Երկար սպասված բնակարանամուտ` Ամբերդ գյուղում - 26 Հունիսի 2021 - Հ24
/ Երկար սպասված բնակարանամուտ` Ամբերդ գյուղում

Երկար սպասված բնակարանամուտ` Ամբերդ գյուղում

26.06.2021   14:00 158164

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում` կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Արմավիրի մարզի Ամբերդ գյուղ: Այստեղ ծրագրով աջակցություն է ստացել Բադալյանների ընտանիքը: Երկու տասնամյակում երկու վագոն-տնակ փոխած Բադալյանները վերջապես քարե տուն են կառուցել:

Աշոտն ու Ամալյան վագոն-տնակում ապրելու չափազանց դժվար փորձ են ունեցել: Երկաթյա կացարան ոտք դնելու պատմությունը սկսվել է քսան տարի առաջ, երբ նրանց ավագ որդին երեք, իսկ կրտսերը՝ մեկ տարեկան էր: Երիտասարդ ընտանիքը չի էլ պատկերացրել, որ մի օր հայտնվելու է բաց երկնքի տակ և ստիպված է լինելու մտածել մի նոր տնակ ձեռք բերելու մասին:

«Դժվար է եղել. տասը տարի դոմիկում ապրեցինք հրդեհ եղավ և ինչ ունեինք-չունեինք՝ այրվեց, տնակն էլ՝ հետը: Դրսում էինք մնացել: Համայնքի, հարևանների օգնությամբ այս մի տնակը գնեցինք, ուր ևս տասը տարի ապրեցինք: 2018-ին, վերջապես, սկսեցինք տան շինարարությունը, որը, ով գիտե, գուցե դեռ մի քսան տարի էլ չավարտեինք, եթե չլիներ ձեր օգնությունը: Հիմա ինքներդ եք տեսնում՝ ինչ տուն ունենք. բոլոր հարմարություններով, այնպես, ինչպես երազել ենք»,- ասել է Ամալյան:

Տոկուն և լավատես տանտիրուհին դժվարություններ հաղթահարող կին է: Պատմում է, որ բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելուց հետո իրենք ավելի վստահ են դարձել: Չնայած ծանր ու քրտնաջան աշխատանքին, իրենց հույսը երբեք չեն կորցրել: Ընտանիքի երեք անդամների առողջական խնդիրների պատճառով տան շինարարությունը ժամանակ առ ժամանակ հետաձգվել է: Պարբերաբար ստեղծվել են խնդիրներ, որոնք խանգարել են իրենց երազանքի իրականացմանը:  Համավարակի ժամանակ Բադալյանները չեն դադարեցրել շինարարությունը, քանի որ օտար մարդ չի եղել. ընտանիքով են աշխատել և կառուցել իրենց տունը:

«Երբ կա խնդիրները հաղթահարելու ցանկություն, մարդկային կամքը դժվար է կոտրել: Թվում է՝ երկրորդ անգամ վագոն-տնակում հայտնվելուց հետո, այս ընտանիքը պետք է հուսահատվեր, մինչդեռ եղել է հակառակը: Մեկ անգամ անցած ճանապարհով նորից անցնելու տխուր հեռանկարը կտրուկ փոխել է տանտերերին: Նրանք դարձել են ավելի ամուր, հաստատակամ ու վճռական: Ուրախ եմ արձանագրել, որ այս ընտանիքի կյանքում լուսավոր շրջադարձ է եղել: Վստահ եմ, որ նոր առօրյան կփոխի նրանց տրամադրությունը, իսկ անցյալի հուշերը շատ արագ կմոռացվեն: Մեր ծրագրի նպատակը ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական բաղադրիչ է պարունակում, ինչն առավել կարևոր է»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքը տոկունության մարմնավորումն է, մեկը՝ նման բազում ընտանիքներից: Համավարակի ժամանակ, անգամ պատերազմի օրերին մեր ընտանիքները շարունակել են շինարարական աշխատանքները: Ինչ-որ առումով, դա նույնիսկ օգնում էր ընտանիքներին զբաղված մնալ, կառուցել, հուսալ, տոկալ ու հավատալ: Ծանր ժամանակներ ապրեցինք, դեռ ապրում ենք, սակայն կյանքը շարունակվում, է և պետք յուրաքանչյուրս անի այն, ինչ կարող է, որ մեր վաղվա օրը ավելի լավը լինի, քան այսօրը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, միայն 2020 թվականին կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 96 տուն. ըստ էության, ընտանիքների համար լուծվել է ամենակարևոր խնդիրը: Ներդրվել է ավելի քան 230 մլն. ՀՀ դրամ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

***
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է ավելի քան 1018 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0