Երկարատև ազդեցության ծրագիր՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ - 9 Հոկտեմբերի 2022 - Հ24
/ Տնտեսական / Երկարատև ազդեցության ծրագիր՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ

Երկարատև ազդեցության ծրագիր՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ

09.10.2022   12:00 857 Տնտեսական

Ենթակառուցվածքների արդի համակարգերի ներդրումը շարունակվում է

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են նորագույն տեխնոլոգիաները հասցնել մարզեր: Մայրաքաղաքից կտրված՝ հատկապես սահմանամերձ գյուղերում, փողոցային լուսավորության արդի համակարգերի ներդրումը ոչ միայն պահանջված է, այլև՝ անհրաժեշտ: Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է համայնքներին՝ տեխնոլոգիական ու ծախսարդյունավետ ենթակառուցվածքային լուծումներ ներդնելով, բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումով, որոնք թույլ են տալիս սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ ապահովելով ավելի բարձր լուսատվություն:

Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղի բնակիչները երեկոյան ժամերին մթության մեջ խարխափելու ամենադժվար օրերից մեկը համարում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը: Պատերազմական իրավիճակ հիշեցնող օրը գյուղից մանկահասակ երեխաներին և կանանց տեղափոխելու համար փողոցներն առավել մռայլ ու վտանգավոր են համարվել: Հեռախոսների կամ տներից երևացող լույսերը բավարար չեն եղել ոտքերի առաջ տեսնելու և անհրաժեշտ տարհանումը կազմակերպելու համար: Ընթացիկ տարվա ծրագրի մեկնարկը տրվել է այստեղ՝ Վանեվանում: Տեղորոշվել են էլեկտրասյուների տեղակայման հնարավոր հատվածները։ 

«Հեռավոր գյուղերում փողոցային լուսավորության առկայությունը ոչ միայն քաղաքակիրթ կեցության բաղադրիչ է, այլև անվտանգության երաշխիք: Լինում են իրավիճակներ, երբ մարդիկ խուճապի են մատնվում: Մինչդեռ լուսավորություն ունենալու դեպքում նման բան չի լինի. մարդիկ կհասկանան, թե ուր են գնում և թե ով է իրենց ընդառաջ գալիս մյուս կողմից»,- ասել է Վանեվանի վարչական ղեկավար Իգոր Հարությունյանը: 

Փողոցային լուսավորություն երբևիցե չունեցած գյուղն ընթացիկ տարում մասամբ կլուսավորվի: Բնապահպանական, էներգախնայող և արդի տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա ունենալ լուսավորված գյուղ և տնտեսվող միջոցներ:

Նախատեսում է տեղադրել 40 LED լուսարձակներից բաղկացած արտաքին լուսավորության համակարգ, որով հիմնականում լուսավորվելու է գյուղի կենտրոնական փողոցը և ևս երեք առավել բանուկ երկրորդական փողոց։ 

2022 թվականին, Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար, Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:

Ի տարբերություն սովորական լամպերի՝ բնապահպանական և էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ միաժամանակ ապահովելով ավելի բարձր լուսատվություն։ 

Ընդհանուր առմամբ, լուսավորվելու է 1400 մետր ճանապարհահատված։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 2
    Հյուրեր. 2
    Անդամներ. 0