Կարճաղբյուրում էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվել - 18 Սեպտեմբերի 2021 - Հ24
/ Տնտեսական / Կարճաղբյուրում էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվել

Կարճաղբյուրում էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվել

18.09.2021   15:00 13568 Տնտեսական

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի դիրքը բարձր-լեռնային է: Համայնքի վարչական տարածքն ընդհանուր սահման ունի նաև Քարվաճառի հետ։ Գյուղի կենտրոնական փողոցները տարիների շարունակ լուսավորվել են համայնքապետարանի միջոցներով: Բյուջետային սահմանափակ միջոցների պատճառով, սակայն,  այդպես էլ հնարավոր չի եղել լուսավորել դպրոցին հարող փողոցներն ու ծայրամասային երկու թաղամասը:

Խնդիրը լուծելուն աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Գործակցող կողմերը,  «Էկո գյուղերի ցանց» նախագծի շրջանակում, մեկ տարի առաջ սկսել են ծրագիր իրականացնել: Գյուղում տեղակայվել է լուսադիոդային  (LED) 35 լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Արդյունքում, լուսավորվել է 1300 մետր ճանապարհ. գյուղի դպրոցի հարակից թաղամասն ու  երկրորդական  3 փողոց։ 

Աշխատանքներն  իրականացվել են անկախ հանգամանքներից՝ համավարակի և պատերազմի պատճառով ստեղծված դժվար իրավիճակից: Ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող նոր, էներգախնայող համակարգը շահագործվել է անմիջապես: Իսկ պաշտոնական գործարկումը հետաձգած գործընկերները հնարավորություն են ունեցել տեղում գնահատելու կարճաղբյուրցիների գոհունակությունն ու ծրագրի արդյունավետությունը:

Նորակառույց էներգախնայող համակարգի պաշտոնական գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի գլխավոր ճարտարագետ Մարտին Մարալչյանը, Կարճաղբյուրի ղեկավար Տարոն Քոչարյան և համայնքի բնակիչները:
 
«Այս ծրագիրը մի քանի հարց լուծելու հնարավորություն է տալիս: Գյուղերում ենթակառուցվածքներ են զարգանում, մասամբ կրճատվում է մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը, փոխվում է բնության հարցում մարդկանց մտածողությունը. անընդհատ սպառելու փոխարեն՝ խնայելու վերաբերմունք է ձևավորվում: Եվ այդ ամենը՝ կանաչ տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Սա երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագիր է»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական և էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ, գյուղական համայնքներում էականորեն կրճատվում է ֆինանսական բեռը:  Համայնքային՝ տնտեսված  միջոցներն էլ ուղղվում են գյուղական կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերին: 

LED լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:30: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0