Այս իշխանության ամենամեծ խայտառակությունը - 26 Դեկտեմբերի 2019 - Հ24
/ Դայջեսթ / Այս իշխանության ամենամեծ խայտառակությունը

Այս իշխանության ամենամեծ խայտառակությունը

26.12.2019   10:00 182390 Դայջեսթ

Այս իշխանության ամենամեծ խայտառակությունը երկու տարի շարունակ 60 մլն դրամ չգտնելն է Հրանտ Մաթևոսյանի կենտրոնի շենքը ավարտելու համար։

Նախորդ իշխանությունը արժեքային հակասութուն ուներ Մաթևոսյանի հետ, որովհետև նա ասում էր կանգնե՛ք, մի կոտրվե՛ք, թող ձեզ զոռով ծալեն, տեսնենք մյուս անգամ կկոտրե՞ն, կծալե՞ն։

Իսկ դուք ի՞նչ խնդիր ունեք։ Դու՞ք էլ եք արդեն վախենում չկոտրվողներից։

Փոխարենը կես միլիոն դոլար հատկացնում են Գրքի պալատի շենքը աղաղավելու, փչացնելու համար։

Միթե չկա մեկը այս կառավարությունում, որ կկանգնի և կասի՝

  • մեր կառավարության օրոք բացառված է պատմամշակութային արժեք շենքի այլասերում,
  • մեր կառավարության օրոք բացառված է որևէ թատրոնի կառուցում ի հաշվի գրապալատի շենքի այլանդակման
  • և, ի վերջո, մեր կառավարության օրոք բացառվում են ստվերային պայմանավորվածություններով, առանց հանրային քննարկումների, ստորագրություններ կեղծելով կասկածելի պրոցեսներ

Ինչ-ո՞ր բան ա եղել ձեր հետ։

Դավիթ Հովհաննիսյան


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0