Սահմանապահ Ոսկեպարը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է - 16 Օգոստոսի 2021 - Հ24
/ Տնտեսական / Սահմանապահ Ոսկեպարը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է

Սահմանապահ Ոսկեպարը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է

16.08.2021   15:30 85 Տնտեսական

Համայնքային ենթակառուցվածքների արդիականացումը շարունակվում է: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արտաքին լուսավորության երկու ծրագիր են իրականացրել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Սահմանամերձ գյուղը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է:

Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին: Տեղադրվել է 40 ԼԵԴ լուսարձակ, լուսավորվել է շուրջ 1500 մետր տարածք։ Համավարակով պայմանավորված՝ հետագա աշխատանքների ժամանակացույցը փոքր-ինչ փոխվել է, սակայն շինարարությունը չի դադարեցվել: 2020 թվականին աշխատանքները շարունակվել են։ Գործընկեր կառույցների ջանքերով գյուղի տարածքում տեղադրվել են ևս 31 ԼԵԴ լուսարձակներ, որոնք լուսավորել են գյուղի շուրջ 1300 մետր ճանապարհահատված։ Վերջնական արդյունք ապահովելու ձգտումը գործընկերներից պահանջել է կամք և հետևողականություն: Ծրագիրը չի դադարել անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում: Իրականացված աշխատանքներում շուրջ 20 տոկոսով, ներդրում է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը։
 
Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մուխսուդյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և բնակիչներ: 

«Երբ տարիներ առաջ սկսում էինք այս ծրագիրը, գիտակցում էինք, որ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելու գործընթացը պահանջելու է ժամանակ և ջանքեր: Շատ բնակավայրերում լուսավորության համակարգ գրեթե գոյություն չուներ: Որոշ գյուղերում սկսել ենք զրոյից: Մենք ընտրեցինք մի քանի փուլով ծրագիր իրականացնելու տարբերակը: Անհրաժեշտ էր սոցիալական պատասխանատվություն դրսևորել այնպես, որպեսզի արդյունքից օգտվեին շատերը: Հատկապես սահմանամերձ գյուղերին օգտակար լինելու ցանկությունը պարտավորեցնում է, որպեսզի շարունակենք այս ծրագիրը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), առաջնորդվում են կարևոր սկզբունքներով: Գործընկերների համար առաջնահերթություն է հատկապես սահմանամերձ բնակավայրերը  լուսավորելու  և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը նպաստելու նպատակը: 

Ոսկեպարում հասցրել են գնահատել «Էկո գյուղերի ցանց» ծրագրի դրական ազդեցությունը: Բնապահպանական և էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները  սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0