Ռալֆ Յիրիկյան. Ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում - 21 Նոյեմբերի 2019 - Հ24
/ Տնտեսական / Ռալֆ Յիրիկյան. Ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում

Ռալֆ Յիրիկյան. Ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում

21.11.2019   21:00 2023 Տնտեսական

«Առաջնորդության դպրոցի» հերթական հրավերով  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Երազել և իրականացնել» խորագրով բաց դաս է անցկացրել «Ռամադա Հոթել ընդ Սուիթս բայ Ուինըմ Երևան» հյուրանոցում:

Դասախոսության ընթացքում Ռալֆ Յիրիկյանն առանձնացրել է մի շարք կարևոր ու առանցքային որակներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են առաջնորդի սեփական ուղին կերտելու համար: Ինչպես Յիրիկյանը նշել է. «Առաջնորդ լինելու համար պետք է կարողանալ օրինակ ծառայել, և առաջնորդության այս բանաձևի հիմքում բարոյական արժեքներ են: Չէ՞ որ առաջնորդելը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է բխի տեսլականից ու այն կյանքի կոչելու կամքից, այն կապված է անձնական պատասխանատվության հետ՝ թիմի ու հասարակության առջև: Թիմային ոգու ստեղծումն ու նպատակադրումը  պահանջում են մոտիվացում՝ անկեղծ ու իրական օրակարգի շուրջ: Ահա սա է առաջնորդի, ղեկավարի առաքելությունը:

Այսօրվա թվային իրականության և արագ ընթացող փոփոխությունների ու մարտահրավերների պայմաններում հատկապես՝ առաջնորդից պահանջվում են իրապես ստեղծագործական և համարձակ լուծումներ: Թվային աշխարհի գործիքների ճիշտ կիրառումը մեծապես օգնում է այս հարցում: Ավելի քան հազարավոր հնարավորություններ են ստեղծվում անընդհատ առաջ շարժվելու, ստեղծելու ու ստեղծագործելու համար»:

Բաց դասի ընթացքում տեղի է ունեցել անկեղծ զրույց ու մտքերի փոխանակում: Ռալֆ Յիրիկյանը պատասխանել է դասախոսության մասնակիցներին հուզող հարցերին, մասնավորապես՝ գործարարության ոլորտին վերաբերյալ իր պատկերացումներին:

«Առհասարակ, պետք է հաշվի առնել այն, որ «թվայնացումը» միայն տեխնոլոգիաներին չի վերաբերում, ինչպես հաճախ կարելի է լսել, այլ նախ և առաջ՝ մտածողության փոփոխությանը: Սա ռազմավարության, բիզնեսի վարման տրամաբանության խորքային վերանայման հարց է», - նշել է Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանը հավելել է. «Երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տասնհինգ տարի առաջ սկսեց ծավալել իր գործունեությունը, ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, որ կգա մի օր, երբ կկանգնենք հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայությունների օպերատորի փոխակերպման ճանապարհին: Բայց մեր թիմային աշխատանքը, ստեղծագործական միտքն, ուժն ու եռանդը բազմապատկվել են, հարստացել «X», «Y» ու «Z» սերունդների պատկերացումներով, ստեղծել խենթ, բայց և իրագործելի գաղափարների հարուստ խառնուրդ («rich mix»), որը համարձակություն է ենթադրում ու թույլ չի տալիս վարանել ու ետ կանգնել առաջ գնալու մտքից, բացում է գործունեության նոր հորիզոններ»:

Դասախոսության ընթացքում հարց է հնչել 5G (շարժական կապի հինգերորդ սերնդի ցանց) ներդրման ժամկետների վերաբերյալ: Ռալֆ Յիրիկյանը պատասխանել է, որ 5G ստանդարտն արդեն ուրվագծված է, սակայն շուկայի համար մատչելի գնով սարքեր դեռևս հասանելի չեն: Գլխավոր տնօրենի կարծիքով, մինչև 2 տարի ժամանակ կպահանջվի, մինչև այդ սարքերը դառնան հասանելի լայն կիրառման համար: «Ինչ վերաբերում է հարցին, թե ե՞րբ Հայաստանում կլինի 5G, կպատասխանեմ այսպես. ՎիվաՍել-ՄՏՍ-ը վաղուց է սկսել պատրաստվել 5G-ի ներդրմանը, քանի որ ընկերության 4G ցանցում օգտագործելու նպատակով ներդրվող սարքավորումները կարող են աշխատել նաև 5G ցանցում՝ ընդամենը ծրագրային փոփոխության ենթարկվելով»,  - ասել է Յիրիկյանը:

Բաց դասի մուտքն ազատ էր, և մասնակիցները հնարավորություն էին ստացել մասնակցել բանախոսությանը՝ նախապես գրանցվելով «Առաջնորդության դպրոցի» կայքէջում:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում
10:15  20.01.2020 Տնտեսական
«Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով (650)

22:00  18.01.2020 Աստղագուշակ
Հունվարի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (691)

15:00  18.01.2020 Խոհանոց
Հեշտ ու համեղ. Կիտրոններ «Միմոզա» (597)

