Նախկինների վերադարձի դեպքում Փաշինյանը կհատուցի ոչ միայն պաշտոնով, այլև կյանքով - 22 Նոյեմբերի 2019 - Հ24
/ Քաղաքական / Նախկինների վերադարձի դեպքում Փաշինյանը կհատուցի ոչ միայն պաշտոնով, այլև կյանքով

Նախկինների վերադարձի դեպքում Փաշինյանը կհատուցի ոչ միայն պաշտոնով, այլև կյանքով

22.11.2019   15:03 1836 Քաղաքական

Վերջերս հաճախակիացել են վերլուծությունները և դատողությունները, թե Նիկոլ Փաշինյանի համար լավագույն ընդդիմությունը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են: Այս երկու անունների կողքին չմոռանալով դնել ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և տարատեսակ ակումբների անունները: Օրերս այդ վերլուծությունները նաև պիկ գրանցեցին, որովհետև փոխվարչապետ Ավինյանը անհաջող հումոր արեց «Վերնատուն» ակումբի մասին հարցին պատասխանելիս: Մինչդեռ ակնհայտ է, որ թարմ օդ անհնար է ակնկալել բազմակի օգտագործված հաճախորդներից:

Ի՞նչ է ընկած այդ վերլուծությունների հիմքում: Երկու էքս նախագահները և նրանց արբանյակները կատարել են բազում հանցագործություններ, ուստի որպես ընդդիմություն հեշտ կթիրախավորվեն իշխանության կողմից: Նրանց հեշտ կլինի լռեցնել՝ սպառնալով կամ հարուցելով քրեական գործեր: Եվ ընդհանրապես հանրությունը մշտապես զուգահեռներ անցկացնելով հնի և ներկայի միջև, նախապատվությունը տալու է ներկաներին:

Վերջին 20 տարում այս դիսկուրսը մշտապես ունեցել է պահանջարկ, քանի որ քաղաքական գործընթացների տրամաբանությունը պարարտ հող է ստեղծել նրա համար: Նախկին իշխանությունները զբաղված են եղել ոչ միայն իշխանության վերարտադրմամբ, այլև իշխանությունը պահելուն միտված ընդդիմության ձևավորմամբ, նրան խորհրդարան անցկացնելու կազմակերպչական աշխատանքներով և ընդդիմության առաջնորդներին քաղաքական հաճախորդի վերածելու նպատակաուղղված քայլերով:

Բացառությամբ 2008 թվականի իրադարձությունների, երբ իշխանությունները հանկարծակի եկան Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից, նրանք մշտապես վերահսկել են քաղաքական դաշտը: 2017թ. նրանք Նիկոլ Փաշինյանին հրամցրին մի կոալիցիա, ըստ որի ներկայիս վարչապետի մանրևրելու հնարավորությունները լինելու էին խիստ սահմանափակ:

2018-ի իրադարձությունները լրիվ այլ խճանկար և իրավիճակ են ստեղծել քաղաքական դաշտում: Անցյալի չափորոշիչներով դատողությունները ոչ միայն չեն կարող դրվել ներկա վերլուծությունների հիմքում, այլև դատապարտված են: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն կարող երկար ժամանակ լինել ընդդիմություն, նրանց արդարադատությունից խուսափելը չի կարող տևել տարիներ, նրանք չեն պատրաստվում ընտրությունների միջոցով հաղթել Փաշինյանին և վերադառնալ իշխանության: Ուստի անգամ մեծ ցանկության դեպքում, գործող իշխանությունը չի կարող նրանցից ստանալ և կերտել ընդդիմություն: Փաշինյանը չի բանեցնում նախկին իշխանության գործիքակազմը ստվերային և տնտեսական գայթակղիչ առաջարկների միջոցով հաճախորդներ ունենալու փորձը: Փաշինյանը հասկանում է, որ Քոչարյանի և Սարգսյանի ռևանշի դեպքում ինքը ամենայն հավանականությամբ կհատուցի ոչ միայն պաշտոնով, այլև ֆիզիկապես: Ոչ մի իշխանություն չի ցանկանում մարդասպաններից կազմված ընդդիմություն ունենալ: Ոչ մի բանական անձնավորություն չի գնում և հարևան դառնում քրեական հակումներ ունեցող անձանց: Ուստի ոչ մի բանական անձնավորություն չի կարող ցանկանալ նման ընդդիմություն:

Պատահական  չէ, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, Փաշինյանը ավելի շատ ոգևորված էր ՀՀԿ-ի  և ՀՅԴ-ի ԱԺ չանցնելով, քան սեփական կուսակցության գրանցած բարձր տոկոսներով: Նա ուրախ էր, որ ժողովուրդը որպես ընդդիմություն ընտրել էր ավելի չափավոր ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին:

Բոլոր առողջ քաղաքական ուժերը չպետք է տրվեն նախկին իշխանությունների մեդիաների սադրանքներին: Հանրությունը թե՛ հիմա, թե՛ առաջիկա տարիներին պահանջելու է որակյալ, կառուցողական, խնդիրները վերհանող և լուծումներ առաջարկող քննադատություն: Իրական ընդդիմադիր դաշտում իրապես վակուում է, և բոլոր առողջ ուժերը պետք է ձգտեն օր առաջ այն լրացնել:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2019


