ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում - 27 Նոյեմբերի 2019 - Հ24
/ Տնտեսական / ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում

27.11.2019   21:00 199568 Տնտեսական

Նոյեմբերի ամենասպասված օրվան՝ «Սև ուրբաթին» ընդառաջ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել օնլայն գնումների փառատոն, որի գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Փառատոնին ներկայացված էր նաև ՄոբիԴրամ-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավճարային դուստր ընկերությունը: Օնլայն գնումների փառատոնն արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է  «Գլոբբինգ»-ի կողմից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն այժմ հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայությունների օպերատորի փոխակերպման ճանապարհին է: Այսօր ավանդական ընկերություններն աշխարհով մեկ վերածվում են թվային էկոհամակարգեր ունեցող ընկերությունների: Այս համակարգերում չկա գործունեության ոլորտի հստակ սահման: Հաշվի առնելով Հայաստանում օնլայն առևտրի ոլորտի զարգացումն ու աշխարհի տարբեր կետերից մատչելի գներով ապրանքներ ձեռք բերելու նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամ-ն այս ուղղությամբ ևս առաջարկում են լուծումներ:

Փառատոնի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է իր նոր առաջարկը՝ օնլայն առևտրի բոլոր սիրահարներին: «Մեծ զեղչերին ընդառաջ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնել է գնումներ կատարելու սահմանները և մինչև 2020թ. հունվարի 13-ը ներառյալ «X», «Y» և «Z» սակագնային պլանների բոլոր բաժանորդները կարող են կատարել առցանց գնումներ «Amazon», «AliExpress», «Alibaba», «Taobao» և «eBay» հավելվածներից և կայքերից՝ անսահմանափակ իրենց սակագնային պլանի 30 օր ժամկետում, առանց հիմնական ինտերնետի փաթեթն օգտագործելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՄոբիԴրամ-ը ևս անակնկալ է ներկայացրել իր հաճախորդներին. 2019 թ. նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, դառնալով ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ և վճարելով Գլոբբինգի առաքման գումարը ՄոբիԴրամի բջջային հավելվածի միջոցով միանվագ կամ գումարային նվազագույնը 3000 ՀՀ դրամով, կարելի է ստանալ 3000 ՀՀ դրամ բոնուս Գլոբբինգի հաշվին, որն անժամկետ կարելի է օգտագործել Գլոբբինգի առաքանու վճարման համար: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/33Ym0Bi: Գլոբբինգի առաքանին կարելի է նաև ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկմանն կենտրոններից մի քանիսում


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0