Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս - 21 Մայիսի 2022 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս

21.05.2022   12:00 7408 Տնտեսական

Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կայացել է «Skill» մարքեթինգային ընկերության կողմից կազմակերպված «Yerevan Tech Forum 2022»-ը: 

Բանախոսների շարքում էր նաև Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով հանդես եկավ «Կորպորատիվ կառավարումը մշտապես փոփոխվող միջավայրում» խորագրով ելույթով:  Ելույթը նվիրված էր բիզնեսի կառավարմանը՝ ներկայիս առավել անկայուն, անորոշ, բարդ և ռիսկային միջավայրում, բազմապիսի մարտահրավերներին դիմակայելու կարևորությանն ու անհրաժեշտությանը: Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Քովիդ-19 համավարակի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտում առաջ եկած հիմնական մարտահրավերները: Բացի այդ, նա նաև խոսել է հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայություններ մատուցող ընկերության վերափոխվելու անհրաժեշտության և ընթացքի մասին:

«Քովիդ-19 համավարակը արագացրել է թվային վերափոխման տեմպերը բազմաթիվ տնտեսվարողների համար, այդ թվում նաև՝ Վիվա-ՄՏՍ-ի։ Փոփոխությունները չափազանց կարևոր են. այն ղեկավարներն ու ընկերությունները, որոնք անտեսում անընդհատ փոփոխությունների գնալու անհրաժեշտությունը, տանուլ են տալիս ձեռնարկության կայուն ու երկարաժամկետ զարգացման հնարավորությունը: Տնտեսվարողները գործում են փոփոխուն և բարդ միջավայրում: Բիզնես միջավայրում առկա ռիսկի գործոնները, համաշխարհային միտումները, աճի հնարավորությունները ժամանակին չտեսնելը, դրանց անտեսումն անխուսափելիորեն հանգեցնոելու է ճգնաժամի», - ասել է ասաց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ելույթի ընթացքում ներկայացնելով միջավայրային ռիսկի գործոններն ու զարգացման առաջնահերթությունները:

«Թվայնացման գործընթացը մենք սկսել ենք տեսլականից՝ անընդհատ փոփոխվող այս բիզնես միջավայրում կիրառելով հստակ ռազմավարություն և գործիքակազմ՝ մեր ծառայություններն ու գործունեությունն ավելի ճկուն ու արդյունավետ դարձնելու համար: Մենք ունեինք հստակ տեսլական, այն է՝ հեռահաղորդակցության ավանդական ծառայություններ մատուցելուն զուգահեռ, վերափոխվել թվային ընկերության, որը կառաջարկի թվային բազմապիսի ծառայություններ», - հավելել է Ռալֆ Յիրիկյանը: 

«Մայիսի 21-ին կայացել է առաջին Yerevan Tech Forum-ը, որի ստեղծման գաղափարով էլ ցանկանում եմ կիսվել։ Բոլորին հայտնի փետրվարյան իրադարձություններից հետո տեխնոլոգիական ոլորտի կյանքը լրջորեն փոխվեց, մեր երկրում` ևս։ Հայաստանը դարձավ ռելոկացիայի մեջ գտնվող բազմաթիվ բիզնես կառուցվածքների, ինչպես նաև մի շարք ՏՏ, կրեատիվ, մարքեթինգային ոլորտի մասնագետների, ֆրիլանսերների և տեխնոլոգիական ոլորտի հարակից բիզնեսների կենտրոններից մեկը։ Հայաստան ժամանեցին մեծաթիվ ընկերություններ, այդ թվում՝ համաշխարհային անուն ունեցող»,  - ասել է «Skill Event Marketing Company»-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:

«Բնականաբար այս ամենը անդրադարձավ նաև մեր տեղական ՏՏ ոլորտի վրա, քանի որ առաջացան շատ հարցեր, որոնցից հիմականներն են՝ այս գործընթացների ազդեցությունը տեղական աշխատաշուկայի, ստարտափ էկոհամակարգի և ներդրումների վրա։ Հնարավորությունների կողքին այս գործընթացները իրենց մեջ կրում են մեծաթիվ մարտահրավերներ։ Վերոնշյալ իրադարձություններն ու գործընթացներն էլ հիմք հանդիսացան Yerevan Tech Forum-ի ձևավորման համար, որը կդառնա ամենամյա միջոցառում», հավելել է Ուսնունցը։ 

«Yerevan Tech Forum 2022»-ի հիմնական թեմաները՝ ներկայացված տարբեր բանախոսների և ոլորտի ներկայացուցիչների կողմից, ընդգծում էին տեխնոլոգիաների, թիմային կառավարման, մատակարարման շուկայի, մարքեթինգի, տեղեկատվական անվտանգության և բիզնեսի փոխակերպման վերջին զարգացումներն ու փոփոխությունները: Ֆորումին մասնակցում էր ավելի քան 25 բանախոս և 1000 մասնակից։

Skill Event Marketing Company-ն օգնում է ընկերություններին և բրենդերին լուծել տարատեսակ բիզնես խնդիրներ՝ կիրառելով միջոցառումների կազմակերպման և առաջխաղացման տեխնոլոգիաները։ 2017 թվականից սկսած #skillteam-ն իրականացրել է 400-ից ավելի տարբեր ձևաչափերի փոքր ու մեծ միջոցառումներ, որոնց շրջանակներում հնարավորություն է ունեցել ծանոթանալ 50.000-ից ավելի մասնակիցների հետ աշխարհի շուրջ 10 երկրներից։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0