12:00  06.01.2020 Դայջեսթ
Պարոն Դիանա, էս ի՞նչ նոր ճակատ ես բացել Հայաստանի դեմ (2714)

11:30  06.01.2020 Դայջեսթ
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը (2095)

10:15  06.01.2020 Դայջեսթ
Դիանա Հարությունյան оказался мужчиной (2118)

21:00  31.12.2019 Աստղագուշակ
2020-ը Աստղակերպի նշանների համար (3165)

20:00  31.12.2019 Աստղագուշակ
2020 թվականի կանխատեսումները (3173)

13:30  30.12.2019 Դայջեսթ
Բաթ Ադամյան. Հաստոցներ չենք վաճառել, որովհետև դրա իրավունքը չունեինք (3371)

22:00  28.12.2019 Աստղագուշակ
2020 թվականի աստղագուշակը (2195)

15:00  28.12.2019 Խոհանոց
Կարկանդակ «Սանտյագո» (2164)

11:00  27.12.2019 Տնտեսական
Արտաքին լուսավորությամբ ապահովվել է նաև սահմանապահ Խաչիկ գյուղը (2250)

10:00  27.12.2019 Տնտեսական
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի (1640)

09:30  27.12.2019 Դայջեսթ
«ՉԻ». Մշակութային հեղափոխություն չի լինելու (1666)

15:00  26.12.2019 Խոհանոց
Քիշ լորեն (1915)

10:00  26.12.2019 Դայջեսթ
Այս իշխանության ամենամեծ խայտառակությունը (1619)

09:30  26.12.2019 Տնտեսական
ՀԱՊՀ-ում բացվեց Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը (1653)

09:00  26.12.2019 Դայջեսթ
Հոկտեմբերի 27-ի կարճված գործը նորից կգնա քննության (1422)

11:30  25.12.2019 Խոհանոց
Լցոնած տաքդեղներ (1502)

10:30  25.12.2019 Խոհանոց
Ճագարը ձիթապտուղներով (1496)

22:00  21.12.2019 Աստղագուշակ
Դեկտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (2218)

15:00  21.12.2019 Խոհանոց
Սուրբծննդյան կարկանդակ (2358)

10:44  21.12.2019 Տնտեսական
30 տարվա կացարանը՝ մետաղական վագոն-տնակը, վերջապես լքվել է (2243)

12:30  20.12.2019 Տնտեսական
Ամանորին ընդառաջ, լավագույն նվերը՝ 20 տարի վագոն տնակում ապրած ընտանիքին (2060)

12:30  19.12.2019 Տնտեսական
Կիսաքանդ, հողե շինությունից՝ նոր կառուցված տուն (1956)

12:30  18.12.2019 Տնտեսական
Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո (2043)

12:30  17.12.2019 Տնտեսական
Բնակարանամուտ՝ կիսակառույցում 10 ձմեռ անցկացնելուց հետո (1589)

22:00  14.12.2019 Աստղագուշակ
Դեկտեմբերի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի (3393)

15:00  14.12.2019 Խոհանոց
Հավը սերուցքային սոուսի մեջ (3575)

21:00  27.11.2019 Տնտեսական
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում (4503)

16:47  25.11.2019 Մեկնաբանություն
Ասում էր՝ Նիկոլի դիմաց կանգնած է մինչև ատամները զինված մի բանակ (3525)

15:19  22.11.2019 Սատիրիկոն
Բլից-վիրտուալ. Սերժ Սարգսյան (3331)

15:18  22.11.2019 Մեկնաբանություն
Գրիգոր Լուսավորիչից մինչև Նիկոլ Լուսավորիչ (2710)

15:15  22.11.2019 Քաղաքական
Փաշինյանը չափազանց շատ է խոսում և երևում (2252)

15:11  22.11.2019 Սատիրիկոն
Գաղտնի գործակալ 00 (2410)

15:08  22.11.2019 Խոհանոց
Հավի կրծքամիսը թարխունով (2122)

15:03  22.11.2019 Քաղաքական
Նախկինների վերադարձի դեպքում Փաշինյանը կհատուցի ոչ միայն պաշտոնով, այլև կյանքով (2037)

15:00  22.11.2019 Տնտեսական
Փաշինյանի հրահանգը իրարանցում է առաջացրել (2063)

14:55  22.11.2019 Քաղաքական
Սերժ Սարգսյանը վերաշարադրում է ՀՀԿ-ի և դրա «պոչին» կպածների մահախոսականը (1916)

21:00  21.11.2019 Տնտեսական
Ռալֆ Յիրիկյան. Ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում (2022)

16:00  20.11.2019 Տնտեսական
2019 թ.-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականութ (1961)

14:30  20.11.2019 Տնտեսական
Օտար լեզվի դասընթաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային «E-Teacher» հավելվածով (1876)

21:00  14.11.2019 Տնտեսական
Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո (1853)

22:30  08.11.2019 Տնտեսական
«Kids Club» ծառայություն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը երեխաներին (1788)



Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0