Silicon Mountains տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողով - 9 Դեկտեմբերի 2022 - Հ24
/ Տնտեսական / Silicon Mountains տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողով

Silicon Mountains տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողով

09.12.2022   17:00 10627 Տնտեսական

Silicon Mountains տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը՝ նվիրված Խելացի լուծումների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում, Երևանում համախմբեց ՏՀՏ և բիզնես համայնքը

Երևան, դեկտեմբերի 9, 2022

Այսօր` դեկտեմբերի 9-ին, Մատենադարանում կայացավ խելացի լուծումների կիրառմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը: 

Արդեն չորրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն էր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ 

«Silicon Mountains գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացնելու են համաշխարհային միտումները, իրենց փորձն ու տեսլականը՝ հասարակությունում, պետական համակարգում և մասնավոր հատվածում ժամանակակից և հեռանկարային տեխնոլոգիաների կիրառությամբ պայմանավորված սպասվող զարգացումների վերաբերյալ։ Հայաստանի տեղը և դերը այդ զարգացումներում։
Բոլոր պանելային քննարկումները լինելու են հայեցակարգային։
Քննարկումների, և ինչու չէ, բանավեճերի արդյունքում ձևավորված  տեսակետը փաթեթային առաջարկի տեսքով ներկայացվելու է ՀՀ Կառավարությանը, մասնավոր հատվածին և բոլոը շահագրգիռ կողմերին» - նշել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։
 
«Մենք այսօր չենք խոսելու տեխնիկական լեզվով։ Այսօր մենք գնահատելու ենք ներկան և խոսելու ենք ապագայի մասին։ Այս անգամ միջոցառումը նվիրված է թվային գործիքների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում, և այդ նպատակով մեր պանելային քննարկումներին մասնակցություն կունենան նաև տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ։ Ի՞նչ առավելություններ է բիզնեսներին տալիս խելացի լուծումների կիրառումը և  ո՞րոնք են զարգացման հեռանկարները։ Ահա այս երկու հիմնական հարցերի պատասխաններն ենք փորձելու տալ այսօրվա միջոցառման ընթացքում»,- ողջույնի խոսքում նշեց ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյան,  ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ 
Այս անգամ գագաթնաժողովը բաղկացած էր չորս պանելային քննարկումներից՝ Խելացի կառավարում, Խելացի տնտեսություն, Խելացի բանկային համակարգ և Խելացի ենթակառուցվածքներ։ 

Խելացի կառավարում պանելային քննարկմանը մասնակցեցին՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի նախագահ Սուրեն Քրմոյանը, ՀԱՀ,Սիմոն Մանուկյան քոլեջի «Բիզնես և տնտեսագիտություն» բաժնի դեկան Վաչե Գաբրիելյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Լեա Հաքիմը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը և ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Խելացի կառավարումը ժամանակակից տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է, որը համադրում է տեխնոլոգիայի և նորարարության օգտագործումը՝ կառավարման մարմիններում որոշումների կայացումը ու պլանավորումը հեշտացնելու և աջակցելու նպատակով:
Այս պանելի բանախոսներն էին՝ Համաշխարհային և HSBC բանկերի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր կառույցների ղեկավարները։

Խելացի տնտեսություն պանելային քննարկմանը մասնակցեցին՝ «Բի-Էս-Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր Սամվել Գևորգյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը, COAF գործդիր տնօրեն Կորյուն Խաչադուրյանը, Hihub բիզնեսի զարգացման տնօրեն Տիգրան Վարդանյանը, «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Երեմյանը  և ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Խելացի տնտեսությունը տեխնոլոգիական նորարարությունների վրա հիմնված տնտեսությունն է, որն ապահովում է արդյունավետություն, կայունություն և բարձր սոցիալական բարեկեցություն, ինչպես նաև ծառայում է որպես հաջողության շարժիչ: Նորարարությունների և ձեռնարկատիրական նոր նախաձեռնությունների ընդունումը բարձրացնում է արտադրողականությունը և մրցունակությունը՝ նպատակ ունենալով բարելավել բոլոր քաղաքացիների կյանքի որակը:
Այս պանելը մեկ տեղում էր միավորել պետական պաշտոնյաներին, տարբեր ոլորտների բիզնես ղեկավարներին, ովքեր իրենց բիզնեսում կիրառում են խելացի լուծումներ։ 

Խելացի բանկային համակարգ պանելային քննարկմանը մասնակցեցին՝ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը, ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, «Ակբա բանկ» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, «Ամերիաբանկ ՓԲԸ»-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը և «Textn’Payme» կազմակերպության հիմնադիր Արթուր Կարապետյանը։

Խելացի բանկային համակարգ անմասն չէր կարող մնալ, երբ խոսքը վերաբերում է թվային լուծումներին, քանի որ բանկն այսօր յուրաքանչյուրիս գրպանում է։
Խելացի բանկային համակագի մասին խոսեցին, ինչպես թվային լուծումներ կիրառած ու բազմամյա փորձ ունեցող բանկերի ղեկավարները, այնպես էլ նորաստեղծ ստարտափի հիմնադիրները։ 

Խելացի ենթակառուցվածքներ պանելային քննարկմանը մասնակցեցին՝ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հնանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, «Յուքոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արա  Խաչատրյանը, «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի (Ռոստելեկոմ) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և «Ռեդինետ» ՓԲԸ-ի տնօրեն Անդրանիկ Քարամյանը։

 Խելացի ենթակառուցվածքները էական նշանակություն ունեն խելացի երկիր ստեղծելու գործում, իսկ Հեռահաղորդակցության ընկերությունները՝ կենսական դեր են խաղում ենթակառուցվածքների անխափան կապի ապահովման համար։
Հայաստանի խոշորագույն Հեռահաղորդակցության ընկերությունների տնօրենները քննարկեցին խելացի ենթակառուցվածքներ ստեղծելու տեսլականը։

Հիշեցնենք, որ Silicon Mountains առաջին համաժողովն անցկացվել էր 2019թ. նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին: Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Միջոցառմանը մասնակցում էին բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors: 

2021թ. կայացավ Silicon Mountains երկրորդ համաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։  Համաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը, ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։ 

2022 թբականին կայացավ թվով երրորդ Silicon Mountains համաժողովը, որը նվիրված էր թվային փոխակերպմանը։ Միջոցառմանը աջակցում էր ՀՀ Կենտրոնական բանկը։ Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց «Կառավարության և ԿԲ համատեղ թվայնացման օրակարգը» թեման: Միջոցառման ընթացքում կայացավ երկու պանելային քննարկում՝ Թվային փոխակերպում և Ֆինտեք։
Միջոցառման հատուկ հյուրերից էր Անդրես Կուտտը, ով նախկինում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Skype ընկերությունում և և Էստոնիայի պետական համակարգում և այժմ հանդիսանում է Proud Engineers ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրենը: Անվտանգության մասնագետ Ռամզես Գալլեգոն, ով Quantum World Association ընկերությունում գործադիր փոխնախագահն է և CyberRes ընկերության միջազգային հարցերով գլխավոր տեխնոլոգիական տնօրենը, խորհրդատվություն է տրամադրում ՀՀ Կենտրոնական բանկին՝ թվայնացման և կիբեռանվտանգության ոլոտներում։

Միջոցառման գլխավոր գործընկերն է Յունիքոմփ ընկերությունը։ Յունիքոմփ ընկերությունը առաջարկում է Կիբեռանվտանգության, ամպային, ցանցային և հաղորդակցության լուծումներ, ինչպես նաև՝ տեխնիկական աջակցություն, ՏՏ աուդիտ և խորհրդատվություն։ 

Միջոցառման գործընկերն է Ամերիաբանկը, որը Հայաստանի ֆինանսական-տեխնոլոգիական առաջատար ընկերություններից է: Այն շարունակաբար ներդրումներ է կատարում նոր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: 
Ամերիաբանկն առաջինն է գործարկել թվային էկոհամակարգ, որը գործում է մեկ պատուհանի սկզբունքով` առաջարկելով ֆինանսական և ոչ ֆինանսական մի շարք ծառայություններ:

Միջոցառման գործընկերներն են նաև ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություները, RECONOMY` Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրը, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercorporation-ի կողմից՝ Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում:

Հավելյան տեղեկատվության համար կարող եք գրել կամ զանգահարել՝
Լուսինե Թանգյան, ՏՀՏ գործատուների միության բիզնեսի զարգացման տնօրեն
Էլ․ հասցե՝ lusine.tangyan@ueict.org
Հեռ․՝ +37491320190


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 2
    Հյուրեր. 2
    Անդամներ. 0