Գաղտնի գործակալ 00 - 22 Նոյեմբերի 2019 - Հ24
/ Սատիրիկոն / Գաղտնի գործակալ 00

Գաղտնի գործակալ 00

22.11.2019   15:11 113363 Սատիրիկոն

- Բարի օր:

- Բարև, ով ա՞:

- Յանի չես ճանաչո՞ւմ:

- Եթե իմ իմացած մարդն ա, պադվալդ փոխի, մի 5 րոպեով դուրս արի, կտրտում ա:

- Չեմ կարա, սենց յոլա գնա, հլը դեռ Հռոմում ա: Լսի, էդ հարցազրո՞ւյց էր, թե որոշել էիր նմանակել աներոջս: Ինչ հարց տվին, չպատասխանիր, հետո կասեմ, հետո կխոսամ: Մի հատ տենցը ունեմ, կարող ա՞ գիտես կոլեկցիոներ եմ: Հիմա ամենալավ վախտն ա, գնա կրթության նախարարության դեմը նստացույց անող դաշնակների կողքը կանգնի ու բացահայտումներ արա:

- Բա ո՞ր ինձ բռնեն:

- Մի վախեցի, արտահայտվի, հարազատներիդ ու շրջապատիդ հետ խոսա, աշխատանքիդ վայրում դիմադրության բջիջներ ստեղծի:

- Հեշտ ես ասում: Պադվալից մեկ-մեկ դուրս արի: Չգիտե՞ս, որ աշխատանք չունեմ:

- Գնա մտի «Վերնատուն», մի քիչ թարմ օդ մտցրա այդտեղ:

- Վախտը կգա՝ կգնամ: Ճիշտ վախտը գարունն ա, որ մի քիչ պատուհան բացեմ, ես դեմից չխեղդվեմ:

- Այսինքն մինչև գարուն սպասե՞նք: Մարդամեկը հերոսական կռիվ ա տալիս թախտաբիթիների դեմ, էն մյուսը ուր որայա կգնա հետևից: Չենք կարա սպասենք:

- Գիտես, առավոտ զարթնում ես՝ էս մի ճամբարից էն մյուս ճամբար ես ինձ ներդնում: Վերջը գլուխս ֆռալու ա, արդեն չեմ հասկանում՝ դվայնոյ ագենտ եմ, թե տռայնոյ:

- Լավ, հետո կխոսանք: Լուրջ հյուրեր ունեմ՝ ուռուցքաբան-գիտնական և բլոգեր-անվտանգության գործակալ: Ձեր պես պարապ նստած չեմ, հանձնարություններն էլ կիսատ-պռատ անելով: Իմ պես մի քիչ կրեատիվ եղեք: Ամբողջ հայ ժողովուրդն է ուզում, որ «Երկիր-Հայկական ժամանակը» փակվի:

- Մյուս անգամ էլ սենց չզանգես, բռնվելու ենք: Կգրացվես List.am-ում՝ որպես ղազախ, իսկ ես՝ որպես դալար, յանի ավտո ենք առնում-ծախում:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 2
    Հյուրեր. 2
    Անդամներ. 0