Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար - 18 Հունվարի 2024 - Հ24
/ Տնտեսական / Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար

Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար

18.01.2024   18:47 366 Տնտեսական

Նոր գիտելիքներ և հմտություններ, միջանձնային հարաբերությունների և բիզնես մտածողության ձևավորում, կառավարման հարուստ փորձ և աշխատաշուկայում տեղ գտնելու հնարավորություն. «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի նպատակը նման կերպ երկարաժամկետ ներդրում ունենալն է երիտասարդների մասնագիտացման ու զարգացման գործում: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ավելի քան 8 տարի հետևողական է այդ հարցում: Տարբեր բուհերից ընտրված և ծրագրին մասնակցած 22 ուսանող երկու ամսվա ընթացքում կարևոր փորձ է կուտակել վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում: Ավարտական հավաստագիրը նրանց համար ոչ թե ուղղակի փաստաթուղթ է, այլ լուրջ փորձառության վկայություն և առավելություն՝ որևէ տեղ աշխատելու ցանկության դեպքում:

«Դուք այսօր Վիվա-ՄՏՍ-ից հեռանում եք հարուստ փորձով, որն անկախ ձեր ընտրած մասնագիտությունից՝ կիրառելի է և արժեքավոր: Այն, ինչ հետագայում պետք է բացահայտեիք աստիճանաբար, ստացել եք կարճ ժամանակում: Կարծում եմ՝ հասցրել եք նկատել, որ կարևոր է կառավարել ոչ միայն ժամանակը, թիմն ու գործընթացները, այլև՝ հույզերը: Եվ որ հաջողում է նա, ով համբերատար է և հաղորդակցվելիս կարևորում է հարգանքն ու ընկերության ստանձնած արժեհամակարգը: Շնորհավորում եմ բոլորիդ՝ հավատալով, որ այստեղ ստացածը ձեզ համար ամուր հիմք և օրինակ կլինի հետագայում: Վստահ կարող եմ ասել, որ դասընթացն անցած յուրաքանչյուր ուսանող պատրաստ է աշխատաշուկա մտնելու, նկատելի հաջողությունների հասնելու և բարձր արդյունքներ արձանագրելու: Բարի երթ բոլորիդ: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում մեր այն աշխատակիցներին, որոնք ջանք չեն խնայել՝ բազմաթիվ կարևոր հմտությունների ձեռքբերման ճանապարհին ձեզ աջակցելու հարցում»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում ներգրավված ուսանողները Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր, այդ թվում՝ մարզային կենտրոններում, բացահայտել են գործընկերային հաղորդակցման նրբությունները, ծանոթացել են միջֆունկցիոնալ փոխհարաբերություններին ու հասկացել թիմային աշխատանքի կարևորությունը: Հատկապես կառավարման ֆակուլտետում սովորող ուսանողները համոզված են՝ ղեկավար լինելու և հաջողելու ճանապարհը պետք է սկսել ցածր օղակներից: Նրանք ձեռք են բերել արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ աշխատակից-ղեկավար, աշխատակից-բաժանորդ, աշխատակից-գործընկեր հարաբերություններում, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և յուրացրել դրանք առաջարկելու ճկունությունն ու մարքեթինգային գործիքները: Փորձով հմտացած երիտասարդներն անհամեմատ ավելի հեշտ կարող են իրենց տեղը գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավելին՝ 6 ուսանող արդեն իսկ աշխատանքի է անցել Վիվա-ՄՏՍ-ում:

Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող: Առաջին փուլի մասնակիցները մասնագիտացել են ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում: Երկրորդ փուլի 22 ուսանող հմտացել է Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների աշխատանքներում։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0