Ճագարը ձիթապտուղներով - 25 Դեկտեմբերի 2019 - Հ24
/ Խոհանոց / Ճագարը ձիթապտուղներով

Ճագարը ձիթապտուղներով

25.12.2019   10:30 114125 Խոհանոց

Ձեզ ենք ներկայացնում ֆրանսիական խոհանոցի հերթական ուտեստը՝ ճագարը ձիթապտուղներով, որը հրաշալի է տոնին հյուրասիրելու համար: Եթե հյուրեր շատ եք ունենալու, միանգամից 2 ճագար պատրաստեք, քանի որ դրանց վրայի միսը քիչ է:

Բաղադրիչները

4-6 հոգու համար

  • 1,5-2 կգ կշիռ ունեցող 1 եփած ճագար
  • 300 գ ձիթապտուղ (կորիզներով)
  • 150 գ ապխտած բեկոն
  • 2 միջին չափի սպիտակ գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • կանաչիների փունջ
  • 2 պտղունց ուրցի չորացրած ծաղիկների փշրանք՝ ըստ ցանկության
  • 300 մլ սպիտակ չոր գինի
  • 1 փոքր բաժակ կոնյակ
  • 1 ճ.գ. ալյուր
  • ձիթապտղի ձեթ, աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Սոխն ու բեկոնը բարակ կտրատեք: Ոչ մեծ թավայի մեջ տաքացրեք ձեթը, տեղադրեք սոխն ու բեկոնը, միջին ուժգնության կրակի վրա տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը, մոտավորապես 10 րոպե:
  2. Նախօրոք եփած ճագարը հավասար մասերի բաժանեք, առանձին հաստ հատակով թավայի մեջ ձեթ լցրեք, ուժեղ կրակի վրա տապակեք այն, մինչև ոսկեգույն երանգ ստանալը, մոտ 7 րոպե:
  3. Ճագարին ավելացրեք սոխն ու բեկոնը, տապակեք ևս 10-15 րոպե:
  4. Ճագարի վրա լցրեք կոնյակը, այրեք այն: Երբ կոնյակն ամբողջությամբ այրվի, աղ ու պղպեղ արեք:
  5. Սպիտակ չոր գինուն 100 մլ սառը ջուր ավելացրեք, լցրեք ճագարի վրա: Ավելացրեք ձիթապտուղները, սխտորը, կանաչիների փունջն ու ուրցը: 40 րոպե պատրաստեք թույլ կրակի վրա: Ժամանակ առ ժամանակ շուռ տվեք ճագարի կտորները:
  6. Որպեսզի սոուսը խտանա, 1 գդալ ջրի հետ խառնեք ալյուրն ու լցրեք թավայի մեջ, պատրաստեք ևս 5 րոպե:
  7. Պատրաստի ուտեստը մատուցեք տաք վիճակում:

Խորհուրդ 1. Ճագարի կտորները մատուցեք՝ վրան սոուս ու կտրտած մաղադանոս լցնելով: Որպես խավարտ այս ուտեստին հարմար է մակարոնը:

Խորհուրդ 2. Կանաչիների փունջ ասելով՝ նկատի ունեցեք 3 ճյուղ ուրց, մի քանի ճյուղ մաղադանոս, 1 դափնու տերև:

«Չորրորդ իշխանություն», 12, 2019


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0