«Աշխարհի հայերը» գրքաշարի վերջին հատորը նվիրված է աշխարհի հայ բարերարներին - 28 Հունիսի 2023 - Հ24
/ Տնտեսական / «Աշխարհի հայերը» գրքաշարի վերջին հատորը նվիրված է աշխարհի հայ բարերարներին

«Աշխարհի հայերը» գրքաշարի վերջին հատորը նվիրված է աշխարհի հայ բարերարներին

28.06.2023   13:10 34979 Տնտեսական

Հայերը, պատմական տարբեր իրադարձությունների հետևանքով սփռվելով աշխարհով մեկ՝ մշտապես ուժ են գտել վերածնվելու, արարելու և իրենց ավանդը ներդնելու գրեթե բոլոր ոլորտներում։ Ապրելով օտար երկրներում և ստեղծելով համամարդկային արժեքներ՝ նրանք երբեք չեն մոռացել իրենց արմատների և ինքնության մասին։ Որքան էլ տարօրինակ թվա՝ այսօր նրանցից շատերին ճանաչում են միայն նեղ մասնագիտական շրջանակներում, նույնիսկ` Հայաստանում։ Այս բացը լրացնելու համար 2011 թ.-ից Վիվա-ՄՏՍ-ը «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» հետ գործընկերությամբ ներկայացնում է «Աշխարհի հայերը» գրքաշարը։

Վերջերս ընթերցողի սեղանին է դրվել գրքաշարի 13-րդ հատորը՝ նվիրված աշխարհի հայ բարերարներին։ Մարդկանց՝ որոնք տարիներ շարունակ օրինակելի կերպար են եղել բոլորի համար։ Գրքում տեղ են գտել բարերարներ Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Միքայել Արամյանցի, Փոլ Չաթերի, Հովհաննես Լազարյանի, Պողոս Նուբարի, Ալեք Մանուկյանի, Քըրք Քրքորյանի, Շառլ Ազնավուրի և Ջերարդ Գաֆեսճյանի անունները,  նրանց անցած ուղին ու ներդրումը։ Այսօր էլ տարբեր երկրներում կարելի է տեսնել այս բարերարների թողած ժառանգությունը․ մշակութային հաստատություններ, եկեղեցիներ, հայկական դպրոցներ և հայապահպան այլ կենտրոններ։ Նրանց անունները հայտնի են ոչ միայն հայերի, այլև օտարերկրացիների շրջանում։ Հատուկ կարևորություն է տրվել նաև նորանկախ Հայաստանի կայացման գործում իրենց մեծ ներդրումն ունեցած բարերարներին, որոնց շնորհիվ ստեղծվել և այսօր էլ գործում են բազմաթիվ հաստատություններ։

2011 թ.-ից հրատարակվող՝ «Աշխարհի հայերը» գրքաշարի առաջին չորս հատորները նվիրված են  աշխարհի մայրցամաքներում կառուցված հայկական մոտ 800 հուշարձաններին։ Այնուհետև շարքը շարունակվում է աշխարհի հայերին նվիրված հրատարակություններով (աշխարհի հայ երաժիշտներին, նկարիչներին, կինոգործիչներին, ազդեցիկ կանանց)։ Նրանց թվում են ինչպես բոլորիս կողմից ճանաչված ու սիրված դեմքեր, այնպես էլ՝ շատերի համար անծանոթ մարդիկ։ Գրքաշարը նախատեսված չէ վաճառքի համար, սակայն էլեկտրոնային տարբերակով հասանելի է Վիվա-ՄՏՍ-ի կայքում։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0