Փաշինյանի հրահանգը իրարանցում է առաջացրել - 22 Նոյեմբերի 2019 - Հ24
/ Տնտեսական / Փաշինյանի հրահանգը իրարանցում է առաջացրել

Փաշինյանի հրահանգը իրարանցում է առաջացրել

22.11.2019   15:00 2064 Տնտեսական

Թանկ Ամանոր 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին և պետական աշխատողներին հրահանգել է Ամանորին երկրից դուրս չգալ, տոնը նշել Հայաստանում:

Վարչապետի կարգադրությունն արդեն իրարանցում է առաջացրել տուրիստական գործակալությունների շրջանում: Նրանք մտահոգվում են, որ արտագնա տուրերի վաճառքը քիչը կլինի:

Արդեն մեկ ամիս է՝ անհանգստացած են «Ռիմա թրավել» տուրիստական գործակալությունում: Տնօրեն Ռիմա Խաչատրյանը «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց, որ 20-ից ավել դեպքեր են ունեցել, երբ քաղաքացիները, որոնք այս կամ այն պետական մարմիններում  են աշխատում, իրենց հայտնել են, որ դրսում չեն կարող տոները նշելու գնալ: 

«Մենք ներկայացնում ենք, որ փաթեթներ ունենք Եգիպտոսում, Դուբայում, Կիպրոսում, իրենք մեզ ասում են, որ վարչապետը  հրահանգել է դուրս չգալ: Իսկ, երբ մենք ասում ենք, որ կարող եք Հայաստանում տոներն անցկացնել, հրաժարվում են»,- նշեց տուրիստական գործակալության տնօրենը:

Տոները  հայաստանյան հանգստյան վայրերում նշելուց հրաժարվելու պատճառը, ըստ փորձագետի, մեկն է՝ թանկ գները:

«Ամենացածր արժեքով կարող են Ամանորը նշել Ծաղկաձորի Գրողների տանը՝ մոտ 180 000 դրամ մեկ անձի համար: 3 աստղանի հյուրանոցներն ամենացածր արժեքն առաջարկում են 180 000-ով: Իսկ Վրաստանում մենք ունենք հյուրանոցներ, որտեղ անգամ 80 000 դրամով քաղաքացին 4-5 օր կարող է Ամանորը տոնել՝ տոնական ընթրիքը, գալա համերգը ներառյալ»,- դիտարկեց Խաչատրյանը:

Այսօր Ամանորյա փաթեթների արժեքը սկսում է 180 000 դրամից՝ հասնելով մինչև մեկ միլիոնի:

«Եթե ամենաբարձրակարգ հյուրանոցում սովորական օրերին գիշերակացը 20000 դրամ է, ապա Ամանորին թանկանում է: Տոնական ընթրիքը նույնպես թանկ է, եթե հաշվում ենք, մոտ 300-320 դոլար է կազմում»,- նկատեց գործակալության ղեկավարը:

Վարչապետի հորդորը ներգնա տուրիզմը խթանելն է

Հանրային ծառայողներին ուղղված Ամանորը երկրում նշելու հորդորը աշխարհում գոյություն ունի՝ նշում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա կարծիքով՝ վարչապետի հորդորը ներգնա տուրիզմը խթանելու նպատակ ունի:

«Իմաստը սա է՝ եկեք օրինակ ծառայենք, Ամանորը Հայաստանի տարբեր վայրերում անցկացնենք, որ ինչ-որ ձևով ներքին զբոսաշրջությունը զարգանա: Կարծում եմ՝  նպատակներից մեկը նաև մեր դեռևս ակտիվ չայցելվող զբոսավայրերի գործունեությունը խթանելու միտում կարող է ունենալ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը համամիտ չէ այն կարծիքին, թե մեզ մոտ թանկ  հաճույք է հանգստանալը: Ըստ նրա՝ գնալով հանգստյան վայրերի առաջարկն է ավելանում:

«Սովորական պայմաններում ես համաձայն չեմ, որ մեր երկրում հանգիստն ավելի  թանկ է, քան հարևան Վրաստանում կամ այլ երկրում: Եկեք առցանց ամրագրումների համակարգերից մեկը վերցնենք և համեմատենք Երևանը Թբիլիսիի հետ: Ծաղկաձորը համեմատենք Բակուրիանիի հետ, կտեսնենք, որ մեր երկրում հյուրանոցներն ավելի թանկ չեն, նույնիսկ ավելի բարձրակարգ հյուրանոցները Ծաղկաձորում ավելի էժան են, քան Վրաստանի ամենացածրակարգները»,- ասաց նա:

Մեխակ Ապրեսյանը չի բացառում, որ Ամանորին հյուրանոցները ծառայությունների արժեքը բարձրացնում են: Ամենապահանջված զբոսաշրջային վայրերում կարող է գինը սովորականից տարբերվել, սակայն, Ապրեսյանի համոզմամբ, հաստատ մեր երկրում ավելի թանկ չի լինի Ամանորն անցկացնելը, քան արտասահմանում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի այս հրահանգը խախտած երկու պաշտոնյա Ամանորին Հայաստանից բացակայելու պատճառով զրկվեցին աշխատանքից:

Մանյա Պողոսյան 


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում
10:15  20.01.2020 Տնտեսական
«Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով (650)

