Վիվա-ՄՏՍ․ կայուն զարգացում ապահովող սոցիալական ներդրումներ՝ նորարարական լուծումների կիրառմամբ - 29 Դեկտեմբերի 2023 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ․ կայուն զարգացում ապահովող սոցիալական ներդրումներ՝ նորարարական լուծումների կիրառմամբ

Վիվա-ՄՏՍ․ կայուն զարգացում ապահովող սոցիալական ներդրումներ՝ նորարարական լուծումների կիրառմամբ

29.12.2023   17:00 15974 Տնտեսական

Վիվա-ՄՏՍ-ը՝ լինելով Հայաստանում տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առաջատար, իրականացնում է սոցիալական ներդրումներ՝ հիմնված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) վրա։ Այն հայկական առաջին ընկերությունն է, որն  սկսել է կիրառել ԿՍՊ-ն՝ որպես կառավարման մոդել և հեռահաղորդակցային առաջին ընկերությունն է, որն սկսել է առաջնորդվել սոցիալական պատասխանատվության միջազգային՝ ISO 26000 ուղեցույցներով։

Որպես կառավարման կորպորատիվ մշակույթ ունեցող ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ում ԿՍՊ-ն դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

Սոցիալական ներդրումները կայուն զարգացման հիմքն են: Վիվա-ՄՏՍ-ը երկարատև համագործակցությունից հետո դադարեցնում է աջակցությունը ինքնաբավություն ձեռք բերած առանձին նախագծերի, ինչն այդ նախագծերին թույլ է տալիս ձեռք բերել նոր գործընկերներ ու հովանավորներ: Միաժամանակ՝ Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել այն նախագծերին, որոնք դեռևս ունեն կայուն զարգացման և աջակցության կարիք:

«Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը եղել և մնում է ոչ միայն հայեցակարգ, այլև՝ ամենօրյա գործելակերպ։ Մենք վստահ ենք, որ որպես տնտեսավարող կառույց, կարողացանք ընկալելի դարձնել ԿՍՊ-ի կարևորությունը։ Պատահական չէ, որ բազմաթիվ կազմակերպություններ արդեն  իսկ հետևում են մեր օրինակին և ներդնում են ԿՍՊ հայեցակարգ՝ հասարակությանն աջակցելու իրենց ծրագրերում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

2023 թվականին, ընդհանուր առմամբ, Վիվա-ՄՏՍ-ը սոցիալական ներդրումների համար հատկացրել է 221 միլիոն 230 հազար դրամ, իսկ 17 տարիների ընթացքում՝ 27,8 միլիարդ  դրամ։  Այս տարի ընկերության գործընկերների շարքը համալրել է Աուտիզմի ազգային հիմնադրամը, որն իր՝ սոցիալական աբիլիտացիայի, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում ապահովում է աուտիզմով և զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների և մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացների և զբաղվածության ապահովմամբ։ Առողջապահության ոլորտում շարունակվում է «ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համագործակցությունը, որի շրջանակում մանկական ուղեղային կաթվածով երեխաներն օգտվում են անհատական օգնականի ծառայությունից։

Ընկերությունը շարունակել է իր ներդրման ծրագրերը նաև ՏՀՏ կրթական ոլորտում, մասնավորապես հանդես է գալիս որպես Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկեր, շարունակել է աջակցել Հայաստանի ստարտափ ակադեմիայի Traction» ծրագրին,  որը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափ ընկերություններին աճել և ներգրավել ներդրումներ։ 2023 թ.-ին «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարեց  «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասին, որի շրջանակում 12 դպրոցական հիմնարար գիտելիք կստանա ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ և կուսումնասիրի հաջողակ ստարտափ ընկերությունների փորձը: Նախորդ տարիների նման՝ 2023-ին ևս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Վիվա-ՄՏՍ-ի հետ գործակցությամբ, աջակցություն է ցուցաբերվել սմարթ լաբորատորիաներին։

Բնապահպանական ծրագրերի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել «My Forest Armenia» կազմակերպությանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության (FPWC) հիմնադրամին։ Վիվա-ՄՏՍ-ը կանգնած է նաև մարզերի կողքին՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նպաստելով գյուղերի հոգսերի կրճատմանն ու մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն: Ընկերությունը շարունակում է իր աջակցությունը «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոս» երգչախմբին, որը 30 տարի շարունակաբար բարձր է պահում Հայաստանի պատիվը աշխարհի տարբեր բեմերում։

Որպես ոլորտի առաջատար, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է ՏՀՏ այնպիսի նախագծերի, որոնք նպաստում  են Հայաստանի մրցակցային առավելության մեծացմանը:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0