Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո - 14 Նոյեմբերի 2019 - Հ24
/ Տնտեսական / Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո

Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո

14.11.2019   21:00 1852 Տնտեսական

Արարատի մարզի Լուսաշող համայնքում բնակվող Արամյանների ընտանիքը 25 տարի զուրկ է եղել ապահով տանիքից։ Երկաթյա վագոն-տնակում մեծացած՝ Արամյանների երեխաները հասցրել են ընտանիք կազմել: Նրանց մանկության հուշերի հայրական օջախը վագոն-տնակն է, ապա՝ կիսակառույց մի շինություն, որն իրենց հայրը՝ Մանուկը, վարկով փորձել էր կառուցել, բայց չէր կարողացել: Արամյանների կյանքի հունն արդեն փոխվել է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելուց հետո կիսակառույցը դարձել է տուն: Մանուկի երազանքը կատարվել է: Ավագ որդու՝ Արամի մանկահասակ 3 զավակներն այլևս ստիպված չեն լինի ապրել այն կյանքով, որը բաժին էր հասել իր երեխաներին: Ծանր հիշողությունները մնացել են անցյալում:

25 տարի Ամանորը տան երազանքով դիմավորած Արամյանները վերջապես բնակարանամուտ են տոնել: Նրանց ուրախությունը կիսելու համար Լուսաշող են այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարները:

«Աննկարագրելի մեծ է ուրախությունս։ Մեր ընտանիքն այսուհետ կապրի արժանավայել պայմաններով ապահովված տանը։ Շատ դժվարություններ ենք հաղթահարել. ապրել ենք թե՛ վագոն տնակում, թե՛ կիսակառույցի մեջ, բայց չենք կորցրել տուն ունենալու հավատը: Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մանուկը։

«Երբ դեռ շատ փոքր էի, մտածում էի, որ երազանքը հեքիաթի նման է. այն ավելի շատ՝ անհավանական թվացող նպատակ է: Բայց գիտեի նաև, որ կյանքում միշտ պետք է երազել, քանի որ դա օգնում է ձգտել, պայքարել և հասնել նպատակների իրականացմանը: Այսօր էլ այդ կարծիքին եմ, սակայն անընդհատ առաջ շարժվող աշխարհում, տանիքով ապահովված լինելը պետք է լինի ոչ թե անհավանական թվացող նպատակ, այլ ապրելու համար պարտադիր ու տարրական պայման: Ցավոք, լինում են դեպքեր, երբ նույն վագոն-տնակում կամ կիսակառույցում ապրում է ընտանիքի երկրորդ, երբեմն էլ երրորդ սերունդը՝ անցնելով բարդ, հուսահատեցնող ճանապարհով: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ճիշտ ծրագիր ենք իրականացնում: Յուրաքանչյուր բնակարանամուտի ժամանակ մեծ ուրախություն եմ ապրում, երբ տանտերերի աչքերում՝ իրականացված երազանքների լույսի շող եմ տեսնում: Դա մեր գործընկերության ամենակարևոր գնահատականն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքը տարբեր տարիների ապրել է տարբեր վայրերում. վագոն տնակ, ապա փոքր քարե սենյակ և կիսակառույց տուն։ Ժամանակն էր, որպեսզի իրենք էլ վայելեն սեփական հարմարավետ տուն ունենալու բերկրանքը և ստեղծեն նոր և վառ հիշողություններ իրենց արդեն կառուցված տանը։ Ուրախ եմ Արամյանների ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տարիների համագործակցության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ միայն Արարատի մարզում կառուցվել է 12 տուն։ Ընթացիկ տարում աջակցություն ստացած ընտանիքների թիվը հատել է 200-ի սահմանը։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում
10:15  20.01.2020 Տնտեսական
«Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով (649)

22:00  18.01.2020 Աստղագուշակ
Հունվարի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (690)

15:00  18.01.2020 Խոհանոց
Հեշտ ու համեղ. Կիտրոններ «Միմոզա» (595)

12:00  06.01.2020 Դայջեսթ
Պարոն Դիանա, էս ի՞նչ նոր ճակատ ես բացել Հայաստանի դեմ (2713)

11:30  06.01.2020 Դայջեսթ
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը (2092)

10:15  06.01.2020 Դայջեսթ
Դիանա Հարությունյան оказался мужчиной (2117)

21:00  31.12.2019 Աստղագուշակ
2020-ը Աստղակերպի նշանների համար (3164)

20:00  31.12.2019 Աստղագուշակ
2020 թվականի կանխատեսումները (3171)

