Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո - 18 Դեկտեմբերի 2019 - Հ24
/ Տնտեսական / Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո

Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո

18.12.2019   12:30 2043 Տնտեսական

Մհերյանների ընտանիքը 12 տարի ապրել է վագոն-տնակում։ Ընտանիքի հայրը՝ Սամվելը, փորձել է սեփական ուժերով քարե տուն կառուցել, սակայն յոթ տարվա ընթացքում կարողացել է միայն պատերն ու տանիքը կառուցել: Բազմանդամ ընտանիքի հոգսը, օրեցօր աճող ծախսերն ու սոցիալական վիճակը, ստիպել են դարձյալ հարմարվել իրականության հետ ու հետաձգել սկսած գործի շարունակությունը:

Խնդրի լուծումն արագացնելու և վագոն-տնակից ընտանիքի տեղափոխումն օր առաջ իրականություն դարձնելու նպատակով, ընթացիկ տարվա ամռանը, դարձյալ համախմբվել են բնակարանաշինության ծրագրի՝ ավելի քան տասնամյա գործընկերները: Մհերյանների երազանքը վերջապես իրականություն է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորների աջակցությամբ:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը դարձյալ Արարատի մարզի Մրգավետ գյուղում են եղել՝ Մհերյանների հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար:

«Երկար տարիներ գործադրված համառ, բայց անօգուտ ջանքերից հետո, մեր ընտանիքը վերջապես քարե տուն ունի: Տուն՝ բոլոր հարմարություններով. խոհանոց, սանհանգույց, մեծ ու լուսավոր սենյակներ։ Սա անհնարին թվացող երազանք էր մեր՝ մետաղական պատերի ներսում տարիներ շարունակ ապրող ընտանիքի համար: Անչափ շնորհակալ եմ աջակցության համար»,- ասել է ընտանիքի երիտասարդ մայրը՝ Թեհմինան։

«Այսօր ուզում եմ խոսել այս ծրագրի՝ անչափ կարևոր ձեռքբերումներից մեկի մասին: Բոլոր այն ընտանիքները, որոնք ապրել են վագոն-տնակներում, մեր համագործակցությամբ նոր բնակարան կառուցելուց անմիջապես հետո, ազատվել են ոչ միայն ծանր հիշողություններից, այլև ուղիղ իմաստով՝ երկաթյա վագոններից: Այսինքն, կա այն գիտակցությունը, որ վերադարձ չի լինելու, և ընտանիքն ինքն է քայլեր ձեռնարկում դա ապահովելու համար: Սա շատ լավ արդյունք է և տրամաբանորեն, հենց այդպես էլ պետք է լինի: Ուրախ եմ արձանագրել, որ մեզ՝ գործընկերներիս, հաջողվել է մարդկանց փոխանցել վաղվա օրվա լավատեսությունն ու վստահությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընտանիքը 12 տարի ապրել է վագոն տնակում՝ երազելով մի օր ավարտել իր կիսակառույցի շինարարությունը։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ, ընտանիքը վերջապես կարող է վայելել սեփական հարմարավետ տունը, մեծացնել երեխաներին ավելի լավ, բարեկեցիկ պայմաններով ապահովված տանը։ Ուրախ եմ այս ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 46 տուն։  ՎիվաՍել-ՄՏՍ-ի  կողմից բնակարանաշինության ծրագրին հատկացվել է շուրջ 120 միլիոն դրամ։

Ընդհանուր առմամբ համագործակցության շնորհիվ աջակցություն է ստացել 208 ընտանիք:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում
10:15  20.01.2020 Տնտեսական
«Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով (649)

22:00  18.01.2020 Աստղագուշակ
Հունվարի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (690)

15:00  18.01.2020 Խոհանոց
Հեշտ ու համեղ. Կիտրոններ «Միմոզա» (596)

12:00  06.01.2020 Դայջեսթ
Պարոն Դիանա, էս ի՞նչ նոր ճակատ ես բացել Հայաստանի դեմ (2713)

11:30  06.01.2020 Դայջեսթ
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը (2094)

10:15  06.01.2020 Դայջեսթ
Դիանա Հարությունյան оказался мужчиной (2117)

21:00  31.12.2019 Աստղագուշակ
2020-ը Աստղակերպի նշանների համար (3164)

20:00  31.12.2019 Աստղագուշակ
2020 թվականի կանխատեսումները (3172)

