Հեշտ ու համեղ. Կիտրոններ «Միմոզա» - 18 Հունվարի 2020 - Հ24
/ Խոհանոց / Հեշտ ու համեղ. Կիտրոններ «Միմոզա»

Հեշտ ու համեղ. Կիտրոններ «Միմոզա»

18.01.2020   15:00 68306 Խոհանոց

Ներկայացնում ենք «Միմոզա» նախուտեստը, որը հայտնի է միջերկրածովյան երկրներում ու Ֆրանսիայի հարավում:

Բաղադրիչները
6 բաժնի համար

3 խոշոր կիտրոն
6 ձու
200 գ. պահածոյացված թյունոս
կես քաղցր կանաչ տաքդեղ
կես քաղցր դեղին տաքդեղ
6-8 ձիթապտուղ
6 չերրի լոլիկ

Կիտրոնից մայոնեզի համար

1 դեղնուց
1 ճ.գ. մանանեխ
կես կիտրոնի հյութ
200 մլ ձիթապտղի յուղ
աղ

Պատրաստման եղանակը

  1. Լավ լվացեք կիտրոնները, կիսեք, գլխամասերը կտրեք, որպեսզի կիտրոնները հնարավոր լինի ափսեի մեջ դնել: Կիտրոնի կեսերից հեռացրեք միջուկը:
  2. Կիտրոնի մայոնեզ պատրաստեք. հարեք ձուն, կաթիլ-կաթիլ ավելացրեք ձիթապտղի յուղը: Ապա ավելացրեք կիտրոնի հյութն ու մանանեխը, աղը:
  3. 6 ձվերը եփեք, մաքրեք կեղևից, թողեք՝ հովանան: Սպիտակուցները մանր կտրատեք:
  4. Քաղցր տաքդեղները մաքրեք սերմերից, մանր կտրատեք: Չերրի լոլիկները 4 մասի բաժանեք: Թյունոսը հանեք յուղից, անձեռոցիկով չորացրեք: Ձիթապտուղները մանր կտրատեք:
  5. Խառնեք ձուկը, սպիտակուցները, տաքդեղները, չերրի լոլիկը, ձիթապտուղներն ու մայոնեզը: Խառնուրդը լցրեք կիտրոնի կեսերի մեջ:
  6. Ձվի դեղնուցը մանրացրեք, փշրեք խառնուրդով լցրած կիտրոնների վրա: Կիտրոնները 30 րոպեով տեղադրեք սառնարանում: Մատուցեք սառը վիճակում:

Խորհուրդ. Եթե կիտրոնները շատ թթու չեն, կարող եք նրանց միջուկը մանրացնել ու ավելացնել թունաձկան խառնուրդին:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 2
    Հյուրեր. 2
    Անդամներ. 0