Ամսական 5 գիրք «Զանգակ» գրատնից՝ 15% զեղչով - 10 Նոյեմբերի 2022 - Հ24
/ Տնտեսական / Ամսական 5 գիրք «Զանգակ» գրատնից՝ 15% զեղչով

Ամսական 5 գիրք «Զանգակ» գրատնից՝ 15% զեղչով

10.11.2022   12:00 316 Տնտեսական

Այժմ ամեն ամիս «Զանգակ» գրատների ցանցից կարելի է գնել հինգ անուն գիրք՝ 15% զեղչով` Վիվա-ՄՏՍ-ի ու «Զանգակ» գրատան «5 գիրք» համատեղ արշավի շրջանակում:

Զեղչը կարելի է ստանալ «My Viva-MTS» բջջային հավելվածում հասանելի բարկոդի միջոցով, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել «Զանգակ» գրատանը՝ գնում կատարելիս: «My Viva-MTS» հավելվածը հասանելի է թե՛ «Play Store»-ում և թե՛ «App Store»-ում:

Նոյեմբեր ամսվա  ընթացքում զեղչվող հինգ գրքերն են.

  • «Մեծն Գեթսբի», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
  • «Աղախնի պատմությունը», Մարգրեթ Աթվուդ
  • «Չթողնես ինձ երբեք», Կազուո Իշիգուրո
  • «Ուտել, աղոթել, սիրել», Էլիզաբեթ Գիլբերթ
  • «Ճանապարհին» (բնագիր գլանափաթեթ), Ջեք Քերուեք

Գրքերի անվանումները հասանելի են նաև սոցիալական ցանցերում Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական էջերում:

Ի դեպ, զեղչված գրքերը գնելիս քանակական սահմանափակում չկա:

Զեղչը կիրառելի չէ «Զանգակ» գրատան առցանց էջում գիրք գնելիս:

Զեղչը գործում է միայն հայալեզու գրքերի համար:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0