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում
15:00  18.01.2020 Խոհանոց
Հեշտ ու համեղ. Կիտրոններ «Միմոզա» (84)

12:00  06.01.2020 Դայջեսթ
Պարոն Դիանա, էս ի՞նչ նոր ճակատ ես բացել Հայաստանի դեմ (2274)

11:30  06.01.2020 Դայջեսթ
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը (1636)

10:15  06.01.2020 Դայջեսթ
Դիանա Հարությունյան оказался мужчиной (1646)

21:00  31.12.2019 Աստղագուշակ
2020-ը Աստղակերպի նշանների համար (2929)

20:00  31.12.2019 Աստղագուշակ
2020 թվականի կանխատեսումները (2927)

13:30  30.12.2019 Դայջեսթ
Բաթ Ադամյան. Հաստոցներ չենք վաճառել, որովհետև դրա իրավունքը չունեինք (3137)

22:00  28.12.2019 Աստղագուշակ
2020 թվականի աստղագուշակը (1961)

15:00  28.12.2019 Խոհանոց
Կարկանդակ «Սանտյագո» (1924)

11:00  27.12.2019 Տնտեսական
Արտաքին լուսավորությամբ ապահովվել է նաև սահմանապահ Խաչիկ գյուղը (2014)

10:00  27.12.2019 Տնտեսական
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի (1402)

09:30  27.12.2019 Դայջեսթ
«ՉԻ». Մշակութային հեղափոխություն չի լինելու (1435)

15:00  26.12.2019 Խոհանոց
Քիշ լորեն (1683)

10:00  26.12.2019 Դայջեսթ
Այս իշխանության ամենամեծ խայտառակությունը (1384)

09:30  26.12.2019 Տնտեսական
ՀԱՊՀ-ում բացվեց Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը (1419)

09:00  26.12.2019 Դայջեսթ
Հոկտեմբերի 27-ի կարճված գործը նորից կգնա քննության (1201)

11:30  25.12.2019 Խոհանոց
Լցոնած տաքդեղներ (1277)

10:30  25.12.2019 Խոհանոց
Ճագարը ձիթապտուղներով (1284)

22:00  21.12.2019 Աստղագուշակ
Դեկտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (2007)

15:00  21.12.2019 Խոհանոց
Սուրբծննդյան կարկանդակ (2129)

10:44  21.12.2019 Տնտեսական
30 տարվա կացարանը՝ մետաղական վագոն-տնակը, վերջապես լքվել է (2013)

12:30  20.12.2019 Տնտեսական
Ամանորին ընդառաջ, լավագույն նվերը՝ 20 տարի վագոն տնակում ապրած ընտանիքին (1832)

12:30  19.12.2019 Տնտեսական
Կիսաքանդ, հողե շինությունից՝ նոր կառուցված տուն (1737)

12:30  18.12.2019 Տնտեսական
Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո (1823)

12:30  17.12.2019 Տնտեսական
Բնակարանամուտ՝ կիսակառույցում 10 ձմեռ անցկացնելուց հետո (1371)

22:00  14.12.2019 Աստղագուշակ
Դեկտեմբերի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (3173)

15:00  14.12.2019 Խոհանոց
Հավը սերուցքային սոուսի մեջ (3365)

21:00  27.11.2019 Տնտեսական
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում (4298)

16:47  25.11.2019 Մեկնաբանություն
Ասում էր՝ Նիկոլի դիմաց կանգնած է մինչև ատամները զինված մի բանակ (3314)

15:19  22.11.2019 Սատիրիկոն
Բլից-վիրտուալ. Սերժ Սարգսյան (3121)

15:18  22.11.2019 Մեկնաբանություն
Գրիգոր Լուսավորիչից մինչև Նիկոլ Լուսավորիչ (2494)

15:15  22.11.2019 Քաղաքական
Փաշինյանը չափազանց շատ է խոսում և երևում (2052)

15:11  22.11.2019 Սատիրիկոն
Գաղտնի գործակալ 00 (2197)

15:08  22.11.2019 Խոհանոց
Հավի կրծքամիսը թարխունով (1908)

15:03  22.11.2019 Քաղաքական
Նախկինների վերադարձի դեպքում Փաշինյանը կհատուցի ոչ միայն պաշտոնով, այլև կյանքով (1835)

15:00  22.11.2019 Տնտեսական
Փաշինյանի հրահանգը իրարանցում է առաջացրել (1863)

14:55  22.11.2019 Քաղաքական
Սերժ Սարգսյանը վերաշարադրում է ՀՀԿ-ի և դրա «պոչին» կպածների մահախոսականը (1717)

21:00  21.11.2019 Տնտեսական
Ռալֆ Յիրիկյան. Ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում (1799)

16:00  20.11.2019 Տնտեսական
2019 թ.-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականութ (1744)

14:30  20.11.2019 Տնտեսական
Օտար լեզվի դասընթաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային «E-Teacher» հավելվածով (1641)

21:00  14.11.2019 Տնտեսական
Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո (1651)

22:30  08.11.2019 Տնտեսական
«Kids Club» ծառայություն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը երեխաներին (1586)



Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0