loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԻՆԴՈՆԵԶԻԱ: Սուլավեսի կղզում տեղի է ունեցել 6,1 միավոր ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ է ստացել: Հայտնվում է տասնյակ տների փլուզման մասին, կատարվում է էվակուացիա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պալու քաղաքից 55 կմ հեռավորության վրա, 18,1 կմ խորության տակ:

ԻՍՊԱՆԻԱ: Ryanair իռլանդական և եվրոպական խոշոր ավիաընկերության թռիչքային անձնակազմի գործադուլի հետևանքով Իսպանիայում 86 թռիչք է կասեցվել, ինչը խափանել է 16,000 ուղևորների պլանները: Այս մասին հայտարարել է Աշխատավոր արհմիության խորհուրդը: Ավիաընկերության բորտուղեկցորդների և օդաչուների գործադուլը տեղի է ունենում նաև Բելգիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Իտալիայում և Գերմանիայում: Ընդհանուր առմամբ, գործադուլի հետևանքով 250 չվերթ է կասեցվել: Ավիաընկերության աշխատակիցները ղեկավարությունից պահանջում են ամենուրեք կիրառել իռլանդական օրենսդրությունը, աշխատանքային պայմաններն ադապտացնել յուրաքանչյուր առանձին երկրին: Ընկերությունը պնդում է, որ պատրաստ է բողոքողների պահանջները բավարարել 2019 թվականի ընթացքում, և, միաժամանակ, գործադուլը «անպետք» է համարում՝ նշելով, որ վերջերս Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում օդաչուների և բորտուղեկցորդների արհմիությունների հետ բանակցություններում զգալի առաջընթացի է հասել, ինչպես նաև առաջարկել է օդաչուների և բորտուղեկցորդների հետ կոնսուլտացիաներ վարել Բելգիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Գերմանիայում: 

ԿԱՆԱԴԱ: Կամլուպս քաղաքի նախակրթական դպրոցի մոտ 135 աշակերտները, վազքի մրցարշավի ժամանակ, տուժել են մեղուների խայթոցիծ: Դպրոցի տնօրենի խոսքերով, վազողներից մեկը տրորել է մեղվաբույնը, ինչը կատաղեցրել է մեղուներին: Անհանգստության առարկան ալերգիան է և անաֆիլակտիկ շոկը: Բժիշկները տուժածներին օգնություն են ցուցաբերում:

ԳԱԶԱ: Գազայի սահմաններին, իսրայելցի զինվորների հետ բախումների ժամանակ, 6 պաղեստինցի զոհվել է, 306-ը՝ վիրավորվել: Հակամարտությունները շարունակում են «Վերադարձի հռչակավոր երթը» վեցամսյա բողոքների հաջորդությունը, որում մասնակցում են անկլավի հազարավոր բնակիչները: Իսրայելցի զինվորականների հաշվարկներով, բողոքի ակցիաները ավելի քան 10,000 մարդ են հավաքել, ովքեր զինվորների և սահմանը բաժանող ճաղերի ուղղությամբ քարեր ու պայթուցիկ նյութեր են նետում՝ փորձելով ճեղքել սահմանը: Ի պատասխան, բանակը հատուկ միջոցներ և նետաձիգ զենք է կիրառում, ինչպես նաև Գազայի սեկտորի հյուսիսային մասում օդային հարվածներ է հասցրել: 

ՄԵՔՍԻԿԱ: Մեխիկոյին մոտ գտնվող Պոպոկատեպետլ հրաբուխը 1,4 կմ բարձրությամբ մոխիր է արտահոսել, որն ընթանում է դեպի Մեխիկո նահանգ: Հայտնվում է, որ, արտահոսքից առաջ, հրաբխի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 9 կմ խորության տակ: 

Գուանահուաթո նահանգում ոստիկանները գնդակահարել են նրանց վրա հարձակում գործած նարկոկարտելի 10 անդամներին: Հերեքուարո քաղաքում «Հալիսկո՝ նոր սերունդ» կարտելի անդամները հարձակում են գործել երկրի դաշնային ոստիկանության էլիտար ստորաբաժանման վրա. հայտնվում է 5 վիրավորների մասին: Տեղում առգրավվել են հանցագործների 7 ավտոմեքենաները, որոնցից 4-ը հետախուզման մեջ են գտնվել:

ԻՐԱՔ: «Միսս Բաղդադ-2015» գեղեցկության մրցույթի հաղթող, մոդել և բլոգեր Թառա Ֆարեսը գնդակահարվել է անհայտ անձանց կողմից. 22-ամյա գեղեցկուհուն հիվանդանոց են հասցրել 3 հրազենային վնասվածքներով, սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել վերջինի կյանքը: Որոշ աղբյուրների համաձայն, սպանությունից առաջ, Ֆարեսին գերի են վերցրել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: 

ԻՐԱՆ: Քոհգիլույե և Բոյերահմեդ, Հյուսիսային Հորասան, Հորմոզգան և Ալբորզ շրջաններում ալկոհոլային թունավորումից ամենաքիչը 24 մարդ է մահացել: Հիշեցնենք, որ երկրում ալկոհոլի օգտագործումն արգելված է օրենքով: Հայտնվում է, որ 290 մարդ հիվանդանոցում են հայտնվել, ևս 3-ի մոտ ուղեղի մահ է գրանցվել: 

ՀԱՅԱՍՏԱՆ. «Ձեզ թվում ա, ես զբաղվելու բան չունե՞մ... Ձեզ հետ կզբաղվեմ»,- ՀՀԿ-ական, «գոհարական մտքի վարպետ» Գալուստ Սահակյանը՝ տղա-լրագրողին: Է.Շ.,  պրիվետ: 

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս