Վիվա-ՄՏՍ. փորձնական տարբերակով գործարկվել է 4G/LTE/GSM ցանցերի միջոցով գործող NB IOT ցանց՝ «Իրերի ինտերնետ»-ի համար - 27 Փետրվարի 2022 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ. փորձնական տարբերակով գործարկվել է 4G/LTE/GSM ցանցերի միջոցով գործող NB IOT ցանց՝ «Իրերի ինտերնետ»-ի համար

Վիվա-ՄՏՍ. փորձնական տարբերակով գործարկվել է 4G/LTE/GSM ցանցերի միջոցով գործող NB IOT ցանց՝ «Իրերի ինտերնետ»-ի համար

27.02.2022   17:00 8613 Տնտեսական

Հայաստանում իրականացվում է «Narrow Band IօT» ցանցի փորձնական գործարկում: Հեռահաղորդակցային ու թվային ծառայությունների առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի գործարկած այս նեղաշերտ ռադիոհաճախականության տեխնոլոգիան հատուկ ստեղծված է «Իրերի ինտերնետ»-ի (Internet of Things, կրճատ՝ IoT) համար: «Narrow Band IօT» ցանցը նախատեսված է  բջջային ցանցերին ինքնավար տարբեր սարքեր ու սարքավորումներ միացնելու համար:    

Ժամանակակից աշխարհում «Իրերի ինտերնետ»-ը («IoT»-ն) մարդկանց կենցաղի, հանրային ու գործարար կառավարման անբաժանելի մաս է։ Պարզ լեզվով ասած՝ «IoT»-ն ցանց է, որը միավորում է համացանցի միջոցով իրար միացված սարքեր ու սարքավորումներ, որոնք հավաքագրում և փոխանակում են տեղեկություններ՝ ըստ առաջադրված խնդիրների ու կոնկրետ միջավայրերի։ Տվյալ սարքերն օժտված են սենսորներով ու գործում են ծրագրային ապահովման հիման վրա։ Ջերմաստիճանի սենսորները, խելացի կողպեքները, բարոմետրերը, բժշկական սենսորները, անվտանգության խելացի համակարգերը,  ջրաչափերը, էլեկտրաէներգիայի հաշվիչները, վիբրացիոն սենսորները, օդի որակի սենսորները. այս բոլոր սարքերն ու սարքավորումները «IoT» էկոհամակարգի մաս են։   

«Narrow Band  IoT» տեխնոլոգիան «3GPP»-ի կողմից բջջային ցանցերի համար մշակված «IoT» ստանդարտ է։ «NB-IoT» ցանցը կարող է գործել ինչպես 4G/LTE բջջային ցանցերի սարքավորումների համար, այնպես էլ՝ GSM համակարգի միջոցով: 

«NB-IօT» ցանցի առավելություններն են․

  • էներգախնայողություն, ինչն «Իրերի ինտերնետ»-ի հիմնական ցուցանիշներից մեկն է,
  • ցանցի հզորություն. բջջային հիմնական կայանին հազարավոր սարքեր ու սարքավորումներ միացնելու հնարավորություն,
  • սարքավորումների համեմատաբար ցածր գին,
  • ազդանշանի ավելի լավ ներթափանցում՝ թունելներում, ստորգետնյա տեղանքներում կամ գյուղական վայրերում, ինչն ընձեռնում է մեծաթիվ և տարատեսակ սարքեր միացնելու հնարավորություն, 

«NB-IoT»-ն օգտագործվում է ամենատարբեր ոլորտներում. աշխարհով մեկ ցանցի տարբեր հավելվածներից են օգտվում ձեռնարկությունները ու տնային տնտեսություններ, այնպես էլ՝ անհատներ։ Հանրային ծառայությունների ոլորտը ներառում է դետեկտորներ, աղբամաններ, հաշվիչներ, իսկ արդյունաբերության մեջ լայն տարածում ունեն «խելացի գյուղատնտեսությունը», լոգիստիկայի կառավարումը և մի շարք այլ բնույթի հավելվածներ։

«Իրերի ինտերնետ»-ի համար նախատեսված այս նորարարական «IOT» ցանցի ներդրումը հայաստանյան շուկայում տնտեսվարողների համար գործունեության մեծ հեռանկարներ կբացի և էապես կխթանի մի շարք ոլորտների զարգացումը: Արդյունքում՝ մարդու կենցաղն ու առօրյան է՛լ ավելի հարմարավետ կդառնան։ Բջջային ցանցերի միջոցով գործելու շնորհիվ՝ «NB-IoT» ցանցը ձեռք է բերում կիրառման մեծ հասանելիություն», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:     

Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ «NB-IoT» ցանցը, աշխատելով բջջային ցանցի միջոցով, կազմակերպություններին հնարավորություն է տալիս բարձրացնելու գործառնությունների արդյունավետությունն ու նվազեցնելու ծախսերը (ներառյալ՝ էլեկտրաէներգիայի), երկար տարածությունների վրա հասանելի դարձնելու ինքնավար բարդ սարքերի կիրառումը, ինչպես նաև տալիս է բազմաթիվ այլ առավելություններ, որոնք կարևոր են թվային դարաշրջանի մարտահրավերների լուծման համար:  


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0