Բաթ Ադամյան. Հաստոցներ չենք վաճառել, որովհետև դրա իրավունքը չունեինք - 30 Դեկտեմբերի 2019 - Հ24
/ Դայջեսթ / Բաթ Ադամյան. Հաստոցներ չենք վաճառել, որովհետև դրա իրավունքը չունեինք

Բաթ Ադամյան. Հաստոցներ չենք վաճառել, որովհետև դրա իրավունքը չունեինք

30.12.2019   13:30 238261 Դայջեսթ

Ձեզ ով ասեց, որ հաստոցները վաճառեցին կոպեկի գնով, չե՞ք հոգնում էլի դաշնակցական մանիպուլյացիաներից և բամբասանքներից։

Սովետի գործարանների «ռասկուլաչիտ» անելն ու ծախելը նույնպես խոհանոցային չափազանցությունների շարքից է... Եթե էդ գործարանների տարածքներում այն ժամանակ եղած լինեիք, ապա կտեսնեիք, որ լիքը մետաղի ջարդոն, շուտվանից դուրս գրած հաստոցներ, սարքավորումներ, վառված էեկտրականլ շարժիչներ կային...

...կարող է հիշեք նաև, որ այդ ժամանակ Սովետի բանկային համակարգը փլուզված էր, և առևտուրն արվում էր բարտերով, ու հենց դրանք փոխարինվում էին Պարսկաստանում, սննդով, վառելանյութով և երկրի կենսագործունեությունն ու պատերազմ մղելու կարիքները ապահովող այլ ապրանքներով, սակայն սրա հետ միաժամանակ եղել են նաև գործարանների սարքավորումների «ռասկուլաչիտներ», դե հո Սովետից մենք տենց մի օրինապաշտ հասարակություն չէին ժառանգել, մեր ժառանգածը մի հասարակություն էր, որի մեծ մասը իրենց հիմնարկներից գողացողներ էին, սա ոչ մեկը չի կարա ժխտի... Բացի այդ, այն ժամանակ ոստկանության մեծ մասը ներգրավված էր սահմանների պաշտպանությանը, և նման դեպքերը պիտի որ օրինաչափ լինեին... եթե Սոս Սարգսյանը, կամ Պարույր Հայրիկյանը լիներ նախագահը, հո մեր ժողովուրդը կախարդական փայտիկով չէր դառնալու օրինակարգ...

Ես էլ եմ ժամանակին գործարանի տնօրեն եղել ու էդ ջարդոնը վաճառելով նախորդ տնօրինությունից մնացած աշխատավարձեր ենք վճարել, կրեդիտորական պարտքեր ենք փակել, արտադրություն ենք կազմակերպել,բայց հիմնական միջոցներ՝ հաստոցներ չենք վաճառել, որովհետև դրա իրավունքը չունեինք։ Միայն Քոչարյանի օրոք թույլ տվեցին վաճառել, բայց արդեն դրանք բարոյապես մաշված էին, և գնողրդներ չգտնվեցին, մինչև հիմա արտադրամասում լռված են, մետաղի ջարդոնի արժեքն էլ էնքան ընկած է, որ արտադրամասից քաշ տալն էլ իր գինը չի հանի...

Բաթ Ադամյան


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 8
    Հյուրեր. 8
    Անդամներ. 0