Հեշտ ու համեղ. Լոբով ապուր՝ հունական ձևով - 7 Մարտի 2020 - Հ24
/ Խոհանոց / Հեշտ ու համեղ. Լոբով ապուր՝ հունական ձևով

Հեշտ ու համեղ. Լոբով ապուր՝ հունական ձևով

07.03.2020   15:00 213237 Խոհանոց

Հունական այս ապուրի հետ ավանդաբար չորացրած սպիտակ հաց ու ձիթապտուղ են մատուցում, իսկ ցանկացողներին հենց ափսեի մեջ սոխ ու սխտոր են ավելացնում:

Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 14 ժամ առաջ:

Բաղադրիչները

6 բաժնի համար

  • 200 գ չոր սպիտակ լոբի
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 1 ճյուղ նեխուր
  • 3 միջին չափի գազար
  • 400 գ կտրտած լոլիկ իր հյութի մեջ
  • 2 ճյուղ մաղադանոս
  • 1 ճ.գ. տոմատի մածուկ
  • 100 մլ ձիթապտղի յուղ
  • 1 ճ.գ. չորացրած խնկածաղիկ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • 1 լ ջուր

Մատուցելու համար

  • սպիտակ հացի չորացրած կտորներ
  • փոքր ափսեով խոշոր ձիթապտուղ

Պատրաստման եղանակը

  1. Լոբին 12 ժամ դրեք սառը ջրի մեջ: Հետո լվացեք, լցրեք կաթսայի մեջ: Վրան սառը ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի, եփեք 5 րոպե, ջուրը թափեք:
  2. Բարակ կտրատեք սոխը, նեխուրն ու գազարը:
  3. Լոբու վրա սառը ջուր լցրեք, ավելացրեք կտրտած բանջարեղենը, լոլիկն իր հյութի հետ միասին, խառնեք:
  4. Ավելացրեք ձիթապտղի յուղը, խնկածաղիկը, պղպեղ արեք, դրեք կրակի վրա: Աղ դեռ մի արեք: Հասցրեք եռման աստիճանի ու եփեք, մինչև լոբին փափկի՝ մոտ 1 ժամից-1 ժամ 20 րոպե:
  5. Վերջում աղ արեք, ավելացրեք տոմատի մածուկն ու մանր կտրտած մաղադանոսը, խառնեք, թողեք մի քիչ հովանա: 

Մատուցեք չորացրած սպիտակ հացով ու ձիթապտուղներով:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0