13:30  30.12.2019 Դայջեսթ
Բաթ Ադամյան. Հաստոցներ չենք վաճառել, որովհետև դրա իրավունքը չունեինք (3370)

22:00  28.12.2019 Աստղագուշակ
2020 թվականի աստղագուշակը (2194)

15:00  28.12.2019 Խոհանոց
Կարկանդակ «Սանտյագո» (2163)

11:00  27.12.2019 Տնտեսական
Արտաքին լուսավորությամբ ապահովվել է նաև սահմանապահ Խաչիկ գյուղը (2249)

10:00  27.12.2019 Տնտեսական
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի (1639)

09:30  27.12.2019 Դայջեսթ
«ՉԻ». Մշակութային հեղափոխություն չի լինելու (1665)

15:00  26.12.2019 Խոհանոց
Քիշ լորեն (1914)

10:00  26.12.2019 Դայջեսթ
Այս իշխանության ամենամեծ խայտառակությունը (1618)

09:30  26.12.2019 Տնտեսական
ՀԱՊՀ-ում բացվեց Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը (1652)

09:00  26.12.2019 Դայջեսթ
Հոկտեմբերի 27-ի կարճված գործը նորից կգնա քննության (1421)

11:30  25.12.2019 Խոհանոց
Լցոնած տաքդեղներ (1500)

10:30  25.12.2019 Խոհանոց
Ճագարը ձիթապտուղներով (1495)

22:00  21.12.2019 Աստղագուշակ
Դեկտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (2217)

15:00  21.12.2019 Խոհանոց
Սուրբծննդյան կարկանդակ (2356)

10:44  21.12.2019 Տնտեսական
30 տարվա կացարանը՝ մետաղական վագոն-տնակը, վերջապես լքվել է (2241)

12:30  20.12.2019 Տնտեսական
Ամանորին ընդառաջ, լավագույն նվերը՝ 20 տարի վագոն տնակում ապրած ընտանիքին (2059)

12:30  19.12.2019 Տնտեսական
Կիսաքանդ, հողե շինությունից՝ նոր կառուցված տուն (1955)

12:30  18.12.2019 Տնտեսական
Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո (2041)

12:30  17.12.2019 Տնտեսական
Բնակարանամուտ՝ կիսակառույցում 10 ձմեռ անցկացնելուց հետո (1588)

22:00  14.12.2019 Աստղագուշակ
Դեկտեմբերի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (3392)

15:00  14.12.2019 Խոհանոց
Հավը սերուցքային սոուսի մեջ (3573)

21:00  27.11.2019 Տնտեսական
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում (4502)

16:47  25.11.2019 Մեկնաբանություն
Ասում էր՝ Նիկոլի դիմաց կանգնած է մինչև ատամները զինված մի բանակ (3524)

15:19  22.11.2019 Սատիրիկոն
Բլից-վիրտուալ. Սերժ Սարգսյան (3330)

15:18  22.11.2019 Մեկնաբանություն
Գրիգոր Լուսավորիչից մինչև Նիկոլ Լուսավորիչ (2709)

15:15  22.11.2019 Քաղաքական
Փաշինյանը չափազանց շատ է խոսում և երևում (2250)

15:11  22.11.2019 Սատիրիկոն
Գաղտնի գործակալ 00 (2409)

15:08  22.11.2019 Խոհանոց
Հավի կրծքամիսը թարխունով (2121)

15:03  22.11.2019 Քաղաքական
Նախկինների վերադարձի դեպքում Փաշինյանը կհատուցի ոչ միայն պաշտոնով, այլև կյանքով (2036)

15:00  22.11.2019 Տնտեսական
Փաշինյանի հրահանգը իրարանցում է առաջացրել (2062)

14:55  22.11.2019 Քաղաքական
Սերժ Սարգսյանը վերաշարադրում է ՀՀԿ-ի և դրա «պոչին» կպածների մահախոսականը (1915)

21:00  21.11.2019 Տնտեսական
Ռալֆ Յիրիկյան. Ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում (2021)

16:00  20.11.2019 Տնտեսական
2019 թ.-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականութ (1961)

14:30  20.11.2019 Տնտեսական
Օտար լեզվի դասընթաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային «E-Teacher» հավելվածով (1875)

21:00  14.11.2019 Տնտեսական
Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո (1852)

22:30  08.11.2019 Տնտեսական
«Kids Club» ծառայություն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը երեխաներին (1787)



Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 2
    Հյուրեր. 1
    Անդամներ. 1
    brutyanlusine