22:00  18.01.2020 Աստղագուշակ
Հունվարի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (691)

15:00  18.01.2020 Խոհանոց
Հեշտ ու համեղ. Կիտրոններ «Միմոզա» (597)

12:00  06.01.2020 Դայջեսթ
Պարոն Դիանա, էս ի՞նչ նոր ճակատ ես բացել Հայաստանի դեմ (2714)

11:30  06.01.2020 Դայջեսթ
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը (2095)

10:15  06.01.2020 Դայջեսթ
Դիանա Հարությունյան оказался мужчиной (2118)

21:00  31.12.2019 Աստղագուշակ
2020-ը Աստղակերպի նշանների համար (3165)

20:00  31.12.2019 Աստղագուշակ
2020 թվականի կանխատեսումները (3173)

13:30  30.12.2019 Դայջեսթ
Բաթ Ադամյան. Հաստոցներ չենք վաճառել, որովհետև դրա իրավունքը չունեինք (3371)

22:00  28.12.2019 Աստղագուշակ
2020 թվականի աստղագուշակը (2195)

15:00  28.12.2019 Խոհանոց
Կարկանդակ «Սանտյագո» (2164)

11:00  27.12.2019 Տնտեսական
Արտաքին լուսավորությամբ ապահովվել է նաև սահմանապահ Խաչիկ գյուղը (2250)

10:00  27.12.2019 Տնտեսական
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի (1640)

09:30  27.12.2019 Դայջեսթ
«ՉԻ». Մշակութային հեղափոխություն չի լինելու (1666)

15:00  26.12.2019 Խոհանոց
Քիշ լորեն (1915)

10:00  26.12.2019 Դայջեսթ
Այս իշխանության ամենամեծ խայտառակությունը (1619)

09:30  26.12.2019 Տնտեսական
ՀԱՊՀ-ում բացվեց Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը (1653)

09:00  26.12.2019 Դայջեսթ
Հոկտեմբերի 27-ի կարճված գործը նորից կգնա քննության (1422)

11:30  25.12.2019 Խոհանոց
Լցոնած տաքդեղներ (1502)

10:30  25.12.2019 Խոհանոց
Ճագարը ձիթապտուղներով (1496)

22:00  21.12.2019 Աստղագուշակ
Դեկտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (2218)

15:00  21.12.2019 Խոհանոց
Սուրբծննդյան կարկանդակ (2358)

10:44  21.12.2019 Տնտեսական
30 տարվա կացարանը՝ մետաղական վագոն-տնակը, վերջապես լքվել է (2243)

12:30  20.12.2019 Տնտեսական
Ամանորին ընդառաջ, լավագույն նվերը՝ 20 տարի վագոն տնակում ապրած ընտանիքին (2060)

12:30  19.12.2019 Տնտեսական
Կիսաքանդ, հողե շինությունից՝ նոր կառուցված տուն (1956)

12:30  18.12.2019 Տնտեսական
Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո (2043)

12:30  17.12.2019 Տնտեսական
Բնակարանամուտ՝ կիսակառույցում 10 ձմեռ անցկացնելուց հետո (1589)

22:00  14.12.2019 Աստղագուշակ
Դեկտեմբերի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (3393)

15:00  14.12.2019 Խոհանոց
Հավը սերուցքային սոուսի մեջ (3575)

21:00  27.11.2019 Տնտեսական
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում (4503)

16:47  25.11.2019 Մեկնաբանություն
Ասում էր՝ Նիկոլի դիմաց կանգնած է մինչև ատամները զինված մի բանակ (3525)

15:19  22.11.2019 Սատիրիկոն
Բլից-վիրտուալ. Սերժ Սարգսյան (3331)

15:18  22.11.2019 Մեկնաբանություն
Գրիգոր Լուսավորիչից մինչև Նիկոլ Լուսավորիչ (2710)

15:15  22.11.2019 Քաղաքական
Փաշինյանը չափազանց շատ է խոսում և երևում (2252)

15:11  22.11.2019 Սատիրիկոն
Գաղտնի գործակալ 00 (2410)

15:08  22.11.2019 Խոհանոց
Հավի կրծքամիսը թարխունով (2122)

15:03  22.11.2019 Քաղաքական
Նախկինների վերադարձի դեպքում Փաշինյանը կհատուցի ոչ միայն պաշտոնով, այլև կյանքով (2037)

15:00  22.11.2019 Տնտեսական
Փաշինյանի հրահանգը իրարանցում է առաջացրել (2063)

14:55  22.11.2019 Քաղաքական
Սերժ Սարգսյանը վերաշարադրում է ՀՀԿ-ի և դրա «պոչին» կպածների մահախոսականը (1916)

21:00  21.11.2019 Տնտեսական
Ռալֆ Յիրիկյան. Ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում (2022)

16:00  20.11.2019 Տնտեսական
2019 թ.-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականութ (1961)

14:30  20.11.2019 Տնտեսական
Օտար լեզվի դասընթաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային «E-Teacher» հավելվածով (1876)

21:00  14.11.2019 Տնտեսական
Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո (1853)

22:30  08.11.2019 Տնտեսական
«Kids Club» ծառայություն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը երեխաներին (1788)



Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0