Նյութերի արխիվ - Հ24
31.05.2022

Վագոն-տնակում հայտնված ընտանիքը հիմքից տուն է կառուցել

Ընտանիքի անդամներից երկուսի կյանքը փրկելու համար, տունը վաճառելու՝ պարտադրված քայլ,  վագոն-տնակում հայտնվելու տխուր իրականություն… տուն կառուցելու համար ներդրված անօգուտ ջանքեր և 44-օրյա պատերազմից գլխի ու ողնաշարի հատվածներում ստացած վնասվածքներով վերադարձած զավակ:

24.05.2022

Գետափում դարձյալ բնակարանամուտ է նշվել

27 տարի առաջ ընտանիք կազմած Հովսեփյանները միայն ամիսներ առաջ են բնակարանամուտ նշել: Սկզբում վարձակալած, ապա գնած՝ խարխուլ, քայքայված միջնապատերով ու տանիքով շինությունն էլ սեփական ձեռքերով են վերակառուցել ու տուն դարձրել:

21.05.2022

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս

Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կայացել է «Skill» մարքեթինգային ընկերության կողմից կազմակերպված «Yerevan Tech Forum 2022»-ը: 

16.05.2022

«Smart Kids». ուսուցողական և ժամանցային վեբ-հավելված` երեխաների համար

Վիվա-ՄՏՍ-ն ուրախ է ներկայացնել «Smart Kids» վեբ-հավելվածը, որտեղ կարելի է գտնել տարբեր մուլտֆիլմեր, մուլտսերիալներ, գրքեր, աուդիոգրքեր և այլ հետաքրքիր կոնտենտ՝ մշակված երեխաների համար` առանց գովազդային ընդհատումների:

16.05.2022

Հողաշեն պատերից՝ քարաշեն նորակառույց

Սուքիասյանների ընտանիքի առօրյան վերջապես փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, 63 տարի հողաշեն վթարայինում ապրած Գագիկն ավարտին է հասցրել տասը տարի առաջ սկսած կիսակառույցի շինարարությունը:

18.04.2022

Կողբում ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել

Տավուշի մարզի ամենամեծ բնակավայրը՝ սահմանամերձ Կողբը, լուսավորված նոր փողոցներ ունի: Պետական սահմանից ընդամենը 4,5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում 2019 թվականից ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել:

15.04.2022

Սահմանապահ Բերդավանում էներգախնայող համակարգի հերթական հատվածն է գործարկվել

Մինչև 2019 թվականը, գործընկերները տեղադրել են 325 LED-լուսարձակ՝ էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորելով 10,5 կմ ճանապարհահատված: 2020-21 թվականներին որոշակի ներդրում է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը:

11.04.2022

Հերթական կիսակառույցը տուն է դարձել

Գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի արդյունքը, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցությունը. սեփական ձեռքերով կառուցված տան տեր դառնալու բերկրանքը մարդկանց աչքերում: Հերթական բնակարանամուտը նշվել է Վայոց ձորի Գետափ գյուղում:

07.04.2022

ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում» համատեղ աշխատանքային միջավայր է բացվել (coworking space)

2019-ի տարեվերջին Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցությամբ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է «Խելացի լուծումների կենտրոն», որտեղ յուրաքանչյուր տարի նոր լաբորատորիաներ են վերանորոգվում։

04.04.2022

Ռալֆ Յիրիկյանը «Առաջին Բիզնեսպրոց»-ի ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը

«Առաջին Բիզնես Դպրոց»-ի հրավերով՝ հատուկ դասընթացի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրել է իր փորձն ու գիտելիքները՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում: 

« 1 2 ... 9 10 11 12 13 ... 24 25 »



Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0