Վիվա-ՄՏՍ. Մամուլի հաղորդագրություն - 1 Մարտի 2022 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ. Մամուլի հաղորդագրություն

Վիվա-ՄՏՍ. Մամուլի հաղորդագրություն

01.03.2022   19:00 15920 Տնտեսական

Վիվա-ՄՏՍ. գիշերային ժամերին իրականացվելու են ցանցի կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ

Վիվա-ՄՏՍ-ի ցանցի հուսալիության բարձրացմանն և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, մարտի 1-ի` լույս 2-ի գիշերը, կմեկնարկեն կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ: 

Աշխատանքները տարվելու են գիշերային ժամերին, ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամանակահատվածում՝ սկսած ժամը 1:30-ից, բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով: 

Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում, ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս՝  հնարավոր են որոշակի ընդհատումներ Երևանի վարչական առանձին տարածքներում, ինչպես նաև Արագածոտնի, Արարատի, Սյունիքի մարզերի առանձին համայնքներում: Նաև հնարավոր են մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդները նորից գրանցվեն ցանցում` փոխելով իրենց գտնվելու վայրը:

Վիվա-ՄՏՍ-ի շուրջօրյա գործող զանգերի կենտրոնն աշխատելու է ուժեղացված ռեժիմով: Ընկերության բաժանորդային սպասարկման թվային հարթակները (ֆեյսբուքյան էջ, մեսենջեր) նույնպես պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
 


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 6
    Հյուրեր. 6
    Անդամներ. 0