Երազանքն իրականացնելու ճանապարհին - 26 Ապրիլի 2024 - Հ24
/ Տնտեսական / Երազանքն իրականացնելու ճանապարհին

Երազանքն իրականացնելու ճանապարհին

26.04.2024   19:29 356 Տնտեսական

«Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանն սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը

17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ պատմածները զգալիորեն նպաստել են դրան:

Շուրջ մեկ տարի առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտ Տիգրանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Արատես գյուղի ուսումնական կենտրոնում վրանային ճամբարին  և որոշել է տեղի ուսումնական կենտրոնում մի փոքրիկ աստղադիտարան ստեղծել:

Բյուրականի աստղադիտարան կատարած այցը, 2.6-մետրանոց աստղադիտակի աշխատանքին մոտիկից ծանոթանալու հնարավորությունը, ինչպես նաև աստղադիտարանի գործունեության պատմությունը որոշիչ են դարձնել Տիգրանի համար:

«Առաջին անգամ էի աստղադիտարանում,  շատ նոր գիտելիք ստացա: Ծանոթացա 2.6-մետրանոց դիտակի հետ ու ոգևորություն արթնացավ՝ շարունակելու իմ ընտրած ճանապարհը Հայաստանում: Մենք հնարավորություններ ունենք, և ինչ-որ մեկը պետք է լինի, որ օգտվի այդ հնարավորություններից», - ասել է Տիգրանը:

Նպատակի իրագործման համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություն, այլև՝ համապատասխան հնարավորություն: Նման հնարավորություն Տիգրանն ստացել է «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու առաջատար ընկերությունների փորձը և ստանալու ստարտափ հիմնելու վերաբերյալ գիտելիք:

Ծրագրին մասնակցության առաջին փուլի շրջանակում Տիգրանն արդեն հասցրել է շփվել բազմամյա փորձ և Հայաստանում զգալի հաջողության հասած տարբեր ընկերությունների և հիմնադրամների ղեկավարների հետ: Երկրորդ փուլով նախատեսվում են աշխատարաններ, որտեղ ուսուցումը կիրականացվի մենթորների հետ: Մասնակիցները կաշխատեն փոքր խմբերում և կկարողանան իրենց գաղափարները ներկայացնել քննարկման՝ իրականացման հեռանկարները գնահատելու համար:

«Ծրագիրը փոխելու է իմ կյանքը։ Այլևս առաջվա նման չի լինելու: Պարտության դեպքում սխալների հիման վրա նորը կսովորեմ: Իսկ հաղթանակի դեպքում դպրոցս հպարտանալու առիթ կունենա», - ասել է Տիգրանը:

Աշխատարաններում մշակված և լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևի: Մրցանակային ընդհանուր ֆոնդը 1.000.000 դրամ է։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն ամռանը:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0