Բնության հետ հաշտ՝ մարդկության ապագայի համար - 16 Նոյեմբերի 2021 - Հ24
/ Տնտեսական / Բնության հետ հաշտ՝ մարդկության ապագայի համար

Բնության հետ հաշտ՝ մարդկության ապագայի համար

16.11.2021   12:00 42 Տնտեսական

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնը շարունակում է առաքելությունը

Բնապահպանական խնդիրները վեր հանելու և դրանց դեմ պայքարի մեթոդները տարբեր են, նպատակը մեկն է և կարևոր: Բնության հետ հաշտ ապրելը բխում է մարդկության շահերից և անհրաժեշտ է ապագա սերունդների համար: Տևական ժամանակ՝ 2007 թվականից, այս մոտեցումը ռազմավարություն դարձրած գործընկերները՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ու Վիվա-ՄՏՍ-ը, ընտրել են մշակույթի միջոցով այդ ամենը բարձրաձայնելու և իրագործելու մոտեցումը: 

Իր տեսակով ամբողջ տարածաշրջանում միակը համարվող փառատոնի մեկնարկն ազդարարվել է տարիներ առաջ՝ կենդանիների դիմակահանդես-շքերթով: Իսկ օրացույցի մեջ ամրագրվող յուրաքանչյուր փառատոնի ավարտը միշտ եղել է խորհրդանշական, քանի որ երիտասարադության շրջանում բնապահպանական մտածողութան ձևավորումն ու էկոկրթությունը շարունակական գործընթաց են: 

Հերթական, սակայն արդեն հոբելյանական՝ 10-րդ փառատոնը, համավարակի պատճառով առցանց է: Կազմակերպչական մեթոդները փոխվել են, սակայն սկզբունքները՝ պահպանվել. կա համոզմունք, որ հետևողական էկոկրթությունն ու համակարգված աշխատանքը երկարաժամկետ ազդեցություն են ունենալու: Եվ որ խնդիրները հաղթահարելի են, երբ կա դրանք ճանաչելու և կանխելու ցանկություն: 

Տասներորդ փառատոնի շրջանակում ընտրվել է բնապահպանական 30 ֆիլմ: Հայերեն ենթագրերով ֆիլմերն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներից և sunchild.am կայքում հասանելի են շուրջօրյա դիտման համար՝ առցանց տարբերակով: Դրանք անդրադառնում են բնապահպանական կարևոր խնդիրների և հանրության տարբեր հատվածների իրազեկում բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:

«Բնությունը ինքնակարգավորող մեխանիզմներ ունի: Սակայն  չի կարելի դա չարաշահել: Անընդհատ սպառելու մոտեցումը և մարդու կողմից անհարկի միջամտությունը կարող են անդառնալի հետևանքներ թողնել: Անփութության հետևանքով առաջացած հրդեհները կարող են հաշված րոպեների ընթացքում վերացնել հսկայական հեկտարների վրա աճած անտառը: Դա և՛ ծառերի, և՛ թթվածնի կորուստ է՝ լի էկոհամակարգի հնարավոր խախտումներով: Տարիներ առաջ, երբ աջակցեցինք բնապահպանական էկո-ակումբների և կրթական կենտրոնների ստեղծմանը, նպատակ կար բնապահպանական մտածողություն զարգացնել պատանիների շրջանում: Կարծում եմ՝ մեզ ինչ-որ չափով դա հաջողվել է: Էկոկրթական արշավը պետք է շարունակել նաև նոր եկող սերունդների համար: Փառատոնի առցանց, բայց կարևոր աշխատանքներին հաջողություն եմ մաղթում»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հերթական փառատոնի շրջանակում կազմակերպիչները փորձել են հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության և բնապահպանությանն առնչվող հարցերի վրա և բարձրացնել մարդկանց բնապահպանական գիտելիքների մակարդակը: Թիրախային խմբերում ներառվել են տարբեր շերտեր՝ պատանիներից մինչև գործարար հանրություն:

«Արվեստն ու բնությունը միաձուլելու գաղափարը երիտասարդ սերնդին ներարկելով` մենք արդեն հանրությանը տվել ենք մի քանի սերունդ, ովքեր իսկապես սիրում են մոլորակը և աջակցում են այն բնությանը, որով շրջապատված են: Կարծում եմ, որ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը երկարաժամկետ կլինի և կհանգեցնի ցանկալի փոփոխության, որն անհրաժեշտ է մեզ բոլորիս»,- ասել է փառատոնի հիմնադիր և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի  ֆիլմերի 4 անվանակարգ՝

  • Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին
  • Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին
  • Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին
  • լավագույն կրթական ֆիլմ

_________________

*Կլիմայի և կենսաբազմազանության արտակարգ իրավիճակների հետ բախվելով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021-2030թթ․ հայտարարել է էկոհամակարգի վերականգման տասնամյակ։ «Արևորդի» 10-րդ փառատոնի պաշտոնական մեկնարկի թեման լինելու է փխրուն էկոհամակարգերի վերականգնումը։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0