13:30  30.12.2019 Դայջեսթ
Բաթ Ադամյան. Հաստոցներ չենք վաճառել, որովհետև դրա իրավունքը չունեինք (3369)

22:00  28.12.2019 Աստղագուշակ
2020 թվականի աստղագուշակը (2194)

15:00  28.12.2019 Խոհանոց
Կարկանդակ «Սանտյագո» (2163)

11:00  27.12.2019 Տնտեսական
Արտաքին լուսավորությամբ ապահովվել է նաև սահմանապահ Խաչիկ գյուղը (2249)

10:00  27.12.2019 Տնտեսական
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի (1638)

09:30  27.12.2019 Դայջեսթ
«ՉԻ». Մշակութային հեղափոխություն չի լինելու (1664)

15:00  26.12.2019 Խոհանոց
Քիշ լորեն (1914)

10:00  26.12.2019 Դայջեսթ
Այս իշխանության ամենամեծ խայտառակությունը (1617)

09:30  26.12.2019 Տնտեսական
ՀԱՊՀ-ում բացվեց Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը (1652)

09:00  26.12.2019 Դայջեսթ
Հոկտեմբերի 27-ի կարճված գործը նորից կգնա քննության (1420)

11:30  25.12.2019 Խոհանոց
Լցոնած տաքդեղներ (1500)

10:30  25.12.2019 Խոհանոց
Ճագարը ձիթապտուղներով (1495)

22:00  21.12.2019 Աստղագուշակ
Դեկտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (2217)

15:00  21.12.2019 Խոհանոց
Սուրբծննդյան կարկանդակ (2356)

10:44  21.12.2019 Տնտեսական
30 տարվա կացարանը՝ մետաղական վագոն-տնակը, վերջապես լքվել է (2241)

12:30  20.12.2019 Տնտեսական
Ամանորին ընդառաջ, լավագույն նվերը՝ 20 տարի վագոն տնակում ապրած ընտանիքին (2059)

12:30  19.12.2019 Տնտեսական
Կիսաքանդ, հողե շինությունից՝ նոր կառուցված տուն (1954)

12:30  18.12.2019 Տնտեսական
Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո (2041)

12:30  17.12.2019 Տնտեսական
Բնակարանամուտ՝ կիսակառույցում 10 ձմեռ անցկացնելուց հետո (1587)

22:00  14.12.2019 Աստղագուշակ
Դեկտեմբերի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (3392)

15:00  14.12.2019 Խոհանոց
Հավը սերուցքային սոուսի մեջ (3573)

21:00  27.11.2019 Տնտեսական
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում (4502)

16:47  25.11.2019 Մեկնաբանություն
Ասում էր՝ Նիկոլի դիմաց կանգնած է մինչև ատամները զինված մի բանակ (3524)

15:19  22.11.2019 Սատիրիկոն
Բլից-վիրտուալ. Սերժ Սարգսյան (3330)

15:18  22.11.2019 Մեկնաբանություն
Գրիգոր Լուսավորիչից մինչև Նիկոլ Լուսավորիչ (2709)

15:15  22.11.2019 Քաղաքական
Փաշինյանը չափազանց շատ է խոսում և երևում (2250)

15:11  22.11.2019 Սատիրիկոն
Գաղտնի գործակալ 00 (2409)

15:08  22.11.2019 Խոհանոց
Հավի կրծքամիսը թարխունով (2121)

15:03  22.11.2019 Քաղաքական
Նախկինների վերադարձի դեպքում Փաշինյանը կհատուցի ոչ միայն պաշտոնով, այլև կյանքով (2036)

15:00  22.11.2019 Տնտեսական
Փաշինյանի հրահանգը իրարանցում է առաջացրել (2062)

14:55  22.11.2019 Քաղաքական
Սերժ Սարգսյանը վերաշարադրում է ՀՀԿ-ի և դրա «պոչին» կպածների մահախոսականը (1915)

21:00  21.11.2019 Տնտեսական
Ռալֆ Յիրիկյան. Ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում (2021)

16:00  20.11.2019 Տնտեսական
2019 թ.-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականութ (1961)

14:30  20.11.2019 Տնտեսական
Օտար լեզվի դասընթաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային «E-Teacher» հավելվածով (1875)

21:00  14.11.2019 Տնտեսական
Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո (1851)

22:30  08.11.2019 Տնտեսական
«Kids Club» ծառայություն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը երեխաներին (1787)



Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 2
    Հյուրեր. 1
    Անդամներ. 1
    brutyanlusine