Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով - 25 Նոյեմբերի 2024 - Հ24
/ Տնտեսական / Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով

Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով

25.11.2024   22:28 460 Տնտեսական

YouTube-ը մեր առօրյայի անբաժանելի մասն է: Դժվար է պատկերացնել մեկ այլ հարթակ, որտեղ մենք կարող ենք այդքան ճանաչողական տեղեկատվություն ստանալ այդքան պարզ ձևով:

Viva-ի «Y» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների գերակշիռ մասը դիտում է «YouTube»-ի ամենատարբեր բովանդակություն՝ ֆիլմեր, փոդքասթներ, ժամանցային, մասնագիտական ու կրթական նյութեր, շորթեր (կարճ տեսանյութեր): Շատերն ունեն իրենց վլոգներն ու «YouTube»-յան ալիքները: «YouTube»-ն ամենալայն տարածում ունեցող հավելվածն է ու այստեղ ժամանակ են անցկացնում մեծերն ու երիտասարդները՝ հավասարապես, ամսական կտրվածքով մոտ 15 ժամ: Տեսանյութն այստեղ

Այս ամենը հաշվի առնելով՝ Viva-ն որոշել է ընդառաջ գնալ և «Y» կանխավճարային սակագնային  պլանի իր բաժանորդների համար ևս «YouTube» հավելվածը դարձնել հասանելի՝ առանց հիմնական ինտերնետ փաթեթի ՄԲ-երը սպառելու: Այսինքն «YouTube»-ը՝ գումարած 20 ԳԲ ինտերնետ փաթեթն ու ներառված րոպեները՝ 3000 դրամ/30 օր սակագնի դիմաց:

Կարող է հարց առաջանալ. ինչու՞ է 20 ԳԲ-ի մեծ մասը օգտագործվում հենց «YouTube»-ի վրա: Չէ՞ որ օրվա մեջ մարդիկ ավելի շատ օգտվում են բազմաթիվ մեսենջերներից՝ շփման նպատակով:  Բանն այն է, որ մեսենջերների, ինչպիսիք են «WhatsApp»-ը, «Messenger»-ը, «Viber»-ը, «Telegram»-ը՝ օգտագործման արդյունքում սպառվում են անհամեմատ ավելի քիչ ՄԲ-եր, քան «YouTube»-յան կոնտենտի դիտումից: «YouTube»-ն  ամսական կտրվածքով՝ ամբողջ աշխարհում ունի մոտ 2.7 միլիարդ ակտիվ օգտատեր և թվով երկրորդ կայքն է հաճախելիության առումով՝ Google-ից հետո, և օգտագործվում է ոչ միայն ժամանցի, այլև՝ կրթություն ստանալու, գիտելիք ձեռքբերելու, երաժշտություն լսելու, նորություններին ծանոթանալու և այլ նպատակներով:

Ու եթե մեսենջերները հաճախ օգտագործում ենք ավելի կարճ և հաճախակի շփման, այլ ոչ թե երկարաժամկետ ներգրավման համար և հաղորդագրություն ուղարկում ենք օրը մի քանի անգամ, «YouTube» սովորաբար մտնում ենք ամեն օր կամ շաբաթը մի քանի անգամ՝ սակայն ավելի երկար ժամանակով՝ շնորհիվ իր բազմազան բովանդակության՝ որպես ժամանցի և տեղեկատվական ստացման հիմնական միջոց:

«Ուրախ լուր ունենք հայտնելու, այս անգամ արդեն «Y» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներին: Այսուհետ՝ YօuTube-ը դարձել է հասանելի՝ առանց ներառված ինտերնետ փաթեթի ՄԲ-երը սպառելու: Մեր բաժանորդները կարող են օգտվել իրենց ամենասիրված հավելվածից՝ անսահմանափակ: Viva-ն մշտապես ընդառաջում է իր բաժանորդներին»,  - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ «Y» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները 3000 դրամ/30 օր սակագնի դիմաց ստանում են 20 ԳԲ ինտերնետ, 1500 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան և Հնդկաստան զանգերի համար, 10 000 ներցանցային րոպե՝ 1500 րոպե փաթեթը սպառելուց հետո օգտագործման համար, 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն:

Ի դեպ, «Y» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում «Kinodaran», «Yandex Plus», «TikTok», «Instagram», «Facebook», «Spotify», «ClubHouse», «Viber», «WhatsApp», «Telegram», «Messenger», «X», «Zoom», «Skype», «Zangi», «Snapchat», «IMUSIC», «Иви» և «Apple Music» հավելվածներից օգտվելիս նույնպես՝ հիմնական ինտերնետ փաթեթի ՄԲ-երը չեն սպառվում:

Viva-ն՝ ամենուրեք քո շուրջը։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0