Վիվա-ՄՏՍ. անվնաս շփում «Էլեկտրական հովիվների» և արջերի միջև - 22 Հունիսի 2023 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ. անվնաս շփում «Էլեկտրական հովիվների» և արջերի միջև

Վիվա-ՄՏՍ. անվնաս շփում «Էլեկտրական հովիվների» և արջերի միջև

22.06.2023   17:30 294 Տնտեսական

Գիշերային ժամերին տարածքները հերթափոխով վերահսկելու պրակտիկան Վայոց ձորում տարիների պատմություն ունի: Ծուռթաթ արջերի ներխուժումն այնքան սովորական է դարձել, որ գյուղերում նրանց անակնկալ այցն ազդարարող ինքնաշեն միջոցներ են ստեղծվել: Բայց ո´չ ծառերին ամրացված սենսորային սարքերը, ո´չ էլ զգոնությունը բավարար չեն՝ բրդոտների հարձակումից ֆերմերային տնտեսությունները պաշտպանելու համար: Գետափ, Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն գյուղերը և Եղեգնաձոր քաղաքը միավորող խոշորացված Եղեգնաձոր համայնքում արջերի այցից հետո միշտ մնում են ջարդված մեղվափեթակների լուսանկարներն ու ֆերմերների ֆինանսական կորուստները:

«Երկու տարի առաջ արջը մեղու տարավ՝ մի փեթակ հարևանից, 9 փեթակ մեր մեղուներից: Ինը մեղվաընտանիքից ամենաքիչը 170-200 կգ մեղր կստանայինք: Վնասվել են մեղվափեթակները, կորցրել ենք մեղվաընտանիքները: Սա լուրջ վնաս է ֆերմերի համար: Պայքարելու ոչ մի ձև չկա: Բնականաբար, իրավունք չունենք արջին վնասելու: Տեղյակ ենք, որ կան արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հովիվներ, որոնք մեծ արդյունավետություն են ապահովում: Մեղվապահ հարևաններ ունենք, որոնք համոզված են, որ այնտեղ, որտեղ տեղակայված են էլեկտրական հովիվները, ոչ մի վնաս չի լինում: Հիմա մեր գյուղի վերևում կա մեղվանոց: Երկու տարի առաջ, երբ արջը բոլորի մեղվափեթակները վնասում էր, այդ մարդկանցը ընդհանրապես չի վնասել»,-պատմել է մեղվապահի ընտանիքում ծնված ու ընտանեկան գործը շարունակող, Վերնաշեն գյուղի բնակիչը՝ 63-ամյա Ժիրայր Մինասյանը:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարիներ առաջ գտել են մարդ-վայրի բնություն հակասությունը մեղմելու լավագույն տարբերակը: Բնության նկատմամբ ամենօրյա հոգածությանն ավելացել են արդի տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատող «էլեկտրական հովիվները»: Ավելի քան 17 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական կարևոր և լուրջ ծրագրեր ծավալող գործընկերները Վայոց ձորում «էլեկտրական հովիվների» ներդրման առաջին ծրագիրն իրականացրել են 2020 թվականին: Ֆերմերային այն տնտեսությունները, որոնք օգտվել են արևային էներգիայով սնուցվող «հովվի» ծառայությունից, հետագա տարիներին արջերի ներխուժման դեպքեր չեն արձանագրել: Նրանց հաջողվել է բերքը պաշտպանել կենդանիներից՝ առանց վերջիններիս վնասելու: Իրականացված քայլերն ապացուցել են, որ դա է խնդրի լուծման հավասարակշռված մոտեցումը:

Վայոց ձորի մարզում այս տարի Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությունից սկսել են օգտվել նոր ֆերմերներ: Գրեթե ալպիական համարվող գոտում, որտեղ բնությունն առատ նեկտար հավաքելու հրաշալի պայմաններ է ստեղծել, «էլեկտրական հովիվների» «խնամքին» են հանձնվել տասնյակ մեղվափեթակներ: «Էլեկտրական հովիվները» հատկապես հարմար են տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների և հեռավոր արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Նվիրաբերված համակարգերն ունեն առավելություն. դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, 10-15 րոպեի ընթացքում թույլ են տալիս ցանկապատել անհրաժեշտ տարածքը և ապամոնտաժվում են կարճ ժամանակահատվածում: 2020 թվականին տրամադրված համակարգերով ֆերմերները կարողանում են ցանկապատել 7500 քմ, իսկ այս տարվա  համակարգերով՝ 1 հա (հեկտար) տարածք:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, էլեկտրական ցանկապատի գեներատորից և հեշտ մոնտաժվող և ապամոնտաժվող ցանկապատից: Չորս տարի առաջ տրամադրված համակարգն ունի 300 գծամետր ցանկապատելու հնարավորություն, իսկ այս տարվանը՝ 400 գծամետր:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0