«Traction» ծրագիրը կներկայացնի 8 ընկերություններ առցանց Դեմո Օրվա ընթացքում - 12 Հունվարի 2022 - Հ24
/ Տնտեսական / «Traction» ծրագիրը կներկայացնի 8 ընկերություններ առցանց Դեմո Օրվա ընթացքում

«Traction» ծրագիրը կներկայացնի 8 ընկերություններ առցանց Դեմո Օրվա ընթացքում

12.01.2022   18:30 918 Տնտեսական

Եվրոպական միությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և Վիվա-ՄՏՍ-ը համախմբել են ուժերը Քաթըլիսթ հիմնադրամի հետ` աջակցելու Հայաստանի ստարտափ ակադեմիայի Traction ծրագրի երկրորդ շրջափուլի իրագործմանը

2022 թվականի հունվարի 25-ին, ժամը 20:00-ին Հայաստանի ստարտափ ակադեմիան կանցկացնի առցանց Դեմո օր՝ ներկայացնելու իր Traction ծրագրի երկրորդ շրջափուլի 8 ստարտափ շրջանավարտներին: 12-շաբաթյա մենթորության ծրագիրը՝ միտված օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել, մեկնարկել է 2021 թվականի սեպտեմբերին: Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

Ծրագրի շրջանակներում 8 ստարտափները, որոնք առաջարկում են տեխնոլոգիական լուծումներ կրթական, ֆինանսական, մեդիայի, տեղեկատվական անվտանգության, դեղագործության և առողջապահության ոլորտներում, ինտենսիվ աշխատել են Zynga-ից, CARFAX-ից, Dave-ից, Fyber-ից և այլ միջազգային ընկերություններից մենթորների հետ։ Թիմերը մշակել են աճի հաքինգի, վաճառքի և ներդրումների ներգրավման ռազմավարություններ՝ իրագործելով առաջադրված զարգացման նպատակները: Անցած 12 շաբաթների ընթացքում թիմերին հաջողվել է ապահովել միջազգային վաճառքներ ԱՄՆ-ում հավատարմագրված համալսարանների, կենսատեխնոլոգիական լաբորատորիաների հետ, գործարկել պրոդուկտների բարելավված տարբերակները IOS և Android հարթակներում, գրանցել օգտատերերի բազայի միջինում 70% աճ և ընդունվել միջազգային աքսելերացիոն ծրագրեր, ինչպիսին է TechStars-ը: 5 ընկերություն հնարավորություն են ստացել արժանանալու EU-ITTD ծրագրի կողմից տրամադրվող 50,000 եվրոյի չափով դրամաշնորհին։

Traction ծրագրի մենթոր և Լոս Անջելեսում խորհրդատվական կազմակերպության՝ Agile Clouders-ի համահիմնադիր Ալինա Շահնազարին նշել է. «Traction ծրագրին միանալում միտումս ստեղծագործ հիմնադիրների հետ աշխատելն էր պրոդուկտի զարգացման և աճի ուղղություններով: Ես իսկապես տպավորված եմ հիմնադիր թիմերի փորձառնությամբ և նրանց Հայաստանում նորարական ստարտափներ կառուցելու ձգտումով»:

Traction ծրագրի դեմո օրը հեռարձակվելու է Hero House-ի YouTube-յան ալիքով 2022 թվականի հունվարի 25-ին, ժամը 20.00-ին։ 

Բոլոր հետաքրքրվածները կարող են գրանցվել ուղիղ հեռարձակման հղումը ստանալու համար: Այն ներդրողները, ովքեր ցանկանում են Դեմո օրվան հաջորդող անհատական հանդիպումներ ունենալ ստարտափ հիմնադիրների հետ, կարող են գրանցվել «Investor Pass» տոմսով: Լրացուցիչ տեղեկությունները կուղարկվեն էլեկտրոնային փոստով: Նախնական գրանցումը, որը բաց կլինի մինչև դեմո օրը, պարտադիր է։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0