Դեկտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի - 21 Դեկտեմբերի 2019 - Հ24
/ Աստղագուշակ / Դեկտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

21.12.2019   22:00 97238 Աստղագուշակ

Խոյ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 23-25-ին՝ անսպասելի հաջողություններ ֆինանսական ու մասնագիտական գործերում: Բիզնեսի հետ կապված ինքնատիպ գաղափարներ: Անձնական նպատակները կյանքի կոչելու համար անսովոր հնարավորություններ կհայտնվեն, բայց հավանական են չնախատեսված ծախսեր:

26-29-ը՝ հաջող ժամանակահատված գործերում լավ արդյունքների հասնելու համար: Հավանության արժանանալու կամ աջակցություն ստանալու հնարավորություն կունենաք:

Ցուլ

Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 23-25-ին ինքնատիպ կլինեք: Սեփական զարգացմանը վերաբերող գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից: Նորություններ կամ հրավերներ՝ արտերկրից: Անձնական ազատության մեծ ծարավ կունենաք, միաժամանակ ձեր տարօրինակ վարքը կարող է նյարդայնացնել շրջապատին:

26-29-ին՝ մեծ լավատեսություն: Բարյացակամ կտրամադրվեք մարդկանց հանդեպ, կձգտեք օգնել նրանց: Կարող եք բարձր դիրքի հասնել, հեղինակությունը կաճի: Կընդլայնեք ձեր հնարավորությունները:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն ու ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ եք ստիպված լինելու բախվել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 23-25-ին անձնական ծրագրերն իրագործելու համար անսովոր հնարավորություններ կստեղծվեն կամ կնախապատրաստվեք դրանց: Անսպասելի հաջողություններ կունենաք համատեղ բիզնեսում: Կանխազգացումը կուժեղանա, հաճույքի համար կփոխեք ծրագրերը:

26-29-ին բարդ իրավիճակներում անսպասելի հաջողակ կլինեք, կլուծեք խնդիրները, կարևոր փոփոխությունների կհասնեք: Գործերի հաջող ընթացք ու համատեղ բիզնեսի լավ արդյունքներ:

Խեցգետին

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 23-25-ին ընկերական կապեր կհաստատեք հետաքրքիր մարդկանց հետ, գործնական համագործակցության նոր տարբերակներ կհայտնվեն: Լավ լուրեր կստանաք գործընկերներից, սակայն ժամանակ առ ժամանակ ձեր տարօրինակ վարքը կխանգարի կապեր հաստատելուն:

26-29-ին հասարակության մեջ, կոլեկտիվում լավ դիրքի կհասնեք: Շրջապատողները բարյացակամ կլինեն ձեր հանդեպ, լավ բանակցություններ կանցկացնեք: Սիրային հարաբերություններում ուրախության պահեր կլինեն:

Առյուծ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 23-25-ին՝ անսպասելի փոփոխություններ աշխատանքի մեջ, մասնագիտական գործերում: Անձնական ծրագրերը կյանքի կոչելու անսովոր հնարավորություններ կհայտնվեն, գործերն առաջ մղելու համար ուժեր ձեռք կբերեք: Կբարելավվի առողջությունը: Խնդիրներ կառաջանան կարևոր անձանց հետ հարաբերություններում:

26-29-ին՝ հաջողություններ գործեր վարելիս, աշխատանքի մեջ: Կոնկրետ լավ արդյունքներ աշխատանքի մեջ: Կլավանա առողջությունն ու տրամադրությունը:

Կույս

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեզ ու նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 23-25-ին հաջողակ և ինքնատիպ կլինեք: Կաճի անձնական հեղինակությունը: Հետաքրքիր արկածներ ու փոփոխություններ՝ սիրային հարաբերություններում: Լավ օրեր են ֆինանսական աջակցություն փնտրելու համար: Բայց հնարավոր է ծագեն նաև անսպասելի փոքրիկ խնդիրներ աշխատանքի մեջ, ղեկավարության հետ հարաբերություններում:

26-29-ը հաջող օրեր են: Կիրագործեք ծրագրերը: Շահի հանդեպ լավ հոտառություն: Կուրախանաք երեխաներով ու սիրելիներով: Կմասնակցեք հաճելի միջոցառումների:

Կշեռք

Ստիպված եք լինելու ավելի մեծ ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին ու կենցաղային խնդիրներին: 23-25-ին՝ անսպասելի փոփոխություններ տանը կամ կնախապատրաստվեք դրանց: Կբարելավվի ընտանեկան բյուջեն: Բայց հնարավոր են խանդի պահեր:

26-29-ին ընտանեկան գործերում հաջողակ կլինեք: Ուրախ միջոցառումներ են սպասվում տանը: Լավ գնումներ տան համար:

Կարիճ

Շփումների, հետաքրքրասիրության շրջան է: Շատ ուղևորություններ կամ էլ ուղևորությունների հետ կապված գործեր կլինեն: 23-25-ին ինքնատիպ մարդկանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Ոչ մեծ արկած ճանապարհին կամ անսպասելի ուղևորություններ: Հաջողություններ համագործակցության մեջ: Լավ տեղեկություններ կստանաք: Միաժամանակ հնարավոր է բախվեք շրջապատողների տհաճ վարքին:

26-29-ին՝ հաջողություններ ուղևորությունների ժամանակ: Հեշտությամբ կշփվեք ազդեցիկ անձանց հետ: Բարենպաստ օրեր են նոր գիտելիքներ ստանալու համար: Լավ նորություններ հարազատներից:

Աղեղնավոր

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականության աճ ու շահի փնտրտուք ամեն ինչում: 23-25-ին՝ լավ փոփոխություններ աշխատանքի մեջ ու գործերում: Հաջողություններ բիզնեսում: Գործերի հաջող շրջադարձ: Նյութական խնդիրների լուծում: Լավ գնումներ, բայց միաժամանակ հնարավոր են վեճեր գործընկերների հետ:

26-29-ը բարենպաստ շրջան է ֆինանսական ու պրակտիկ գործերի համար: Առաջընթաց բիզնեսում, հաջողություններ առևտրի մեջ: Նորաձև իրեր ձեռք կբերեք:

Այծեղջյուր

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերին: Անձնական ծրագրերի իրագործում: 23-25-ին՝ ինքնատիպ ու հաջողակ կլինեք: Անձնական նպատակներն իրագործելու անսովոր հնարավորություններ կստեղծվեն: Ուրախություն սիրո մեջ կամ երեխաների հետ շփվելիս: Միաժամանակ հնարավոր են ծախսեր զվարճանքների վրա:

26-29-ը հաջող օրեր են: Անձնական աճի, զարգացման շրջան է, կաճի հեղինակությունը, սպասվում են հանդիպումներ ազդեցիկ անձանց հետ: Հաջողություններ իրավաբանական գործերում:

Ջրհոս

Սպասվում է մեծ կախվածություն պատահականություններից ու անկանխատեսելի իրավիճակներից: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 23-25-ին հաջողակ կլինեք տնային գործերում, կձգտեք տանը ինչ-որ բան փոխել, նորացնել, ազատվել հնից: Լավ նորություններ կստանաք հարազատներից, հնարավոր են նաև վեճեր ընտանիքում:

26-29-ին գործերում հաջողակ կլինեք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Կուժեղանա կանխազգացումը: Կբացակայեն հոգսերն ու անհանգստությունը:

Ձկներ

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքության շրջան է: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումների: 23-25-ին՝ ինքնատիպ կլինեք, ինչը կօգնի նոր ընկերներ ձեռք բերել, դրսևորվել հասարակական գործերում: Ազատության ու արկածների կձգտեք: Անսպասելի ուղևորություններ: Լավ նորություններ: Բայց միաժամանակ ձեր չափազանց ինքնատիպ վարքը հասկանալի չի լինի մյուսներին: 

26-29-ին՝ լավ նորություններ ու հեռանկարներ անձնական գործերում: Կազմակերպությունների գործերին մասնակցության շնորհիվ կաճի հեղինակությունը: Աջակցություն կստանաք ազդեցիկ ընկերներից:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0