ.-ն փորձել է զինվորագրել եվրոպացիներին, Սիրիայում «ԻՊ-ի սուրբ պատերազմում» մասնակցելու համար: 

ԱՄՆ: Նյույորքյան Քուինսում դանակով զինված կինը հարձակվել է շուրջօրյա մանկապարտեզի վրա, որի արդյունքում, ամենաքիչը, 5 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, այդ թվում նաև երեխաները: Ոստիկանության տվյալներով, հարձակումն իրականացրել է 52-ամյա կինը, ով ձերբակալվել է: Հանցագործության պատճառներն անհայտ են:

ՀԱՅԱՍՏԱՆ. ՀՀ Անկախության 27-ամյակ, նախընտրական լռության օր, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Ալբանացի քիմիկոսից նոր «բոցեր» չկան… Դեռ: 

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս