Հեշտ ու համեղ. Ճագարը՝ տապակած պրովանսյան փնջով - 25 Հունվարի 2020 - Հ24
/ Խոհանոց / Հեշտ ու համեղ. Ճագարը՝ տապակած պրովանսյան փնջով

Հեշտ ու համեղ. Ճագարը՝ տապակած պրովանսյան փնջով

25.01.2020   15:00 167551 Խոհանոց

Կարծիք կա, որ պրովանսյան փունջը հետևյալ չորացրած բույսերի խառնուրդն է՝ հազրեվարդ, ուրց, ռեհան, եղեսպակ, սուսամբար, անանուխ, խնկածաղիկ, ծոթրին, և որ այն օգտագործում են միայն Պրովանսում: Իրականում այս բույսերը բնորոշ են Ֆրանսիայի ողջ հարավին ու Իտալիային, պարզապես հաճախ օգտագործում են բույսերից 3-4-ը, որպեսզի համերը շատ չխառնվեն, տարբերակվեն: 

Պրովանսյան փնջով տապակած ճագարի հետ սովորաբար տապակած կարտոֆիլ ու սառը վարդագույն գինի են մատուցում: 

Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 7 ժամ առաջ:

Բաղադրիչները

  • 1,3-1,5 կգ ճագար
  • 6 պճեղ սխտոր
  • 2 ճյուղ հազրեվարդ
  • 3 ճյուղ ուրց
  • 1 դափնու տերև
  • 150-200 գ սպիտակ չոր գինի
  • 1 թ.գ. մանանեխ
  • 3-4 ճ.գ. ձիթապտղի յուղ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Ճագարը 8-10 մասի բաժանեք: Չորացրեք անձեռոցիկով:
  2. Հազրեվարդի և ուրցի ցողունները հեռացրեք, տերևները կտրատեք: Մաքրեք սխտորը, մանր կտրատեք:
  3. Էմալապատ թասի մեջ լցրեք ձիթապտղի յուղը, մանանեխը, մանրացրած սխտորն ու բույսերը: Ավելացրեք աղն ու աղացած սև պղպեղը: Լավ խառնեք:
  4. Ճագարի կտորները մտցրեք ստացված մարինադի մեջ: Ավելացրեք դափնու տերևը:
  5. Էմալապատ թասի մեջ լցրեք գինու կեսը, խառնեք, փակեք կափարիչով, նվազագույնը 6 ժամով տեղադրեք սառնարանում: Կարելի է սառնարանում թողնել նաև ողջ օրը:
  6. Ճագարի կտորները տեղադրեք խորը տապակի մեջ, վրան լցրեք մնացած գինին ու 40-50 րոպե տապակեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում՝ կտորները նվազագույնը 1-2 անգամ շրջելով: Առաջին 20-30 րոպեներին լավ կլինի, եթե միսը փայլաթիթեղով ծածկեք: Հետո փայլաթիթեղը հեռացրեք, որպեսզի միսը կարմրի:
  7. Տապակը հանեք ջեռոցից, ծածկեք փայլաթիթեղով, թողեք 7-10 րոպե:

Ուտեստը մատուցեք տաք վիճակում, տապակած կարտոֆիլի հետ:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 5
    Հյուրեր. 5
    Անդամներ. 0