Նոր գյուղտեխնիկա՝ Արտաբույնք համայնքին
Համայնքին նվիրաբերված՝ գործարանային արտադրության «Բելառուս» տրակտորն ու «Տուկան-1600» մոդելի՝ հակավորիչ սարքը, բոլորի հողամասերում կհայտնվեն համակարգված ժամանակացույցով:
Սահմանապահ Ոսկեպարը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է
Տեղադրվել է 40 ԼԵԴ լուսարձակ, լուսավորվել է շուրջ 1500 մետր տարածք։ Գործընկեր կառույցների ջանքերով գյուղի տարածքում տեղադրվել են ևս 31 ԼԵԴ լուսարձակներ, որոնք լուսավորել են գյուղի շուրջ 1300 մետր ճանապարհահատված։
Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը «Buissup» կոնֆերանսի մասնակիցներին
Հայաստանում գործարարության ոլորտը տարեցտարի էլ ավելի է գրավում երիտասարդների ուշադրությունը և այսպիսի կոնֆերանսները հիանալի հնարավորություն են ընձեռում երիտասարդներին՝ բացահայտելու և կերտելու բիզնեսի հաջողության իրենց բանաձևը:
Ընդարձակ քարե տուն՝ հողաշեն, կիսավեր սենյակի փոխարեն
Գալստյանների երիտասարդ ընտանիքը տարիներ շարունակ ապրել է վաթսունականներին կառուցված՝ փոքրիկ, հողաշեն պատերով մեկ սենյակում: Գեղարքունիքի մարզի կլիմայական պայմանները զգալի են դարձրել կենցաղավարության տարրական պայմանների բացակայության խնդիրը: Փոքրիկ սենյակում երկու երեխա մեծացնելը բավականին բարդ է եղել:
Նոր տուն՝ նոր հույսերով
2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:
Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ
Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Դրա շնորհիվ կլուսավորվի շուրջ 1200 մետր երկարությամբ ճանապարհ։
Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի
2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը հատկացրել է 225 մլն. ՀՀ դրամ:
Սահմանապահ Կոթի գյուղում արևային ֆոտովոլտային նոր կայան կտեղակայվի
Գյուղի սահմանին հարող, 600 մետր երկարությամբ այդ հատվածը կարևոր նշանակություն ունի Կոթիի բնակիչների համար։
Բնակարանամուտ՝ 15 տարվա սպասումից հետո
Տարիներ շարունակ, խոնավ, մութ ու անհրապույր նկուղում ապրող Ղազարյաններն ընտրել են ոչ թե օտար ափերում բախտ որոնելու, այլ հայրենի երկրում ապրելու և ստեղծելու տարբերակը: Հինգ զավակի երիտասարդ հայրը՝ Արտաշը, այգի է ստեղծել և ընտանիքին հողաշեն պատերից ազատելու որոշում է կայացրել:
Էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում՝ հեռավոր մարզերում
Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում կառուցվել է լուսադիոդային 48 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: