Ամրացված հույսեր՝ կառուցված տանը - 26 Հունվարի 2022 - Հ24
/ Տնտեսական / Ամրացված հույսեր՝ կառուցված տանը

Ամրացված հույսեր՝ կառուցված տանը

26.01.2022   14:00 10814 Տնտեսական

Տասներեք տարվա սպասումից հետո, բնակարանամուտ է նշվել

Մեկի փոխարեն չորս ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, նախկինում առհասարակ բացակայող, այժմ արդեն՝ կոմունալ հարմարություններ… Տավուշի մարզի Գանձաքար գյուղում, ամռանը մեկնարկած շինարարությունն ավարտվել է: Նախկին կիսակառույցի փոխարեն, տասներեք տարվա սպասումից հետո, Իսկանդարյանները վերջապես լիարժեք տուն ունեն: Պատերը սևացնող երկաթյա վառարանը հայտնվել է բակում. ընդարձակ տունն արդեն տաքացվում է ժամանակակից տարբերակով՝ ջեռուցման համակարգով: Բավականին թեթևացել են տանտիրուհու՝ Նելլիի հոգսերը: 

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ կառուցված տանն արդեն երկու առիթ է նշվել՝ Նոր տարին և դստեր նշանադրությունը: Տոնական եղևնին, դեռևս շարունակում է մնալ հյուրասենյակում՝ հաճելի զգացողությունը փոքր-ինչ երկարաձգելու համար: 

«Այսքան տարիների դժվարություններից հետո, վերջապես խիղճս հանգստացավ. արդեն լավ տուն ունենք: Հասցրել ենք մի քանի ուրախություն նշել: Որպես կին ու մայր՝ ուրախ եմ, որ հասա երազանքներիս. երեխաներս լավ կրթություն ունեն և ապրելու են գեղեցիկ տան մեջ: Երբ կիսակառույցում էինք՝ կոմունալ հարմարություններ անգամ չունեինք: Այժմ նորալ կապրենք»,-ասել է տանտիրուհին՝ Նելլին:

Հարմարավետ կյանքի փոխարեն զավակների ապագան առաջնահերթություն դարձրած ծնողները, ստիպված են եղել տարիներ շարունակ հարմարվել եղած պայմաններին: Ֆինանսական ներդրումներն ուղղվել են նրանց բարձրագույն կրթության ապահովմանը: Երիտասարդ տանտերը՝ Արտակն ընտրել է արտագնա աշխատանքի ճանապարհը: Տարիների գործընկերների՝ Վիվա-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համակարգված աշխատանքի շնորհիվ, այժմ այդ ամենն անցյալում է մնացել: 
Տեսազանգով Արտակին ուղղված խոսքում՝ հայրենիքը չլքելու ուղերձն է եղել: 

«Ժամանակը չի սպասում. հարկավոր է այն ծախսել օգտակար գործերի վրա: Այդ առումով, մեր և ձեր կատարած քայլերը որոշ չափով նման են. մտածել ենք ապագայի և զարգացման մասին: Դուք երկու կարևոր գործ եք արել. ապահովել եք զավակների բարձրագույն կրթությունը, հետո էլ՝ նախաձեռնել տան շինարարությունը: Մենք էլ մեր գործընկերների հետ ձեր կողքին կանգնելով՝ փորձել ենք ապահովել մարզերում բնակվողների բարեկեցությունը և մերժել անտարբերությունը: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարևոր է և արդարացված»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունն էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն: Հայաստանի տարբեր մարզերում բնակարանամուտ են նշում այդ ամենը հեռավոր երազանք համարող տարբեր ընտանիքներ: 


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 2
    Հյուրեր. 2
    Անդամներ. 0